Չինգիզ Այթմատով
| Չինգիզ Այթմատով | |
|---|---|
(Չինգիզ Այթմատով, 2003) |
|
| ԱԱՀ՝ | Չինգիզ Այթմատով |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 12, 1928 |
| Ծննդավայր՝ | գ. Շեքիր, (Ղրղզստան) |
| Վախճանի օր՝ | հուլիսի 10, 2008 |
| Վախճանի վայր՝ | Նյուրնբերգ, (Գերմանիա) |
Չինգիզ Այթմատով (ղրղզերեն` Чыңгыз Төрөкулович Айтматов, 1928, դեկտեմբերի 12 - 2008, հուլիսի 10), ղրղզ արձակագիր։
Ծնվել է Ղրղզստանի Շեքրիր աուլում։ 1937-ին հայրը, որը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, աքսորվեց, և Չենգիզը ստիպված էր տասը տարեկանից աշխատել։ 14 տարեկանում արդեն քարտուղար էր աշխատում գյուղխորհրդում (դա Հայրենական մեծ պատերազմի տարիներն էին, երբ տղամարդկանց մեծ մասը ռազմաճակատում էր)` լուծելով գյուղի ամենածանր խնդիրները։
Ութերորդ դասարանն ավարտելով` Չինգիզն ընդունվում է Ջամբուլի կենդանաբանական տեխնիկումը։ 1952-ին հրատարակում է առաջին պատմվածքները, որոնք գրված էին ղրղզերեն։ 1953-ին Ֆրունզեում ավարտում է Ղրղզստանի գյուղատնտեսական ինստիտուտը, իսկ 1958-ին գրականության բարձրագույն դասընթացներ է անցնում Մոսկվայի գրականության ինստիտուտում։ Նրա պատմվածքներն ու վիպակները թարգմանվում են ռուսերեն և տպագրվում «Օկտյաբր» և «Նովիյ միր» ամսագրերում։ Վերադառնալով հայրենիք` ստանձնում է «Գրական Ղրղզստան» ամսագրի խմբագրի պարտականությունները, այդ տարի հինգ տարի շարունակ լինում է նաև իր հանրապետությունում «Պրավդա»-ի սեփական թղթակիցը։
1963-ին տպագրվում է Այթմատովի առաջին ժողովածուն` երեք վիպակով։ Այս ժողովածուի համար Այթմատովն արժանանում է Լենինյան շքանշանի։
Մինչև 1965-ը Այթմատովը գրում է ղրղզերեն։ Ռուսերեն գրած առաջին վիպակը «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակն է։ Չինգիզ Այթմատովի առաջին վեպը` «Եվ դարից երկար ձգվում է օրը», հրատարակվել է 1980-ին, իսկ 1988-ին լույս է տեսնում նրա հանրահայտ` «Կառափնարան» վեպը։
1988-91-ին եղել է «Иностранная литература» ամսագրի գլխավոր խմբագիրը։
1990-94-ին եղել է ԽՍՀՄ, այնուհետև` Ռուսաստանի դեսպանը Լյուքսենբուրգում։ 1994-ից մինչև 2008-ի մարտը եղել է Ղրղզստանի դեսպանը Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում։ Մահացել է Նյուրնբերգում։
Չինգիզ Այթմատովի հայերեն հրատարակումները [խմբագրել]
- Երեք վիպակ, Երևան, «Հայաստան», 1965, 284 էջ։
- Մնաս բարով, Գյուլսարի (վիպակ), Երևան, «Հայաստան», 1968, 252 էջ (թարգմանությունը` Բագրատ Ուլուբաբյանի)։
- Սպիտակ շոգենավը (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 176 էջ (թարգմանությունը` Անահիտ Սահինյանի)։
- Ջամիլյա (վիպակներ), «Սովետական գրող», 1980, 168 էջ (թարգմանությունը` Վ. Եսայանի)։
- Եվ դարից երկար ձգվում է օրը (վեպ)։ Չալիկ շուն, որ վազում էր ծովի եզրով (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1983, 448 էջ (թարգմանությունը` Սոֆի Ավագյանի)։
- Կառափնարան (վեպ), , Երևան, «Խորհրդային գրող», 1989, 400 էջ (թարգմանությունը` Դորա Եսայանի)։
Աղբյուրներ [խմբագրել]
- Աշոտ Գաբրիելյան, Չինգիզ Այթմատով. մարդեղենության Քրիստոսը, «Ազատամտություն» օրաթերթ, 2009, թիվ 15, էջ 7։