Չարլզ Բուկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Չարլզ Բուկովսկի

CharlesBukowski-1.jpg

Ծնվել է Հենրիխ Կարլ Բուկովսկի
1920 թ., օգոստոսի 16 (1920-08-16)
Գերմանիա Գերմանիա, Ռեինայի մարզ, Անդերնախ
Մահացել է մարտի 9, 1994 (73 տարեկան)
Լոս Անջելես,
Կալիֆորնիա, ԱՄՆ
Մասնագիտություն պոետ, գրող, թղթակից
Ստեղծագործական շրջան 1940-ականների I կես, 1955—1994
Գրական ոճեր նովել, կարճ պատմվածք, բանաստեղծություն, թղթակցություն
Գրական շարժումներ Կեղտոտ ռեալիզմ անգլ.՝ Dirty realism[1][2]
Վեբկայք bukowski.net

Չարլզ Բուկովսկի, ծնվել է 1920 թ. Օգոստոսի 16-ին Գերմանիայի Անդերնախ քաղաքում։ Գերմանացի պոետ, արձակագիր։ Այսպես ասած "Սև իրականության" ներկայացուցիչ։

Հենրի Չարլզ Բուկովսկին (1920 օգոստոս 16- 1994 մարտի 9 )Գերմանիայում ծնված ամերիկացի բանաստեղծ, վիպագիր և պատմվածքագիր է։ Նա գրում էր` ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի` Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ [3] Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների ամենօրյա կյանքը, գրելու գործողությունը, ալկոհոլը, կանանց հետ ունեցած կապերը և ամենօրյա ծանր աշխատանքը։ Բուկովսկին տպագրել է մոտավորապես 60 գիրք` գրելով հազարավոր պոեմներ, հարյուրավոր պատմվածքներ և վեց վեպ: 1986 թվականին "Թայմ" ամսագիրը Բուկովսկուն անվանեց "Ամերիկյան թշվառ կյանքի" դափնեկիր։ [4]

Կյանք և գործունեություն[խմբագրել]

Ընտանիք և կյանքի վաղ տարիներ[խմբագրել]

Չարլզ Բուկովսին (Հենրիխ Կարլ Բուկովսկի) ծնվել է Գերմանիայի Անդերնախ քաղաքում Հենրի և Կատարինա Բուկովսկիների ընտանիքում։ Նրա նախահայր Լեոնարդը Ամերիկա էր ներգաղթել Գերմանիայից 1880-ականներին։ Բուկովսկու ծնողները հանդիպել են Անդերնախում Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո։ Հենրի Բուկովսկին սերժանտ էր Միացյալ Նահանգների բանակում, ով իր ծառայությունն էր անցնում Գերմանիայում։ Այստեղ նա կապվում է Կատարինայի հետ, որից հետո վերջինս հղիանում է։ Իսկ Բուկովսկին անընդհատ բողոքում էր այն հանգամանքից, որ ինքը արտամուսնական երեխա է, իսկ Անդերնախի ծննդատան արխիվները ցույց են տալիս, որ նրա ծնողները ամուսնացել են նրա ծնունդից մեկ ամիս անց։ [5] 1923 թվականի ապրիլի 23-ին Բուկովսկիները նավով Բրեմերհավենից ուղևորվում են Բալթիմոր, Մերիլենդ, որտեղ էլ հաստատվում են։ Նրա ընտանիքը 1930 թվականին վերաբնակվում է Լոս Անջելեսում, որտեղ մի ժամանակ ապրում և գործում էին Չարլզ Բուկովսկու հայրն ու պապը։ [5] Երիտասարդ տարիներին Բուկովսկին ամաչկոտ էր և հասարակությունից հեռու էր մնում, իսկ դեռահաս տարիքում վիճակը ավելի վատացավ։ Հարևան երեխաները հաճախ ծաղրում էին նրան` իր գերմանական արոգանության և զգեստների պատճառով։ "Բուկովսկի" ֆիլմում (2003) բուկովսկին պատմում է, որ 6-ից 11 տարեկան հասակում հայրը իրեն հարվածում էր ածելիով շաբաթական երեք անգամ։ Համաձայն Բուկովսկու` սա օգնել է նրան գրելու ընթացքում, քանի որ նա գիտեր, թե ինչ բան է անարժան ցավը։ Նա հիվանդ էր դիսլեքսիայով, չնայած դա նրան չէր խանգարում փայլել դպրոցում իր գրվածքների շնորհիվ։ Դեռահասության վաղ շրջանում Բուկովսկու մոտ հայտնություններ էին լինում այն բանից հետո, երբ նա սկսեց ալկոհոլ օգտագործել։ Իր քրոնիկ ալկոհոլիզմի առաջացման մասին նա գրում էր, "Ալկոհոլը ինձ բավական երկար ժամանակ օգնելու է"։ Լոս Անջելեսի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Բուկովսկին ընդունվում է տեղի քոլեջը 2 տարով` սովորելով արվեստաբանություն, լրագրություն և գրականություն։ Իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո նա տեղափոխվում է Նյու Յորք` սկսելով իր գրողի կարիերան: 1944 թվականի հուլիսի 22-ին ՀԴԲ-ն ձերբակալում է Բուկովսկուն` մեղադրելով ծառայությունից խույս տալու մեջ։ Նրան 17 օր պահում են Ֆիլադելֆիայի Մոյամենսինգ բանտում։ 16 օր հետո նա ձախողեց հոգեբանական քննությունը և համարվեց ծառայության համար անպիտան։

