Նոր ժամանակներ (ֆիլմ, 1936)
| Նոր ժամանակներ Modern Times |
|
| Ժանր | Կատակերգություն, մելոդրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1936 |
| Պրեմիերա | 1936 թվականի փետրվարի 5, ԱՄՆ |
| Լեզու | տիտրերն անգլերեն |
| Ռեժիսոր | Չառլի Չապլին |
| Պրոդյուսեր | Չառլի Չապլին |
| Սցենարիստ(ներ) | Չառլի Չապլին |
| Դերակատարներ | Չառլի Չապլին, Փոլեթ Գոդար |
| Օպերատոր | Ռոլանդ Թոտերո, Իռա Հ. Մորգան |
| Երաժշտություն | Չառլի Չապլին |
| Մոնտաժ | Չառլի Չապլին, Ուիլլարդ Նիկո |
| Ընկերություն | Charles Chaplin Productions, United Artists |
| Տևողություն | 87 րոպե |
| Բյուջե | 1.500.000 $ |
| Շահույթ | 163.577 $ ( |
| Նախորդ | Մեծ քաղաքի լույսերը |
| Հաջորդ | Մեծ բռնապետը |
| IMDb | ID 0027977 |
Նոր ժամանակներ (անգլ.՝ Modern Times), Չառլի Չապլինի համր լիամետրաժ ֆիլմ, նկարահանված 1936 թվականին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1936 թվականի փետրվարի 5-ին, ԱՄՆ-ում: Ֆիլմի գլխավոր հերոսը դարձյալ թափառաշրջիկն է, որը փորձում է ողջ մնալ Մեծ Ճգնաժամի նոր ինդուստրիալ հասարակության մեջ: Սա վերջին ֆիլմն է, որտեղ հանդես է գալիս թափառաշրջիկի աշխարհահռչակ կերպարը: Ֆիլմը ճանաչվել էր որպես Չապլինի լավագույն կինոնկարներից մեկը: Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կատակերգական ֆիլմերի ցանկում 33-րդն է:
Բովանդակություն |
Նկարահանումներ [խմբագրել]
Ֆիլմի արտադրումը սկսվել էր 1933 թվականի սեպտեմբերին, իսկ ավարտվել էր 1936 թվականի հունվարի 12-ին: Առաջին պրեմիերան տեղի էր ունեցել 1936-ի փետրվարի 5-ին, Նյու-Յորքում: Ֆիլմը պետք է հնչունային արվեր, սակայն Չապլինը չէր կարող պատկերացնել իրեն խոսող թափառաշրջիկին: Վերջինս միայն համր կինոյի հերոս պետք է լիներ: Վերջ ի վերջո Չապլինը թողեց փորձարկումները ֆիլմը հնչունային անել, բայց վերջում ավարտեց այն, ինչպես համր կինո:
Ֆիլմի վերջում թափառաշրջիկը դուրս է գալիս ռեստորանի բեմ, որպեսզի երգ երգի հանդիսատեսների համար: Նա չի հիշում երգի խոսքերը և տեքստը ձայնագրում են նրա մանժետների վրա: Երգելու ժամանակ հերոսը կորցնում է մանժետներն ու ստիպված արտասանում է խառը-խշտիկ բառեր, ֆրանսերենին և իտալերենին նման: Հանդիսատեսն առաջին անգամ լսում է թափառաշրջիկի ձայնը:
Դերակատարներ [խմբագրել]
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Չառլի Չապլին | գործարանի աշխատող |
| Փոլեթ Գոդար | երիտասարդ կին |
| Հենրի Բերգման | սրճարանի տնօրեն |
| Թայնի Սենդֆորդ | Մեծ Բիլլ |
| Չեստեր Քոնկլին | մեխանիկ |
| Հենկ Մանն | կողոպտիչ |
| Սթենլի Բլիսթոուն | երիտասարդ կնոջ հայր |
| Ալ Էրնեստ Գարսիա | «Էլեկտրո Սթիլ» կորպորացիայի նախագահ |
| Ռիչարդ Ալեքսանդր | կալանավոր |
| Սեսիլ Ռեյնոլդս | Բանտային հոգևորական |
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- «Կերակրող մեքենան» հորինված էր Չառլի Չապլինի կողմից, դեռ 1916 թվականին, լիամետրաժ ֆիլմի համար, լուսնի վրա ճանապարհորդության մասին: Այդ ֆիլմը պետք է նկարահանվեր որպես երգիծանք՝ տեխնիկական առաջընթացի հանդեպ, սակայն հետագայում չնկարահանվեց:
- Բանտ այցելող հոգևորականի դերում, հանդես էր եկել անգլիական վիրաբույժ Սեսիլ Ռեյնոլդսը:
- Չապլինը մեղադրվել էր գրագողության մեջ, Ռենե Կլերի՝ «Ազատությու՛ն մեզ» ֆիլմից, մասամբ կոնվեյերի տեսարանից:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Նոր ժամանակներ»(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:

- «Նոր ժամանկներ»(անգ.) ֆիլմը «AllRovi» կայքում:

- «Նոր ժամանակներ»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:

|
|||||||||||||||||||