Սոֆի Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոֆի Ավագյան
Ծնվել էդեկտեմբերի 29, 1930(1930-12-29) (93 տարեկան)
ԾննդավայրՕշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանչուհի
ՔաղաքացիությունՕշական
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1954)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԽորհրդային գրականություն, Գրական թերթ, Խորհրդային գրականություն և ՀԳՄ
Սոֆի Ավագյան Վիքիդարանում

Սոֆի Հովակիմի Ավագյան (դեկտեմբերի 29, 1930(1930-12-29), Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աշտարակի շրջանի Օշական գյուղում։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը։ 1956-1959 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում իբրև սրբագրիչ, 1960-1964 թվականներին եղել է նույն ամսագրի արտահաստիքային գրական աշխատող, 1965-1970 թվականներին՝ ամսագրի գեղարվեստական արձակի բաժնի վարիչը, 1971-1974 թվականներին՝ «Գրական թերթի» խմբագրության ինֆորմացիայի բաժնի վարիչը, 1974-1975 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրի գեղարվեստական բաժնի վարիչը։ 1975 թվականից եղել է ՀԳՄ գրական կապերի բաժնի վարիչը[1]։

Թարգմանությունները (ֆրանսերենից և ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, Մարդկանց երկիրը (վիպակներ, որոնցից «Փոքրիկ իշխանը» թարգմանել է Ս. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 297 էջ։
  • Չինգիզ Այթմատով, Երեք վիպակ (ժողովածուի մեջ մտնող «Բարդի իմ, կարմիր գլխաշորով» վիպակը թարգմանել է Ս, Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1965, 284 էջ։
  • Ծաղկուն ճամփա (մոլդավական պատմվածքների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Ս. Ավագյանը), «Հայաստան», 1971, 202 էջ։
  • Անրի Թրուայա, Սգավոր ձյունը (վիպակ), «Հայաստան», 1973, 101 էջ։
  • Ալեն-Ֆուրնիե, Երկար Մոլնը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1978, 204 էջ։
  • Անրի Թրուայա, Էգլեթիերների ընտանիքը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 342 էջ։
  • Բորիս Վիշինսկի, Ստվերներ և ծարավ, Երևան, «Սովետական գրող», 1981, 184 էջ։
  • Չինգիզ Այթմատով, Եվ դարից երկար ձգվում է օրը (վեպ)։ Չալիկ շուն, որ վազում էր ծովի եզրով (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1983, 448 էջ։
  • Գի դը Մոպասան, Ձիթենու այգին (նովելներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 240 էջ։
  • Անրի Վերնոյ, Մայրիկ (վեպ), Երևան, «Խորհրդային գրող», 1989, 239 էջ։
  • Պոլ Գոգեն, Նոա նոա առաջ և հետո. հոդվածներ նամակներ, Երևան, «Սարգիս Խաչենց», 1994, 313 էջ։
  • Անրի Մատիս, Հոդվածներ նամակներ զրույցներ, Երևան, «Սարգիս Խաչենց», 1999, 300 էջ։
  • Պրոսպեր Մերիմե, Կառլոս IX-ի թագավորության ժամանակագրությունը (վեպ), Երևան, «Սարգիս Խաչենց», 2002, 324 էջ։
  • Էլի Ֆոր, Արվեստի պատմություն վերածնվող արվեստ, Երևան, «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո», 2008, 330 էջ։
  • Ալեն-Ֆուրնիե, Երկար Մոլնը (վեպ), Երևան, «Անտարես», 2013, 224 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 61.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Ավագյան» հոդվածին։