Ստեղծագործելու վաղ շրջան[խմբագրել]

24 տարեկան հասակում առաջին անգամ նրա պատմվածքներից տպագրվում է "Պատմվածք" ամսագրում։ Երկու տարի հետո տպագրվում է նրա "20 տանկ Քասլդաունից" պատմվածքը "Բլեք Սան Պրեսի" Պորտֆոլիոյի երրորդ համարում։ Չկարողանալով մտնել գրական աշխարհ` Բուկովսկին հիասթափվում է տպագրելու գործընթացից և գրեթե մեկ տասնամյակ այլևս ոչինչ չի գրում։ Այս ժամանակահատվածը նա անվանում է "խմելու 10 տարիներ"։ Այս "կորուսյալ" տարիները հետագայում դառնում են նրա կիսաինքնակենսագրական պատմագրության պատճառ։ [3] Այս ժամանակահատվածում նա ապրում էր Լոս Անջելեսում և աշխատում էր մարինադի գործարանում, ինչպես նաև ժամանակ էր անցկացնում Լոս Անջելեսում թափառելով` երբեմն աշխատելով և էժանագին սենյակներ վարձելով։ Վաղ 50-ականներին նա աշխատանքի է անցնում Լոս Անջելեսում ԱՄՆ-ի փոստային ծառայությունում `որպես նամակատար: Սակայն 3 տարի աշխատելուց հետո նա թողնում է այս աշխատանքը: 1955 թվականին նրա մոտ հայտնաբերվում է մահացու արյունահոսող խոց: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա սկսում է նորից ստեղծագործել: 1957 թվականին նա համաձայնվում է ամուսնանալ տեխասցի գրող Բարբարա Ֆրայի հետ, իսկ արդեն 1959 թվականին նրանք բաժանվում են:

1960-ական թվականներ[խմբագրել]

1960 թվականին Բուկովսկին նորից սկսում է աշխատել Լոս Անջելեսի փոստում, որտեղ նա աշխատում է գրեթե մեկ տասնամյակ։ 1962 թվականին Բուկովսկուն ցնցում է Ջեյն Քունի Բեյքըրիի մահը, ում հետ նա ունեցել է իր առաջին լուրջ ռոմանտիկ հարաբերությունը։ Բուկովսկին իր ներքին "ավերածություն"-ը արտահայտեց բանաստեղծությունների և պատմվածքների մեջ, որտեղ նա ողբում էր նրա մահը։ 1964 թվականին ծնվում է նրա և իր ընկերուհու Ֆրանսիս Սմիթի աղջիկը՝ Մարինա Լուիզ Բուկովսկին։ [6] 1967 թվականի սկզբին Բուկովսկին Լոս Անջելեսի "Բաց Քաղաք" լրագրի համար գրում է "Կեղտոտ ծերուկի նշումները" սյունակը։ 1969 թվականին Բուկովսկին և Նեելի Չերկովսկին հիմնում են իրենց սեփական միմիոգրաֆ գրական ամսագիրը "Ծիծաղեք գրական և սապատովոր հրազեն մարդը"։ 3 տարիների ընթացքում նրանք ունեցան երեք թողարկում։

