Ադրիանա Լեկուվրոր (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադրիանա Լեկուվրոր (իտալ.՝ Adriana Lecouvreur), իտալացի երգահան Ֆրանչեսկո Չիլեայի օպերա չորս գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Արտուրո Կոլաւտիի ըստ Էժեն Սկրիբի համանուն պիեսի։ Առաջնախաղը կայացել է 1902թ. նոյեմբերի 6-ին Միլանի «Տեատրո Լիրիկո» թատրոնում։ Գլխավոր դերերում հանդես են եկել Անջելիկա Պանդոլֆին, Էնրիկո Կարուզոն և Ջուզեպպե դի Լուկան։ Օպերան դասվում է «վերիզմ» ժանրում գրված ստեղծագործությունների թվին։ Համարվում է Չիլեայի լավագույն ստեղծագործությունը և ներկայումս էլ հաճախ բեմադրվում է։ Գլխավոր դերերգը հաջողությամբ կատարել են Մարիա Կանիլյան, Ռենատա Տեբալդին, Մագդա Օլիվիերոն և այլ հայտնի օպերային երգչուհիներ։

Աղբյուրներ[խմբագրել]

  • The Grove Book of Operas, Second edition, Oxford University Press, 2006