Շահպրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահպրակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խաչածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիների
Ցեղ Շահպրակ
Լատիներեն անվանում
Matthiola
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Շահպրակ (լատին․՝ Matthiola), կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն ուղիղ է, բարձրություն՝ 15-80 սմ։ Տերևները պարզ են, հերթադիր, նշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ բազմերանգ և բուրավետ, պարզ կամ լիաթերթ, տարբեր գունավորմամբ, ողկույզներով։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը պատիճ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 1 տեսակ՝ շահպրակ հոտավետ (M.odoratissima)։ Հանդիպում է Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավոտ և քարքարոտ լանջերին։ Մշակության մեջ տարածված է շահպրակ ալեհերը (M. incana

Հայտնի է շահպրակի 50 տեսակ՝ տարածված Միջերկրածովյան երկրներում, Առաջավոր և Միջին Ասիայում, Ավստրալիայում, տարածված է Հայաստանի բնական բուսահանդակներում։ Գեղազարդիչ է։

Ծաղիկները մեղուների կողմից օգտագործվում են որպես նեկտարի հավաքման աղբյուր[1]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասը ընդգրկում է 22 տեսակ[2]՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Абрикосов Х. Н. и др. Левкой // Словарь-справочник пчеловода / Сост. Федосов Н. Ф.. — М.: Сельхозгиз, 1955. — С. 166.
  2. The Plant List: Matthiola

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Черняковская Е. Г. Род 614. Левкой — Matthiola // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Н. А. Буш. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1939. — Т. VIII. — С. 285—298. — 696 + XXX с. — 5200 экз.
  • Левкой — статья из Большой советской энциклопедии (Проверено 8 октября 2009)
  • Левкой // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. (Проверено 16 июня 2009)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Левкой в Биологическом энциклопедическом словаре
  • Левкой в Энциклопедии декоративных садовых растений
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 428
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահպրակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահպրակ» հոդվածին։