"Սև ճնճղուկի" տարիները 1969 թվականին Բուկովսկին առաջարկ է ընդունում "Սև ճնճղուկ մամուլ"-ի հրատարակիչ Ջոն Մարտինից՝ թողնելով փոստային իր աշխատանքը և իրեն ամբողջովին նվիրելով գրելու պրոցեսին։ Այդ ժամանակ նա 49 տարեկան էր։ Աշխատանքից դուրս գալուց մեկ ամիս հետո նա ավարտում է իր առաջին նովելը՝ "Փոստային բաժանմունք"։ Բուկովսկին ունենում է մի շարք սիրային արկածներ և միայն մեկ գիշերվա հանդիպումներ։ Այս հարաբերություններից էին գրող և քանդակագործ Լինդա Քինգսի հետ ունեցածը սիրային կապը։ Նրա մյուս սիրային հարաբերություններից էր գործադիր արձանագրող 23 -ամյա կարմրամազ մի աղջկա հետ ունեցած կապը, որին նա նվիրում է բանաստեղծությունների մի գիրք (Սկարլետ)։ Բուկովսկու բազմաթիվ և իրարից տարբերվող սիրային հարաբերությունները նրա գրվածքների համար լավ նյութ էին հանդիսանում։ Նրա հաջորդ կարևոր հարաբերություններից էր "Տանիայի" հետ ունեցած հարաբերությունը՝ որի մասին նա նկարագրում է իր "Կանայք" բանաստեղծության մեջ։ 1976 թվականին Բուկովսկին հանդիպում է Լինդա Լի Բեյըլին։ Վերջինս առողջարար սննդի ռեստորանի սեփականատեր, հավակնող դերասանուհի և Մեհեր Բաբայի նվիրյալ էր։ 2 տարի հետո նա տեղափոխվում է արևելյան Հոլիվուդից Սան Պեդրոյի նավահանգստային համայնք։ [7] 1985 թվականին վերջապես Բուկովսկին և Լինդան ամուսնանում են։ Բուկովսկու "Կանայք և Հոլիվուդը" նովելում Լինդան հիշատակվում է որպես "Սառա"։

Մահ[խմբագրել]

Բուկովսկին մահացել է լեյկոզիտից 73 տարեկանում 1994 թվականի մարտի 9-ին Սան Պեդրոյում, Կալիֆոռնիա։ Հուղարկավորությունը իրականացվում էր բուդայական վանականների կողմից։ Նրա գերեզմանաքարին փորագրված է "մի փորձեք" արտահայտությունը, որը Բուկովսկին օգտագործում է իր բանաստեղծություններից մեկում։ 2007 և 2008 թվականներին մի շարժում ձևավորվեց, որը ցանկանում էր պահպանել Բուկովսկու ամառանոցը 5124 Դե Լոնգպրե պողոտայում։ Արշավը գլխավորում էր լուսանկարիչ Լորեն Էվերետը։ Ամառանոցը հետագայում անցկացվեց Լոս Անջելոսի պատմական-մշակութային հուշարձանների շարքում՝ որպես "Բուկովսկու արքունիք"։ [8][9]

Ստեղծագործություններ[խմբագրել]

