Պորտալ:Գրականություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Գրականություն
Գրականությունը գեղարվեստական, հասարակության հոգևոր կյանքի կարևոր բնագավառներից է: Գրականությունը պետք է տարբերակել «գրականություն» բառի մյուս ըմբռնումներից: Լայն առումով գրականություն են կոչվում առհասարակ գրավոր խոսքը, նրա միջոցով շարադրված հասարակական, քաղաքական, գիտական, փիլիսոփայական, հրապարակախոսական, մանկավարժական կամ գործնական բովանդակություն ունեցող երկերը: Գրականությունը ծագել է գրի, այբուբենի ծագումից հետո: Եվրոպական շատ լեզուներում գործածվող «լիտերատուրա» տերմինը կապվում է «լիտեր» - տառ արմատի հետ: Գրականությունը ինչպես արվեստի մյուս տեսակները իրականության ճանաչման, արտացոլման և գաղափարական գնահատականի ձևերից է, որն իրագործվում է գեղարվեստական-պատկերավոր եղանակով: Գեղարվեստական գրականությունը հնագույն ժամանակներից ունեցել էր երեք մեծ բաժին՝ էպիկական, քնարական և դրամատիկական, որոնք կոչվում են գրական սեռեր: