Պորտալ:Մշակույթ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիայի պորտալները
Արվեստ • Կենսագրություն  •   Գրականություն • Պատմություն • Հասարակություն • Դիզայն •  Մշակույթ • Աշխարհագրություն • Գիտություն • Տեխնոլոգիա • Մաթեմատիկա


Մշակույթ
Culture.2.jpg

Մշակույթ, կուլտուրա (< լատ. cultura - մշակում, դաստիարակում) - հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ,որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով: «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար: երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին: Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, մեքենաներ, տեխնիկա, կացարաններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայայացք և այլն): Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի: Նյութականը ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և նրա արդյունքները, հոգևոր մշակույթը ընդգրկում է գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն,հասարակության գիտակցության ձևերը):


Մշակույթի ոլորտները

Այլ լեզուներով