Բուկովսկին մեծապես հրատարակում էր իր գործերը փոքր գրական ամսագրերում վաղ 1940-ականներին և 1990-ականներին։ 1980-ականներին նա համագործակցում է նկարազարդող Ռոբերտ Քրամբի հետ՝ թողարկելով զավեշտական գրքերի շարք։ 1962 թվականից սկսաց Բուկովսկին ռադիոյով կարդում է բանաստեղծություններ։ Կարդալու գործընթացին միշտ զուգորդում էր խմելը։ [10] 1978 թվականի մայիսին նա վերադառնում է Գերմանիա և Համբուրգում հանդիսատեսի համար կարդում է իր բանաստեղծությունները։ Նրա միջազգային վերջին ելույթը տեղի է ունեցել 1979 թվականի հոկտեմբերին Վանկուվերում։ Բուկովսկու սիրելի թեմաներից էր Լոս Անջելեսը։ 1974 թվականին տված մի հարցազրույցում նա ասել է, "Ապրում ես ամբողջ կյանքդ մի քաղաքում ու ճանաչում ես բոլոր քածերին, որոնցից գրեթե կեսի հետ ժամանակ ես անցկացրել։ Անգիր ես անում ամբողջ տարածքը։ Նկարվում ես այնտեղ, որտեղ որ կաս.... Քանի որ մեծացել եմ Լոս Անջելեսում, միշտ ունեցել եմ այստեղ լինելու թե աշխարհագրական, թե հոգևոր զգացողություն։ Բավական ժամանակ եմ ունեցել քաղաքը անգիր անելու համար։ Աչքիս ոչ մի ուրիշ քաղաք չի երևում, բացի Լոս Անջելեսից"։ Բուկովսկու մահից ի վեր նա դառնում է մի շարք քննադատական հոդվածների և գրքերի թեմա։ Ակադեմիական քննադատները համեմատաբար քիչ ուշադրություն դարձրեցին նրա աշխատանքներին։ 2006 թվականի հունիսին Բուկովսկու այրին նրա գրական արխիվը նվիրաբերում է Սան Մարինոյում գտնվող Հանտինգտոն գրադարանին։ "Սև ճնճղուկ մամուլ"-ի կողմից հրատարակած նրա աշխատանքների բոլոր կրկնօրինակները պահվում են "Ուեսթերն Միչիգան" համալսարանում։

Ֆիլմեր[խմբագրել]

2003 թվականին նկարահանվում է "Բուկովսկի" փաստավավերագրական ֆիլմը՝ ներկայացնելով հեղինակի կյանքը։ 1981 թվականին իտալացի ռեժիսոր Մարկո Ֆերարին ֆիլմ է նկարահանում ("Պատմություն սովորական խելագարության մասին"-"Storie di ordinaria follia aka"), որը հիմնված է Բուկովսկու կարճ պատմվածքների վրա։ [11] "Բարֆլին", որը թողարկվել է 1987 թվականին, կիսա-կենսագրական ֆիլմ է, որի հեղինակը Բուկովսկին է, իսկ գլխավոր դերերում Միկի Ռուրկն ու Ֆեյ Դանուեյն են։ 1987 թվականին նկարահանվում է Բելգիական արտադրության ֆիլմ՝ "Խենթ սեր", որի համահեղինակը Բուկովսկին է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Dobozy, Tamas (2001). «In the Country of Contradiction the Hypocrite is King: Defining Dirty Realism in Charles Bukowski's Factotum». Modern Fiction Studies 47: 43–68. doi:10.1353/mfs.2001.0002. 
  2. Charles Bukowski (criticism)
  3. 3,0 3,1 «Bukowski, Charles»։ Columbia University Press։ 
  4. Iyer, Pico (June 16, 1986). «Celebrities Who Travel Well». Time. http://www.time.com/time/magazine/article/0,9171,961603-2,00.html։ Վերցված է April 28, 2010. 
  5. 5,0 5,1 Sounes, Howard. Charles Bukowski: Locked in the Arms of a Crazy Life, p. 8
  6. Bukowski, Charles Run with the hunted: a Charles Bukowski reader, Edited by John Martin (Ecco, 2003), pp. 363-365
  7. Ciotti, Paul. (March 22, 1987) Los Angeles Times Bukowski: He's written more than 40 books, and in Europe he's treated like a rock star. He has dined with Norman Mailer and goes to the race track with Sean Penn. Mickey Rourke and Faye Dunaway are starring in a movie based on his life. At 66, poet Charles Bukowski is suddenly in vogue. Section: Los Angeles Times Magazine; p12.
  8. Wills, D., "Saving Bukowski's Bungalow", in Wills, D. (ed.) Beatdom Vol. 2 (Mauling Press: Dundee, 2008), p. 30–33.
  9. The documentary Bukowski: Born into This.
  10. Excerpt from letter from Bukowski to Carl Weissner - included in ""Living on Luck Selected Letters 1960s - 1970s Volume 2"", page 276
  11. IMDB Entry

Արտաքին հղումներ[խմբագրել]