Ֆրանսուա Անդրե Ֆիլիդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
André Philidor.jpg

Ֆրանսուա Անդրե Ֆիլիդոր (իսկական ազգանունը՝ Դանիկան-Ֆիլիդոր, ֆր.՝ François-André Danican Philidor; սեպտեմբերի 7, 1726, Դրյո, Ֆրանսիա - օգոստոսի 31, 1795, Լոնդոն, Անգլիա), ֆրանսիացի կոմպոզիտոր, ֆրանսիական կոմիկական օպերայի ստեղծողներից, շախմատիստ, շախմատային տեսաբան, իր ժամանակի աշխարհի ուժեղագույն շախմատիստը։

Իր օպերաներում օգտագործել է արհեստավորների, գյուղացիների, զինվորների կյանքից սյուժեներ․ «Կոշկակար Բլեզը» (1759), «Կախարդ զինվորը» (1760), «Դարբինը» (1761), «Այգեպանը և նրա տերը» (1761) են։ Գրել է նաև սերիա-օպերաներ, գործիքային պիեսներ, եկեղեցեկան երաժշտություն։

XVIII դ․ Եվրոպայի ուժեղագույն շախմատիստն էր։ Նրա «Շախմատային խաղի վերլուծություն» աշխատությունը (1749) հիմք է դրել շախմատի տեսության ուսումնասիրմանը։ Ֆիլիդորի եղբայրը՝ կոմպոզիտոր և ֆլեյտահար Անն Ֆիլիդորը (1681-1728), Ֆրանսիայում առաջին հրապարակային համերգների՝ «Հոգևոր համերգների» հիմնադիրն է։

Գրականություն[խմբագրել]

  • Ля Лоранси Л․ де, Французская комическая опера XVIII в․, пер․ с франц․, М․, 1937
  • Шахматы ։ энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.։ Советская энциклопедия, 1990. — С. 428—429. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
  • Нейштадт Яков Исаевич. Некоронованные чемпионы. — Москва։ Физкультура и спорт, 1975. — 303 стр.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png