Ջերմատնային մշակաբույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմատնային մշակաբույսեր, բանջարային, դեկորատիվ, պտղատու և հատապտղատու բույսեր, որոնք մշակվում են ջերմատներում։ Բերքը կարելի է ստանալ տարվա այն եղանակներին, երբ դաշտում հնարավոր չէ բույսեր աճեցնել։ Բանջարային բույսերից ջերմատներում մշակում են․ վարունգ, լոլիկ, ավելի քիչ՝ տաքդեղ, սմբուկ, հազար, պեկինյան կաղամբ, ծաղկակաղամբ, սպանախ, սամիթ, ամսաբողկ, կանաչ սոխ, նեխուր, մաղադանոս, բոստանայիններից՝ սեխ, դեկորատիվներից՝ քրիզանթեմ, մեխակ, արջտակ, մոխրածաղիկ, շահպրակ, դրախտավարդ (հորտենզիա) ևն, պտղատուներից՝ կիտրոն, դեղձ, հատապտղատուներից՝ գետնաելակ։ Կարելի է մշակել նաև խաղող և սնկեր (շամպինիոն

Աճեցման մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Զերմատների համար ստեղծված են հատուկ սորտեր և հիբրիդներ։ Աճեցման մեթոդներն են․ սերմերի ցանք գրունտում կամ ջերմատների դարակներում (ամսաբողկ, սամիթ), սածիլում (վարունգ, լոլիկ, տաքդեղ), հետագա աճեցում մինչև հասունացումը (ծաղկակաղամբ), վեգետատիվ օրգաններով տնկում (սոխ, նեխուր)։ Ըստ ընդունված բուսաշրջանառության տարվա ընթացքում կարելի է ստանալ տարբեր ջերմատնային կուլտուրայի մի քանի բերք։ Բանջարային բույսերը մշակվում են որպես ինքնուրույն և խտացվող կուլտուրա (ենթացանվում են հիմնական բույսի հետ)։ Զերմատնային կուլտուրայի խնամքը, ապահովել օդաՓոխանակությունը, լուսավորությունը, հողի և օդի խոնավությունը, ջերմությունը, օրգ․ և հանքային պարարտանյութերով սնուցումը, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը։ Բերքը հավաքում են պարբերաբար, ըստ օգտագործման օրգանների (տերև, ծաղկաբույլ, արմատապտուղ, պտուղ և այլն) և տնտ. պիտանիության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։