Մակուլատուրա (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակուլատուրա
անգլ.՝ Pulp
ՀեղինակՉարլզ Բուկովսկի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԼոս Անջելես
ՆախորդHollywood?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչBlack Sparrow Books?
Հրատարակման տարեթիվ1994

«Մակուլատուրա» (անգլ.՝ «Pulp»), ամերիկացի բանաստեղծ և գրող Չարլզ Բուկովսկու վերջին ավարտված վեպը։ Բարդ դետեկտիվ ստեղծագործություն ցինիկ մասնավոր քննիչի մասին, որն իր հետաքննությունների ընթացքում բախվում է ամենաանկանխատեսելի, երբեմն ֆանտաստիկ իրավիճակների։ Գրքի ստեղծման աշխատանքները Բուկովսկին սկսել է 1991 թվականից՝ ծանր հիվանդության ժամանակ, և ավարտել իր մահից քիչ առաջ։ Վեպը լույս է տեսել արդեն հեղինակի մահից հետո «Black Sparrow Press» հրատարակչության կողմից, որը հրատարակել է այնպիսի հեղինակների ստեղծագործություններ, ինչպիսիք են Փոլ Բոուլզը, Ջոն Ֆանտեն և շատ ուրիշներ։

Աշխատանքի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառելով իր կյանքի բոլոր սյուժեները՝ Բուկովսկին սկսել է փորձարկել իր համար նոր ժանր՝ դետեկտիվ։ Իր վերջին ստեղծագործության մեջ հեղինակը լիովին բացառել է ինքնակենսագրության տարրերը։ Գրքում կան բազմաթիվ ցինիկ կատակներ և հեգնական դիտողություններ։

Վեպի գլխավոր հերոսներից մեկը Լուի-Ֆերդինանդ Սելինն է[1][2][3], որի մեծ երկրպագուն Չարլզ Բուկովսկին էր։

Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկ Բիլեյն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Չարլզ Բուկովսկու մնացած վեպերի, այս ստեղծագործության պատմողն ու գլխավոր հերոսը ոչ թե Հենրի Չինասկին է (չնայած սյուժեի մեջ նշված է այս կերպարը), այլ անհաջող մասնավոր դետեկտիվ Նիք Բիլեյնը, որը փորձում է գտնել ֆրանսիացի դասական գրող Սելինին և խուսափողական Կարմիր ճնճղուկին։ Ինչպես ինքը՝ գրողը, այնպես էլ Բուկովսկու կերպարը ցինիկաբար է վերաբերվոում իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, ձիարշավի սիրահար է և չարաշահում է ալկոհոլը[4]։

Լեդի Սմերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ և խորհրդավոր կին, որը ստեղծագործության մեջ հայտնվում է որպես մահվան մարմնացում։ Լեդին վարձում է Նիք Բիլայնին, որպեսզի նա օգնի իրեն ֆրանսիացի գրող Լուի-Ֆերդինանդ Սելինի որոնման մեջ, որը իբր ժամանակին խուսափել է բնական մահից։

Ջոն Բարտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլեյնի խորհրդավոր հաճախորդը, որը դիմել է դետեկտիվին՝ խնդրելով գտնել ինչ-որ Կարմիր ճնճղուկ՝ անհայտ թռչուն՝ խոստանալով գտնելու դեպքում Թոմին վճարել ամսական 100 դոլար մինչև իր կյանքի վերջը։ Բիլեյնի հակընդդեմ առաջարկին՝ նախապես նրան տալ խոստացված ամբողջ գումարը, նա մերժել է՝ պատճառաբանելով, որ Բիլեյնը անմիջապես կկորցնի գումարը ձիարշավարանում։ Այս կերպարի հեշտությամբ ճանաչելի նախատիպը ամերիկացի Ջոն Մարտինն է՝ «Black Sparrow Press» հրատարակչության սեփականատերը, 1971 թվականից մինչև կյանքի վերջը Չարլզ Բուկովսկու հրատարակիչը

Քննադատական ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նյու Յորք Թայմս» թերթի հեղինակ Ջորջ Սթեյդը նշել է, որ «Մակուլատուրա» վեպը ոչ այլ ինչ է, քան Բուկովսկու հրաժեշտը ընթերցողներին մոտալուտ մահից առաջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fraser, Nicholas (2002 թ․ նոյեմբերի 26). The Voice of Modern Hatred: Tracing the Rise of Neo-Fascism in Europe. Woodstock, NY: Overlook Press, The. էջ 36. ISBN 978-1-58567-332-2. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  2. Atkins, Stephen E. (2009-04). Holocaust denial as an international movement. ABC-CLIO. էջեր 87–8. ISBN 978-0-313-34538-8. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  3. Céline, Louis-Ferdinand. Castle to Castle. New York: Delacorte Press. էջ v, xii.
  4. Bukowski, Charles Pulp. — 7. printing.. — Santa Rosa, Calif., 1994. — ISBN 0-87685-926-0
  5. ««Death Comes for the Detective», by George Stade, June 5, 1994». NYTimes. 2012 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]