Շախմատի տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատի խաղաքարերի սկզբնական դիրքերը

Շախմատում խաղը հիմնականում բաժանվում է երեք հատվածի՝ սկբզնախաղ, միջնախաղ և վերջնախաղ[1]։ Կան բազմաթիվ ծավալուն տեսություններ, թե ինչպես պետք է խաղալ խաղն այդ հատվածներում՝ մասնավորապես սկզբնախաղում և վերջնախաղում։ Շախմատային տեսություններ գրող մարդկանց (որոնք հաճախ ականավոր շախմատիստներ են), անվանում են տեսաբաններ։

Սկզբնախաղի տեսությունը սովորաբար վերաբերում է կոնսենսուսին՝ լայնորեն ներկայացված շախմատային սկզբնախաղերի արդիական գրականությունում[2]։ Վերջնախաղերի տեսությունը կազմված է յուրահատուկ դիրքերի կամ նման դիրքերի վերաբերյալ պնդումներից, սակայն կան որոշ համընդհանուր ընդունելի սկզբունքներ[3]։ Միջնախաղերի վերաբերյալ տեսությունը հաճախ վերաբերում է միջնախաղերի համար ընդունելի սկզբունքներին[4]։ Սակայն ներկայումս ընդունված է ավելի մեծ կարևորություն տալ առանձին դիրքերի վերլուծությանը, քան ընդունված սկզբունքներով շարժվելը[5]։

Շախմատային տեսության զարգացմանը նպաստել է մեծ գրականության առկայությունը խաղի վերաբերյալ։ Հայտնի շախմատային պատմաբան Հ․Ջ․Ռ․ Մյուրեյը 1913 թվականին լույս տեսած 900 էջից բաղկացած իր գլուխգործոցում՝ «Շախմատի պատմությունը» աշխատությունում, գրել է․ «Խաղն ունի գրականություն, որն իր բովանդակությամբ, հավանաբար, գերազանցում է բոլոր մնացած խաղերը միասին վերցրած»[6]։ Նրա գնահատմամբ այն ժամանակ առկա շախմատի մասին գրքերի, շախմատային ամսագրերի գումարային քանակը գերազանցում է 5.000-ը[7]։ 1949 թվականին Բ․Հ․ Վուդի գնահատմամբ այդ թիվն աճել է մինչև 20.000[8][9]։ Դ․Վ․ Հուպերը և Քենեք Ուայլդը 1992 թվականին գրել են․ «Շախմատի վերաբերյալ նոր հրապարակումների տարեց տարի աճման պատճառով ոչ ոք չգիտի, թե ինչքան հրապարակում կա․․․․»[8]։ Ջոն Գ․ Ուայթի շախմատի վերաբերյալ գրականության հավաքածուն, որը գտնվում է Քլիվլենդի հանրային գրադարանում, համարվում է շախմատի վերաբերյալ գրականության ամենամեծ հավաքածուն, և պարունակում է մոտավորապես 32.000 շախմատային գրքեր և ամսագրեր, ներառյալ շախմատային պարբերականների ավելի քան 6.000 հատորներ[10][11]։ Ներկայումս շախմատիստներն օգտվում են ինֆորմացիայի էլեկտրոնային աղբյուրներից։

Սկզբնախաղի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1497թթ․ հրապարակված Լուիս Ռամիրես դե Լուսենայի աշխատությունը

Շախմատային տեսության վերաբերյալ ամենավաղ լույս տեսած աշխատությունը, որի հրապարակման տարեթիվը կարելի է որոշակի ճշգրտությամբ որոշել միայն, իսպանացի Լուիս Ռամիրես դե Լուսենայի, 1497թթ․ լույս տեսած, «Սիրո և շախմատի արվեստի կրկնությունը» (իսպ.՝ Repeticion de Amores y Arte de Ajedrez) աշխատությունն է, որն այլ թեմաներից բացի, ներառում էր 11 սկբզնախաղերի վերլուծություն։ Դրանցից մի քանիսն այսօր հայտնի են որպես Ջուոկո Պիանո, Ռուի Լոպես, Պետրովի պաշտպանություն, Փղի սկզբնախաղ, Դամիանոյի պաշտպանություն և Սկանդինավյան պաշտպանություն, սակայն Լուսենան նման կերպ չի անվանել դրանք[12]։

Գյոթինգենի ձեռագրի ստեղծման ժամկետն ու հեղինակն անհայտ են[13][14], իսկ հրապարակման տարեթվի ենթադրյալ ժամկետն է 1471-1505թթ․[15]։ Անհայտ է, թե առաջինը, որ աշխատությունն է հրատարակվել՝ Լուսենայի, թե Գյոթինգենի[13]։ Ձեռագրում նկարագրված են խաղեր սկզբնախաղերով, որոնք ներկայումս հայտնի են որպես Դամիանոյի պաշտպանություն, Ֆիլիդորի պաշտպանություն, Ջուոկո Պիանո, Պետրովի պաշտպանություն, Փղի սկզբնախաղ, Ռուի Լոպես, Պոնցիանոնիի սկզբնախաղ, Թագուհու ընդունված գամբիտ, 1.d4 d5 2.Bf4 Bf5 (Լոնդոնյան համակարգի տարբերակ), Բըրդի սկզբնախաղ, Անգլիական սկզբնախաղ[16]։ Մյուրեյը շեշտում է, որ «․․․․այն խաղերի պատահական հավաքածու չէ, այլ սկզբնախաղերին ավելի համակարգված մոտենալու փորձ»[17]։

Լուսենայի աշխատությունից 15 տարի անց (1512թ․), պորտուգալացի դեղագործ Պեդրո Դամիանոն, Հռոմում հրապարակում է «Այս գիրքը շախմատ և պարտիաներ խաղալ սովորելու համար է» (իտալ.՝ Questo libro e da imparare giocare a scachi et de la partiti) գիրքը։ Այն ներառում է Թագուհու ընդունված գամբիտի վերլուծություն՝ պարզաբանելով, թե ինչ կլինի, եթե սևերը փորձեն պաշտպանել իրենց զինվորը ․․․b5 քայլով[18]։ Դամիանոյի գիրքը «․․․ժամանակակից լեզվով, արդի խաղի առաջին բեսթսելերն էր»[19]։ Հարի Գոլոմբեկը գրում է․ «Այն ունեցավ 8 վերահրապարակում 16-րդ դարում, այնուհետև շարունակեց նույն անվիճելի հայտնիությունն ունենալ հաջորդ դարում»[20]։ Ժամանակակից խաղացողները գիտեն Դարմիանոյի մասին թույլ համարվող Դարմիանոյի պաշտպանությունից (1.e4 e5 2.Ձ․f3 f6?), որը, սակայն, նա չէր խրախուսում, այլ քննադատում էր[21]։

Այս բոլոր և հաջորդող գրքերում քննարկվում են տարբեր սկզբնախաղեր, սկզբնախաղային ծուղակներ, և, թե որոնք են լավագույն պատասխանները երկու կողմի համար։ Քայլերի որոշակի հերթականություններ սկսեցին անուններ ստանալ, որոնցից առաջիներից են Դամիանոյի պաշտպանությունը, Արքայի գամբիտը (1.e4 e5 2.f4), Թագուհու գամբիտը (1.d4 d5 2.c4), Սիցիլիական պաշտպանությունը (1.e4 c5)[22]։

Դամիանոյի գրքին հետևեցին շախմատային ընդհանուր տրակտատներ Ռուի Լոպես դե Սեգուրայի (1561թ․), Ջուլիո Չեզարե Պոլերիոյի (1590թ․), Ջոակինո Գրեկոյի (1625թթ․), Ջոզեֆ Բերտինի (1735թ․) և Ֆրանսուա-Անդրե Դանիկան Ֆիլիդորի (1749թ․) կողմից[23][24]։

Առաջին հեղինակն, ով փորձեց կատարել այն ժամանակ հայտնի սկզբնախաղերի համապարփակ հետազոտություն, Ահարոն Ալեքսանդրն էր, իր 1837թ․ «Շախմատային հանրագիտարան» (ֆր.՝ Encyclopédie des Échecs) աշխատությունում[25]։ Ըստ Հուպերի և Ուայլդի․ «Կառլ Յենիշն իր «Սկզբնախաղերի նոր վերլուծություն» (ֆր.՝ Analyse nouvelle des ouvertures) աշխատությունում (1842-43թ․), առաջինն էր, ով ստեղծեց արդի սկզբնախային գծերի վերլուծություն»[26]։ Փոլ Ռուդոլֆ ֆոն Բիլգերն 1843թ․ հրապարակեց «Շախմատի ձեռնարկ» (գերմ.՝ Handbuch des Schachspiels) աշխատությունը, որը խմբավորում էր Ալեքսանդրի և Յենիշի աշխատությունների լավագույն հատվածները[26]։ Այս ձեռնարկը, որը բազմիցս վերահրապարկվել է (վերջինը 1912–16թթ․, մի քանի մասից բաղկացած), տասնամյակներ շարունակ եղել է ամենակարևոր ծանոթագրությունը սկզբնախաղերի վերաբերյալ[27]։ Ձեռնարկի վերջին հրատարակության հեղինակը Կառլ Շլեխտերն էր, ով 1910 թվականին շախմատի աշխարհի առաջնության շրջանակներում պարտվել էր գործող չեմպիոն Էմանուել Լասկերին։ Միջազգային վարպետ Ուիլիամ Հարթստոնն անվանել է այն․ «․․․․գերազանց աշխատություն, երևի վերջինը, որը ներառել է շախմատի մասին ամբողջ գիտելիքները մեկ հատորում»[28]։

Անգլիացի վարպետ Հովարդ Սթաունթոնն, ով երևի 1843-1851թթ․ աշխարհի լավագույն խաղացողն էր[29], 1847թ․ իր «Շախմատիստի ձեռնարկ» (անգլ.՝ The Chess Player's Handbook) տրակտատում ներառել է 300 էջից ավել սկզբնախաղերի վերլուծություն[30]։ Այս աշխատությունը շատ արագ դարձավ ստանդարտ տեղեկատու աշխատանք անգլախոս երկրներում[31][32], և մինչև 1935թ․ 21 անգամ վերահրատարակվեց[33]։ Սակայն ժամանակների փոխվելու հետ մեկտեղ անգլալեզու ավելի արդի աշխատությունների պահանջարկ կար[34]։ Շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Շտայնիցն, ով լայնորեն ճանաչված է որպես «արդի շախմատի հայր»[35][36][37][38], իր «Արդի շախմատային ուսուցիչ» (անգլ.՝ The Modern Chess Instructor) գրքում (1889թ, և 1895թ․) լայնորեն վերլուծել է տարբեր կրկնակի արքայի զինվորով սկզբնախաղեր (սկսվող 1.e4 e5 քայլերով)[39]։ 1889թ․ Էդվարդ Ֆրիբորոն և Չարլզ Ռենքենը հրատարակեցին «Շախմատի հին և նոր սկզբնախաղեր» (անգլ.՝ Chess Openings Ancient and Modern) աշխատությունը։ Հետագայում այն երեք անգամ վերահրապարկվեց 1893, 1896, և1910թթ․[40]։ 1911թ․ Ռիչարդ Գրիֆիթը և Ջոն Ուայթը հրատարակեցին «Արդի շախմատային սկզբնախաղեր» (անգլ.՝ Modern Chess Openings) աշխատությունը։ Ներկայումս այն սկզբնախաղերի ամենաերկար հրապարակվող տրակտատն է, որի տասնհինգերորդ հրապարակումը (հայտնի որպես MCO-15) եղել է 2008թ․ ապրիլին գրոյսմաստեր Նիք դե Ֆիրմիանի կողմից[41]։

Ըստ Հուպերի և Ուայլդի, «Արդի շախմատային սկզբնախաղերի» տարբեր հրապարակումները, «Շախմատի ձեռնարկի» վերջին հրապարակումը, Լուդվիգ Քոլինի «Խաղի գիրք» (շվեդ.՝ Larobok) աշխատության չորրորդ հրապարակումը և Ռուբինշտայնի, Ռետիի, Շպիլմանի, Նիմցովիչի բեկումնային ներդրումները երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում ուժեղ խաղացողների համար ճանաչված աղբյուրներ էին[34]։ 1937–39թթ․ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Մաքս Էյվեն հրապարակում է տասներկու հատորից բաղկացած «Շախմատային սկզբնախաղերի տեսություն» (հոլ.՝ De theorie der schaakopeningen) տրակտատը հոլանդերեն։ Հետագայում այն թարգմանվում է նաև այլ լեզուներով[42]։

Ռուբեն Ֆայնը, ով ուշ 1930թթ․ մինչև վաղ 1950թթ․ աշխարհի ուժեղագույն խաղացողներից էր[43], դարձավ նաև առաջատար տեսաբաններից մեկը՝ հրապարակելով սկզբնախաղերի, միջնախաղերի և վերջնախաղերի վերաբերյալ կարևոր աշխատություններ։ Ամենն սկսվում է նրա՝ «Արդի շախմատային սկզբնախաղեր» վերանայումից, որը 1939թ․ հրապարակվում է[44]։ 1943թ․ նա հրապարակում է «Շախմատային սկզբնախաղերի հիմնական գաղափարները» աշխատությունը, որի նպատակն էր բացատրել սկզբնախաղերի հիմնական սկզբունքները[45]։ 1948թ․ նա հրապարակում է իր «Գործնական շախմատային սկզբնախաղեր» տրակտատը, որն «Արդի շախմատային սկզբնախաղերի» մրցակիցն էր[46]։ 1964թ․ Իսրայել Հորովիցը հրապարակում է 789 էջից բաղկացած «Շախմատային սկզբնախաղեր․ տեսություն և պրակտիկա» աշխատությունը, որում սկզբնախաղերի վերլուծությունից բացի կան նաև մեծաքանակ ցուցադրական խաղեր[23]։

1966թ․ Բելգրադում հրապարակվում է «Շախմատային տեղեկատուի» առաջին հատորը, որը պարունակում էր 466 գրանցված խաղեր աշխարհի առաջատար մրցաշարերից և մրցախաղերից[47]։ «Շախմատային տեղեկատու» շարքը մեծ ազդեցություն ունեցավ շախմատային աշխարհի վրա և հեղափոխեց սկզբնախաղի տեսությունը։ Շարքը մեծ նորամուծություն մտցրեց՝ օգտագործելով հանրահաշվական նշման կիրառումն առանց բառերի օգտագործման․ խաղը գրանցվում էր՝ օգտագործելով 17 նշան, որոնց բացատրությունը տրվում էր առաջին էջին վեց տարբեր լեզուներով։ Սա հնարավորություն տվեց աշխարհի բոլոր անկյուններից կարդացողներին կարդալ այն առանց խնդրի, որն օգնեց արագացնել մտքերի տարածումն ու սկզբնախաղի տեսության զարգացումը։ Շախմատային տեղեկատուի խմբագրերն ավելի ուշ հրապարակեցին հինգ հատորից բաղկացած «Շախմատային սկզբնախաղերի հանրագիտարան» և «Շախմատային վերջնախաղերի հանրագիտարան» տրակտատները՝ օգտագործելով նույն սկզբունքները։ «Շախմատային տեղեկատու»-ն ի սկզբանե հրապարակվում էր տարին երկու անգամ, սակայն, սկսած 1991թ․, այն հրապարակվում է տարեկան երեք անգամ։ 2007թ․ թողարկվեց 100-երորդ հատորը[48]։ Ներկայումս այն օգտագործում է 57 նշան, որոնք թարգմանվում են տասը լեզուներով, և հասանելի է թե՛ տպված, թե՛ էլեկտրոնային տարբերակով։ 2005թ․ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովն ասել է․ «Մենք բոլորս Տեղեկատուի զավակներն ենք»[49]։

1990-ական թվականներից սկսած շախմատային սկզբնախաղերի տեսության զարգացումն էլ ավելի արագացավ ի հաշիվ այնպիսի նորամուծությունների, ինչպիսիք էին շատ ուժեղ շախմատային շարժիչների Ֆրիցի և Ռըբկայի ի հայտ գալը, ChessBase ընկերության ծրագրերը, և խաղերի հսկայական տվյալների բազաների (միլիոնավոր խաղեր) վաճառքը, որի վառ օրինակ է 2013թ․ ChessBase ընկերության կողմից վաճառված տվյալների բազան, որը պարունակում էր 5.4 միլիոնից ավել խաղ[50]։ Ներկայումս ամենահայտնի սկզբնախաղերը վերլուծված են մինչև 20 քայլ խորությամբ[51], որոշները մինչև վերջնախաղ[52][53], և զարմանալի չէ, որ առաջատար խաղացողները 25 քայլ հետո ներկայացնում են տեսական նորամուծություն[54][55][56]։

Հազարավոր գրքեր են գրվել շախմատային սկզբնախաղերի վերաբերյալ, որոնք ընդգրկում են թե՛ սկզբնախաղերի համապարփակ հանրագիտարանները, ինչպիսիք են «Շախմատային սկզբնախաղերի հանրագիտարանը» և «Արդի շախմատային սկզբնախաղերը», սկզբնախաղը ճիշտ խաղալու վերաբերյալ ընդհանուր տրակտատները (օր․՝ միջազգային վարպետ Ջոն Ուաթսոնի «Շախմատային սկզբնախաղերի տիրապետումը»՝ բաղկացած չորս հատորից)[57], թե՛ բազմաթիվ գրքեր նվիրված առանձին սկզբնախաղերի, ինչպիսիք են «Հասկանել Գրյունֆելդը»[58], «Շախմատը բացատրված․ դասական սիցիլիական»[59]։ «Սկզբնախաղերի վերաբերյալ գրքերը և մենագրությունները հայտնի են, և ենթադրվում է, որ դրանք արագ կորցնում են իրենց արդիականությունը, հետևաբար կա նոր վերնագրերի կայուն մատակարարում»[60]։ Ըստ Էնդրյու Սոլթիսի․ «Ըստ էության 1930թ․ սկսած շախմատի մասին նոր ինֆորմացիան սկզբնախաղերի վերաբերյալ է»[61]։

Միջնախաղի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արոն Նիմցովիչ

Միջնախաղի տեսությունն համեմատաբար ավելի քիչ է զարգացած, ի տարբերություն սկզբնախաղի և վերջնախաղի տեսության[61]։ Ուաթսոնը գրում է․ «Խաղացողներն, ովքեր ցանկանում են ուսումնասիրել այս ոլորտը, ունենում են սահմանափակ և գուցե չբավարարող աղբյուրների շարք»[62]։

Վաղ ուշագրավ տեսություններից մեկը Վիլհելմ Շտայնիցի տեսությունն է այն մասին, որ հավասար դիրքում վաղ նախաձեռնված հարձակումը կարող է հետ մղվել հմուտ պաշտպանությամբ, և այդ իսկ պատճառով արդյունքի հասնելու լավագույն տարբերակը դանդաղ մանևրելու միջոցով փոքր առավելությունները կուտակելն է։ Էմանուել Լասկերն իր «Լասկերի ձեռնարկը» և Մաքս Էյվեն իր «Շախմատային ոճի զարգացում» աշխատություններում ընդգծել են Շտայնիցի տեսությունները։

Առաջատար տեսաբան և խաղացող Արոն Նիմցովիչի[63] «Իմ համակարգը» (1925թ․) (անգլ.՝ My System)[64], «Պաշարում» (1925թ․) (գերմ.՝ Die Blockade)[65], «Շախմատային պրակտիկա» (1936թ․) (անգլ.՝ Chess Praxis)[66][67] աշխատությունները միջնախաղի վերաբերյալ ամենակարևոր գործերից են[62]։ Նիմցովիչն ուշադրություն գրավեց իր տեսությամբ, ըստ որի կարելի է հակառակորդին հնարավորություն տալ գրավել կենտրոնը զինվորներով, մինչ դու փորձում ես կառավարել այն քո ֆիգուրների միջոցով ինչպես Նիմցո-Հնդկական և Թագուհու Հնդկական պաշտպանություններում։ Նա շեշտեց միմյանց կանգնեցնող զինվորների շղթաների քանդելու հնարավորությունը զինվորների հիմքի վրա հարձակվելու միջոցով, որը կատարվում էր զինվորի միջոցով (զինվորով քանդում)։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն մարտավարության վրա, ըստ որի նավակները պետք է գրավեն ազատ ուղղահայացները՝ հետագայում յոթերորդ հորիզոնական ներխուժելու նպատակաով, որտեղից դրանք կարող են հարձակվել զինվորների վրա և ճնշել արքային։ Նրա մեկ այլ կարևոր մտքերից մեկը պրոֆիլաքսիսն է․ կատարել քայլել ուղված հակառակորդի հնարավոր քայլերն այն աստիճան սահմանափակելուն, որ նա այլևս օգտակար քայլ չունենա։

1952թ․ Ֆայնը հրապարակեց 442 էջից բաղկացած իր «Միջնախաղը շախմատում» աշխատությունը, որն այն ժամանակների, երևի, ամենահամապարփակ մոտեցումն էր միջնախաղի տեսությանը[68]։ 20-րդ դարի միջնամասում լույս տեսան նաև շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Մաքս Էյվեի և Հանս Կրամերի երկհատորանի «Միջնախաղը շախմատում» աշխատությունը[69][70], չեխոսլովակ-գերմանացի գրոյսմաստեր Լյուդեկ Պախմանի գրքերի շարքը՝ եռահատոր «Շախմատի ամբողջական ռազմավարություն»[71][72][73], «Արդի շախմատի ռազմավարություն»[74], «Արդի շախմատի մարտավարություն»[75] և «Հարձակում և պաշտպանություն արդի շախմատի մարտավարությունում»[76]։

Միջնախաղի տեսության վերաբերյալ ևս մեկ բեկումնային աշխատություն էր Ալեքսանդր Կոտովի 1971թ․ լույս տեսած «Մտածիր ինչպես գրոյսմաստերը» գիրքը։ Կոտովն ընդգծում է այն, թե ինչպես է խաղացողն իր մտքում կազմում քայլի տարբերակների ծառ, և խորհուրդ է տալիս խաղացողներին անդրադառնալ տարբերակներից յուրաքանչյուրին ընդամենը մեկ անգամ։ Նա նաև շեշտեց, թե ինչպես են որոշ խաղացողներ Կոտովի համախտանիշի զոհ դառնում, ըստ որի խաղացողը մտքում բազմաթիվ տարբեր գծեր է հաշվում, դժգոհ մնում բոլոր դրանցից, և նկատելով, որ քիչ ժամանակ ունի՝ կատարում է մեկ այլ, նոր քայլ, առանց հիմնավոր պատճառի, որն էլ երբեմն կոպիտ սխալ է դառնում։ Հետագայում նրա տարբերակների ծառի տեսությունը զարգացրեցին Ջոնաթան Թիսդալը, Ջոն Նանը և Էնդրյու Սոլթիսը։

1999թ․ հրապարակված իր «Ուաթսոնի գաղտնիքներն արդի շախմատի ռազմավարության մասին․ առաջխաղացումը Նիմցովիչից հետո» (անգլ.՝ Watson's Secrets of Modern Chess Strategy: Advances Since Nimzowitsch) աշխատությունում քննարկում է միջնախաղի տեսության հեղափոխումը Նիմցովիչից հետո[77]։

Միջնախաղի տարբեր ասպեկտների վերաբերյալ շատ գրքեր կան, որոնցից են Վլադիմիր Վուկովիչի «Հարձակվելու արվեստը շախմատում»[78], Ռուդոլֆ Շպիլմանի «Զոհաբերության արվեստը շախմատում»[79], Վիկտոր Կանի և Ժորժ Ռենոյի «Մատի արվեստը»[80], Ժուլիուս դու Մոնի «Կոմբինացիայի հիմքերը շախմատում»[81], Էնդրյու Սոլթիսի «Պաշտպանվելու արվեստը շախմատում»[82]։

Վերջնախաղի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատային բազմաթիվ հայտնի տրակտատներ, սկսած ամենավաղ աշխատություններից, ընդգրկել են վերջնախաղի վերլուծություն։ Լուսենայի գիրքն ընդգրկել է վերջնախաղի և խնդիրների 150 օրինակ[83]։

Ֆիլիդորի «Շախմատային խաղի վերլուծություն» (ֆր.՝ Analyse du jeu des Échecs) աշխատության երկրորդ հրապարակման մեջ տարբեր վերջնախաղերի վերլուծությանը նվիրված էր 75 էջ[84]։ Դրանց մեջ ներառված էին տեսականորեն կարևոր որոշ վերջնախաղեր, ինչպիսիք են նավն ընդդեմ փղի և նավի, թագուհին ընդդեմ նավի, թագուհին ընդդեմ նավի և զինվորի, նավն ընդդեմ նավի և զինվորի։ Նավն ընդդեմ փղի և նավի, նավն ընդդեմ նավի և զինվորի, թագուհին ընդդեմ նավի վերջնախաղերից որոշակի դիրքեր հայտնի դարձան որպես Ֆիլիդորի դիրքեր։ Ֆիլիդորի գրքի վերջին երկու էջերը նվիրված էին խաղի վերջաբանների դիտարկումներին (ֆր.՝ Observations sur les fins de parrtie), որում նա առաջ քաշեց կարևոր սկզբունքներ, որոնցից են Երկու ձիով մատ հայտարարելն անհնար է, եզրային զինվորն ու փիղն ընդդեմ արքայի այն վերջնախաղը, որում զինվորի թագուհի դառնալու դաշտի գույնը չի համընկնում փղի դաշտի գույնին, ոչ-ոքի է, թագուհին հաղթում է փղին և ձիուն[85]։

Սթաունթոնն իր «Շախմատիստի ձեռնարկ» աշխատությունում վերջնախաղերի վերլուծությանը նվիրված գրեթե 100 էջ է ներառել[86]։ Սթաունթոնի որոշ վերլուծություններ, ինչպիսին նավակն ընդդեմ երեք թեթև խաղաքարերի վերջնախաղը, զարմանալիորեն բավական մանրամասն է նկարագրված։ Ձեռնարկի 439-երորդ էջում նա գրում է․ «Երեք թեթև խաղաքարերը միշտ ուժեղ են նավակից, և այն դեպքերում, երբ երեք խաղաքարերից երկուսը փիղ են, հաղթանակը տրվում է առանց զգալի դժվարության, քանի որ խաղի ընթացքում հակառակորդն ստիպված է լինելու փոխանակել նավակը թեթև խաղաքարերից մեկի հետ։ Սակայն, եթե երեք խաղաքարերից երկուսը ձի են, հակառակորդը կարող է փոխանակալ նավակը փղի հետ, որը կհանգեցնի ոչ-ոքիի, որովհետև երկու ձին բավարար չեն մատ հայտարարելու համար»։ Արդի վերջնախաղերի տվյալների բազան հաստատում է Սթաունթոնի գնահատականը տրված այս երկու վերջնախաղերին[87]։ Սակայն Սթոունթոնից 94 տարի անց, Ռուբեն Ֆայնն իր «Հիմնական շախմատային սկզբնախաղեր» աշխատության 521-երորդ էջում սխալվել է՝ գրելով, որ այս երկու վերջնախաղերն էլ տեսականորեն ոչ-ոքի են[88]։ Գրոսմայստեր Պալ Բենկոն, ով հեղինակություն էր վայելում իր վերջնախաղերի վերաբերյալ գիտելիքներով և առաջատար խաղացողներից էր իր կարիերայի գագաթնակետին, 2003թ․ հավերժացրեց Ֆայնի սխալն իր «Հիմնական շախմատային սկզբնախաղեր» գրքի վերանայումով[89]։ Գրոյսմաստեր Էնդրյու Սոլթիսն իր 2004թ․ աշխատությունում խիստ անհամաձայնություն հայտնեց Սթաունթոնի գնահատականին՝ պնդելով, որ նավակն ընդդեմ երկու փղի և ձիու ոչ-ոքի է ճիշտ խաղալու դեպքում[90]։ Բենկոյի և Սոլթիսի տրված գնահատականներին հակառակ, այդ նույն ժամանակ վերջնախաղերի տվյալների բազան ապացուցեց, որ Սթաունթոնը ճիշտ էր՝ չնայած, որ հաղթանակի հասնելու համար կարող էր պահանջվել մինչև 68 քայլ[91]։

Մինչ Սթաունթոնի եզրակացություններն այս վերջնախաղերի վերաբերյալ, բրիտանացի վարպետ Ջորջ Ուոքերը 1846թ․ (և միգուցե ավելի վաղ) գրել է․

Չնայած, ըստ ընդհանուր պնդման, երկու փիղը և ձին հաղթում են նավակին, սակայն երկու ձին և փիղը չեն կարող գրանցել միևնույն հաջողությունը, և այդ պայքարի տրամաբանական ավարտը ոչ-ոքին է։ Փղերը միասին ավելի ուժեղ են ձիերից, քանի որ ավելի հեռվից են կառավարում դաշտը։ Երբ երկու ձին մնում են փղի հետ ընդդեմ նավակի, վերջինս հնարավորություն ունի փոխանակվել փղի հետ, որը հակառակորդի կողմից շատ դժվար կլինի կանխել, իսկ երկու ձին չեն կարող մատ հայտարարել արքային[92]։

1941թ․ Ռուբեն Ֆայնը հրապարակեց 573 էջից բաղկացած հոյակապ «Հիմնական շախմատային վերջնախաղերը» տրակտատը, որը վերջնախաղերի համապարփակ տրակտատ ստեղծելու առաջին փորձն էր[93]։ Այն 2003թ․ Պալ Բենկոյի կողմից վերանայվեց և վերահրապարկվեց[94]։ ԽՍՀՄ հեղինակների կողմից հրապարակվել են բազմաթիվ կարևոր գրքեր առանձին վերջնախաղերի վերաբերյալ, որոնցից են Վասիլի Սմիսլովի և Գրիգորի Լևենֆիշի «Նավակների վերջնախաղեր»[95], Իլյա Մայզելիսի և Յուրի Ավերբախի «Զինվորների վերջնախաղեր»[96], Յուրի Ավերբախի «Թագուհու և զինվորների վերջնախաղեր»[97], «Փղերի վերջնախաղեր»[98], «Փիղն ընդդեմ ձիու վերջնախաղեր»[99], «Նավակն ընդդեմ թեթև խաղաքարի վերջնախաղեր»[100], Յուրի Ավերբախի և Վիտալի Չեխովերի «Ձիու վերջնախաղեր»[101], Ավերբախի, Չեխովերի և Վիկտոր Հենկինի «Թագուհին ընդդեմ նավակի/թեթև խաղաքարի»[102]։

Վերջին տարիներին համակարգչի կողմից ստեղծված վերջնախաղային տվյալների բազան հեղափոխեց վերջնախաղի տեսությունը՝ ցույց տալով լավագույն քայլերն, այնպիսի վերջնախաղերում, որոնք դարից ավել վրդովել են բազմաթիվ վերլուծաբանների (օր․՝ թագուհին ընդդեմ թագուհու և զինվորի)։ Ինչպես նաև փոխել են տեսաբանների դատավճիռը որոշ վերջնախաղերի վերաբերյալ (օր․՝ երկար ժամանակ կարծում էին, որ երկու փիղը ձիու դեմ վերջնախաղը ոչ-ոքի է, սակայն ըստ համակարգչի փղերը հաղթելու հնարավորություն ունեն)։

Վերջին տարիներին վերջնախաղի վերաբերյալ կարևոր աշխատություններ են հրապարակվել, որոնցից են Դվորեցկիի «Վերջնախաղի ձեռնարկ»[103], Կարստեն Մյուլերի և Ֆրանկ Լամպրեխտի «Հիմնարար շախմատային վերջնախաղեր»[87], Էդուարդ Պրանդսետերի և Յուրի Բալաշովի «Հիմնական վերջնախաղեր․ 888 տեսական դիրքեր»[104], Բենկոյի «Շախմատային վերջնախաղերի դասեր»[105], Ջոն Նանի «Նավակների վերջնախաղերի գաղտնիքները»[106] և «Առանց զինվորների վերջնախաղի գաղտնիքները»[107] աշխատությունները։ Սրանցից մի քանիսի վերլուծություններին օգնել է վերջնախաղի տվյալների բազան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Watson, Secrets of Modern Chess Strategy: Advances Since Nimzowitsch, Gambit Publications, 1998, p. 10. 1-901983-07-2. 0-486-20290-9.
  2. David Hooper and Kenneth Whyld, The Oxford Companion to Chess, Oxford University Press, 2nd ed. 1992, p. 418 ("theory" entry). 0-19-866164-9.
  3. Hooper and Whyld, p. 418.
  4. Watson, Secrets of Modern Chess Strategy, p. 10.
  5. Watson, Secrets of Modern Chess Strategy, p. 11.
  6. H. J. R. Murray, A History of Chess, Oxford University Press, 1913, p. 25. 0-19-827403-3. This quote is also given in Hooper and Whyld, p. 229 ("literature of chess" entry).
  7. Murray, p. 25 n. 1.
  8. 8,0 8,1 Hooper and Whyld, p. 229.
  9. See B. H. Wood, "Books About Chess", Illustrated London News, 1949, reprinted in Fred Reinfeld (editor), The Treasury of Chess Lore, Dover, 1959, pp. 268–70.
  10. Cleveland Public Library, Special Collections Արխիվացված 2009-03-05 Wayback Machine
  11. Special Chess Records (Susan Polgar)
  12. Harry Golombek, Chess: A History, G.P. Putnam's Sons, 1976, pp. 97–101. 0-399-11575-7.
  13. 13,0 13,1 Murray, p. 782.
  14. Hooper and Whyld, p. 156 ("Göttingen manuscript" entry).
  15. Hooper and Whyld, p. 156.
  16. Murray, pp. 782–84.
  17. Murray, p. 784.
  18. Golombek, pp. 101–02.
  19. Richard Eales, Chess: The History of a Game, Facts on File Publications, 1985, p. 81. 0-8160-1195-8.
  20. Golombek, p. 102.
  21. Hooper and Whyld, p. 101 ("Damiano Defence" entry).
  22. Murray, p. 886.
  23. 23,0 23,1 I.A. Horowitz, Chess Openings: Theory and Practice, Simon and Schuster, 1964.
  24. Hooper and Whyld, pp. 38–39 ("Bertin, Joseph" entry), 157–58 ("Greco, Gioacchino" entry).
  25. Hooper and Whyld, pp. 10, 280 ("Alexandre, Aaron" and "openings literature" entries).
  26. 26,0 26,1 Hooper and Whyld, p. 280.
  27. "Bilguer's Handbuch was the dominant reference for some time until it was superseded by a number of international treatises, which, in the English-speaking world, included Modern Chess Openings and Practical Chess Openings." I.A. Horowitz, Chess Openings: Theory and Practice, Simon and Schuster, 1964, p. VII. Four years after the first edition of the Handbuch was published, Howard Staunton in the preface to The Chess-Player's Handbook, discussed below, called the Handbuch "a production—whether considered in reference to its research, its suggestiveness, or the methodical completeness of its arrangement—which stands unrivalled and alone". Howard Staunton, The Chess-Player's Handbook, Henry C. Bohn, 1847, p. vii.
  28. William Hartston, The Kings of Chess, Harper & Row, 1985, p. 87. 0-06-015358-X.
  29. Statistician Arpad Elo, developer of the Elo rating system, analyzed the results of all 342 match, tournament, and exhibition games of record among the top nine players in the world from 1846 to 1862. From those games, he estimated the ratings of the top players during that period as 1. Paul Morphy 2695; 2. Adolf Anderssen 2552; 3. Daniel Harrwitz 2518; 4. Ignatz Kolisch 2516; 5. Staunton 2508. Arpad E. Elo, The Rating of Chessplayers, Past and Present, Arco Publishing, 1978, p. 55–56. 0-668-04721-6. Staunton was arguably the strongest player in the world between 1843, when he won a match against the French champion Pierre Charles Fournier de Saint-Amant, and 1851, when he finished fourth in the London 1851 knock-out tournament, won by Anderssen.
  30. Staunton, pp. 59–401.
  31. Hooper and Whyld state that it "became the standard reference work in English-speaking countries." Hooper and Whyld, p. 280 ("Openings literature" entry).
  32. Murray states that the book "took rank at once as the leading English text-book on chess." Murray, p. 885.
  33. Richard Eales, Chess: The History of a Game, Facts on File Publications, 1985, p. 137 (the book "became the standard reference work for English club players down to the end of the century, with twenty-one reprints by 1935"). 0-8160-1195-8.
  34. 34,0 34,1 Hooper and Whyld, p. 280 ("Openings literature" entry).
  35. Garry Kasparov, My Great Predecessors, Part I, Everyman Publishers, 2003, pp. 45–46. 1-85744-330-6.
  36. Emanuel Lasker, Lasker's Manual of Chess, Dover Publications, 1960, pp. 188–229. 0-486-20640-8.
  37. Richard Réti, Masters of the Chessboard, Dover Publications, 1976, pp. 47–49. 0-486-23384-7.
  38. Anthony Saidy, The Battle of Chess Ideas, RHM Press, 1975, pp. 20–21. 0-89058-018-9.
  39. Wilhelm Steinitz, The Modern Chess Instructor, Edition Olms AG, Zürich, 1990 (reprint). 3-283-00111-1.
  40. Review of Chess Openings Ancient & Modern Արխիվացված 2008-10-07 Wayback Machine
  41. Nick de Firmian, Modern Chess Openings, 15th Edition, McKay Chess Library, 2008. 978-0-8129-3682-7.
  42. Hooper and Whyld, p. 281 ("Openings literature" entry).
  43. Fine tied for first with Paul Keres at AVRO 1938, at the time the strongest tournament ever held, ahead of such players as reigning world champion Alexander Alekhine, former world champion José Raúl Capablanca, and future world champion Mikhail Botvinnik. After Alekhine's death in 1946, Fine was invited to participate in the match-tournament to select the new champion, but declined in order to pursue his study of psychoanalysis. "From about 1936 to 1951, when he practically gave up competitive chess, Fine was among the strongest eight players in the world." David Hooper and Kenneth Whyld, The Oxford Companion to Chess, Oxford University Press, 1984, p. 113. 0-19-217540-8.
  44. R.C. Griffith, J.H. White, Reuben Fine, and P.W. Sergeant, Modern Chess Openings, David McKay (6th ed. 1939).
  45. Reuben Fine, Ideas Behind the Chess Openings, David McKay, 1943.
  46. Reuben Fine, Practical Chess Openings, David McKay, 1948.
  47. Chess Informant, Volume 1, Beograd, 1966.
  48. Chess Informant, Volume 100, Šahovski Informator, 2007. ISSN 0351-1375.
  49. The Best of Chess Informant Արխիվացված Հունիս 1, 2011 Wayback Machine: Garry Kasparov
  50. The new Mega Database 2013 is shipping Արխիվացված Հուլիս 12, 2013 Wayback Machine
  51. For example, various lines of the Botvinnik Variation of the Semi-Slav Defense (1.d4 d5 2.c4 c6 3.Nf3 Nf6 4.Nc3 e6 5.Bg5 dxc4 6.e4 b5 7.e5 h6 8.Bh4 g5 9.Nxg5 hxg5 10.Bxg5 Nbd7) have been analyzed more than 30 moves deep. John Watson, Mastering the Chess Openings, Volume 2, Gambit Publications, 2007, p. 101. 978-1-904600-69-5. Nunn's Chess Openings (1999), a one-volume treatise that does not go into as much detail as more specialized opening manuals, analyzed one line of the Botvinnik Variation to a Draw (chess)draw by perpetual check after 44 moves. John Nunn, Graham Burgess, John Emms, and Joe Gallagher, Nunn's Chess Openings, Everyman Publishers, 1999, p. 407 n. 41. 1-85744-221-0. Vladimir Kramnik learned after his game with Viswanathan Anand at the London Chess Classic 2014, also a Botvinnik Variation, that the first 40 moves of the game had occurred in 10 prior games, all played by computer programs. New in Chess Magazine 2015, No. 1, p. 34.
  52. GM Alexander Kotov mentions an instance from the 1950 Candidates Tournament where GM David Bronstein, "who for years worked closely with [GM Isaac] Boleslavsky", expressed surprise that the latter was thinking for a long time about his next move in a game against GM Gideon Ståhlberg. Bronstein remarked that "this position has been analyzed by us far into the end game". Alexander Kotov, "Why the Russians?", Chessworld, January–February 1964, pp. 62–69, at 69. Kotov wrote that the Soviets had analyzed many opening variations "far into the end game". Id.
  53. For instance, GM Andrew Soltis mentions a line in the Dragon Variation of the Sicilian Defense that begins 1.e4 c5 2.Nf3 d6 3.d4 cxd4 4.Nxd4 Nf6 5.Nc3 g6 6.Be3 Bg7 7.f3 Nc6 8.Qd2 0-0 9.Bc4 Nxd4 10.Qxd4 Qa5 11.0-0-0 Be6 12.Bb3 b5 13.Kb1 Rfc8 14.Rhe1! Bxb3 15.cxb3 b4 16.Bxf6! bxc3 17.Bxc3 Bxc3 18.bxc3 Qxc3 19.Qxc3 Rxc3 20.Rc1! Rac8 21.Rxc3 Rxc3 22.Rc1! Rxc1+ 23.Kxc1. Soltis writes that since this position began appearing 30 years ago "it's looked more and more like a forced win for White because he can create an outside passed pawn. A recent analysis in New in Chess concluded that White's win is certain—once you get to move 69." Andrew Soltis, "Chess to Enjoy" column, "The Neutron Bomb Middlegame", Chess Life, October 2006, p. 10.
  54. For example, John L. Watson writes of the Marshall Attack in the Ruy Lopez, "When I opened a book on the Marshall Attack ... I learned that for the 'old main line' (which is still extremely popular), 'the real struggle begins around move 30'! And in fact, correspondence chess games sometimes take it a step further, with one side playing a new move as the endgame begins!" John Watson, Mastering the Chess Openings, Volume 1, Gambit Publications, 2006, pp. 161–62. 978-1-904600-60-2.
  55. In Shulman–Marin, Reykjavik Open 2009, Marin played a theoretical novelty on move 34 in the Exchange Variation of the Grünfeld Defense. Chess Informant, 1000 TN!! The Best Theoretical Novelties, 2012, pp. 579–80.
  56. In the Sveshnikov Variation of the Sicilian Defense, another heavily analyzed line, the game O. Korneev–M. Devereaux, Port Erin 2006, featured a theoretical novelty on Black's 29th move, improving on a previous high-level game Topalov–Leko, Linares 2005. John Cox, Starting Out: Sicilian Sveshnikov, Gloucester Publishers, 2007, pp. 118–23. 978-1-85744-431-5. See Topalov–Leko, Linares 2005; Korneev–Devereaux, Port Erin 2006.
  57. Mastering the Chess Openings, Volume 1, cited above.
  58. Jonathan Rowson, Understanding the Grünfeld, Gambit Publications, 1999. 1-901983-09-9.
  59. Alex Yermolinsky, Chess Explained: The Classical Sicilian, Gambit Publications, 2006. 1-904600-42-5.
  60. Hooper and Whyld, p. 230 ("literature of chess" entry).
  61. 61,0 61,1 Andrew Soltis, "Tools of the Trade . . .", Chess Life, July 1995, p. 14.
  62. 62,0 62,1 Secrets of Modern Chess Strategy, p. 10.
  63. GM Raymond Keene writes that Nimzowitsch "was one of the world's leading Grandmasters for a period extending over a quarter of a century, and for some of that time he was the obvious challenger for the world championship. ... [He was also] a great and profound chess thinker, second only to Steinitz, and his works—Die Blockade, My System and Chess Praxis—established his reputation as one of the father figures of modern chess." Keene, Aron Nimzowitsch: A Reappraisal, David McKay, 1974, p. 1. 0-679-13040-3.
  64. Aron Nimzowitsch, My System (21st Century Edition), Hays Publishing, 1991. 1-880673-85-1. Aron Nimzovich, My System, David McKay, 1947, 0-679-14025-5.
  65. Aron Nimzowitsch, Blockade (English translation), Chess Enterprises, 1980. 0-931462-07-X.
  66. Aron Nimzowitsch, Chess Praxis (21st Century Edition), Hays Publishing, 1993. 1-880673-91-6.
  67. Aron Nimzovich, Chess Praxis: The Praxis of My System, Dover Publications, 1962. SBN 486-20296-8.
  68. Reuben Fine, The Middle Game in Chess, David McKay, 1952.
  69. Dr. M. Euwe and H. Kramer, The Middle Game, Book One: Static Features, G. Bell and Sons, 1964. 0-7135-0431-5.
  70. Dr. M. Euwe and H. Kramer, The Middle Game, Book Two: Dynamic and Subjective Features, G. Bell and Sons, 1965. 0-7135-0432-3.
  71. Luděk Pachman, Complete Chess Strategy, Volume 1: First Principles of the Middle Game, Cornerstone Library, 1975. 0-346-12321-6.
  72. Luděk Pachman, Complete Chess Strategy, Volume 2: Principles of Pawn Play and the Center, Cornerstone Library, 1976. 0-346-12343-7.
  73. Luděk Pachman, Complete Chess Strategy: Play on the Wings, David McKay, 1978. 0-679-13252-X.
  74. Luděk Pachman, Modern Chess Strategy, Dover Publications, 1971. 0-486-20290-9.
  75. Luděk Pachman, Modern Chess Tactics, Routledge & Kegan Paul Ltd, 1972. 0-7100-7098-5.
  76. Luděk Pachman, Attack and Defense in Modern Chess Tactics, David McKay, 1973.
  77. Secrets of Modern Chess Strategy, pp. 10–13.
  78. V. Vuković, The Art of Attack in Chess, Pergamon Press, 1965. 0-08-011196-3.
  79. Rudolf Spielmann, The Art of Sacrifice in Chess, David McKay, 1951.
  80. Georges Renaud and Victor Kahn, The Art of the Checkmate, Dover Publications, 1962. 0-486-20106-6.
  81. J. du Mont, The Basis of Combination in Chess, Dover Publications, 1978. 0-486-23644-7.
  82. Andrew Soltis, The Art of Defense in Chess, David McKay, 1975. 0-679-13043-8.
  83. Golombek, p. 101.
  84. François-André Danican Philidor, Analysis of the Game of Chess, Hardinge Simpole, 2005 (reprint), pp. 230–304. 1-84382-161-3.
  85. Philidor, pp. 305–06.
  86. Howard Staunton, The Chess-Player's Handbook, Henry G. Bohn, 1847, pp. 403–500
  87. 87,0 87,1 Karsten Muller and Frank Lamprecht, Fundamental Chess Endings, Gambit Publications, 2001. 1-901983-53-6.
  88. Fine, Reuben (1979). Basic Chess Endings. Random House Puzzles & Games. էջ 521. ISBN 9780679140023.
  89. Fine, Reuben; Benko, Pal (2003). Basic Chess Endings (Algebraic Edition). Random House Puzzles & Games. էջ 524. ISBN 0-8129-3493-8.
  90. Soltis, Andrew (2004). Rethinking the Chess Pieces. Batsford. էջ 84. ISBN 0-7134-8904-9.
  91. Müller, Karsten; Lamprecht, Frank (2001). Fundamental Chess Endings. Gambit Publications. էջ 403. ISBN 9781901983531.
  92. George Walker, The Art of Chess-Play: A New Treatise on the Game of Chess (4th ed. 1846), Sherwood, Gilbert, & Piper, p. 254.
  93. Reuben Fine, Basic Chess Endings, David McKay, 1941.
  94. Reuben Fine and Pal Benko, Basic Chess Endings, Random House, 2003. 0-8129-3493-8.
  95. Grigory Levenfish and Vasily Smyslov, Rook Endings, Chess Digest, 1971. 0-7134-0354-3.
  96. Y. Averbakh and I. Maizelis, Pawn Endings, Chess Digest, 1974.
  97. Yuri Averbakh, Queen and Pawn Endings, Chess Digest, 1975, 0-7134-3041-9.
  98. Yuri Averbakh, Bishop Endings, Batsford, 1977. 0-7134-0096-X.
  99. Yuri Averbakh, Bishop v. Knight Endings, Batsford, 1976. 0-7134-3179-2.
  100. Yuri Averbakh, Rook v. Minor Piece Endings, Batsford, 1978. 0-7134-0868-5.
  101. Yuri Averbakh and Vitaly Chekhover, Knight Endings, Batsford 1977. 0-7134-0552-X.
  102. Yuri Averbakh, V. Chekhover, and V. Henkin, Queen v. Rook/Minor Piece Endings, Batsford, 1978. 0-7134-0866-9.
  103. Mark Dvoretsky, Dvoretsky's Endgame Manual (second Edition), Russell Enterprises, 2006. 1-888690-19-4.
  104. Yuri Balashov and Eduard Prandstetter, Basic Endgames, Prague Chess Agency, 1992. 80-901056-0-2.
  105. Pal Benko, Chess Endgame Lessons, 1989, Library of Congress Catalogue No. 89-64215.
  106. John Nunn, Secrets of Rook Endings, Henry Holt, 1993. 0-8050-2640-1.
  107. John Nunn, Secrets of Pawnless Endings, Henry Holt, 1994. 0-8050-3285-1.