Մոլդովայի հուշադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլդովայի զինանշանը
Մոլդովայի զինանշանը

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Մոլդովայի Ազգային բանկի կողմից՝ սկսած 1996 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների և ունեն հավաքորդական և դրամագիտական նշանակություն։

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 925, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (նիկելապատ արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 100 և 200 մոլդովական լեյ (L) անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10, 20, 50, 100 լեյ, նիկելապատ արույրից՝ 10 լեյ։ Բոլոր մետաղադրամները հատվել են proof որակով։

Մոլդովայի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամն է «Անկախության 5-ամյակ» մետաղադրամը։

Մոլդովայում պետական դրամահատարանի բացակայության պատճառով Մոլդովայի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները հատվում են արտերկրում։ Մոլդովայի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների հետ՝

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 129 տեսակներ, այդ թվում 2-ը՝ նիկելապատ արույրից, 114-ը՝ արծաթից, 13-ը՝ ոսկուց։

Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի
1996 2000 2001 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 Ընդամենը
Նիկելապատ արույր 1 1 2
Արծաթ-925 1 24 5 4 2 3 4 4 4 5 56
Արծաթ-999 7 7 11 12 8 7 6 58
Ոսկի-999 1 1 1 2 1 2 2 1 1 1 13
Ընդամենը 1 24 5 5 3 4 4 4 5 6 9 8 13 13 10 8 7 129

Պետականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996
Անկախության 5-ամյակ

Դիմերեսը՝ Մոլդովայի զինանշանը, ներքում՝ կաղնու ճյուղ, եզրերով՝ պետության անվանումը՝ ռումիներեն՝ «REPUBLICA MOLDOVA»։
Դարձերեսը․ կենտրոնում՝ խաղողի ողկույզով արագիլի պատկեր և անվանական արժեքը՝ արեգակի ֆոնին, վերևում՝ ռումիներեն՝ «PROCLAMAREA INDEPENDENȚEI 1991» գրառումը, ներքևում՝ ազգային զարդանախշ և թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 15.50 գ։ Տրամագիծը՝ 28.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում[1]։

2001
Անկախության 10-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը․ կենտրոնում՝ հաղթակամարը Քիշնևում՝ պետական դրոշով, եզրերով՝ ռումիներեն՝ «PROCLAMAREA INDEPENDENȚEI» և ռումիներեն՝ «10 ANI» գրառումները՝ դափնեճյուղերի համակցությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[2]։

2006
Անկախության 15-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ Մոլդովայի քարտեզը տարբեր ազգային խորհրդանիշերի խորհրդանշական պատկերներով և երկու աստղաշարքեր՝ ռումիներեն՝ «DIN EUROPA - SPRE EUROP» մակագրությամբ, եզրերով՝ ռումիներեն՝ «PROCLAMAREA INDEPENDENȚEI» գրառումը և հոբելյանական տարեթվերը (1991-2006)՝ կաղնու ճյուղերի համակցությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[3]։

2006
Ազգային բանկի 15-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ Մոլդովայի Ազգային բանկի շենքը՝ շրջապատված յոթ մետաղադրամներով[ն 1], եզրերով՝ ռումիներեն՝ «BANCA NAȚIONALĂ A MOLDOVEI» և ռումիներեն՝ «15 ANI» գրառումները՝ կաղնու ճյուղերի համակցությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[4]։

Ազգային պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000
Վասլույի ճակատամարտում հաղթանակի 525-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռումիներեն՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ նժույգ հեծած Շտեֆան Մեծի և հետիոտն զինվորների պատկերով մարտի տեսարան, իրադարձության անվանումը՝ ռումիներեն՝ «BĂTĂLIA DE LA VASLUI», տարեթիվը՝ «1475», հոբելյանական տարելիցը՝ ռումիներեն՝ «525 ani»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[5]։

2000
Ալեքսանդր Առաջինի գահակալման 600-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռումիներեն՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ հոսպոդարի դիմապատկերը, պատվավոր անունը՝ ռումիներեն՝ «ALEXANDRU CEL BUN», գահակալության տարիները՝ «1400-1432», Մոլդովական իշխանության 15-րդ դարի զինանշանը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[6]։

2004
Դոսիֆտեյ Բերիլեի ծննդյան 380-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ մետրոպոլիտի պատկերը գավազանով, եզրով ներքևում՝ ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1624-1693», եզրով վերևում՝ եկեղեցական կոչումը և անունը՝ ռումիներեն՝ «MITROPOLITUL DOSOFTEI»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[7]։

2004
Շտեֆան Մեծի մահվան 500-ամյա տարելից

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ հոսպոդարի պատկերը սրով և վանական կառույց՝ռումիներեն՝ «500 de ani de la trecerea în eternitate» մակագրությամբ, եզրով ներքևում՝ հիշատակային տարեթվերը՝ «1504-2004», եզրով վերևում՝ պատվավոր անունը՝ ռումիներեն՝ «ȘTEFAN CEL MARE ȘI SFÎNT»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ ոսկի-999։ Քաշը՝ 7.80 գ։ Տրամագիծը՝ 24.00 մմ։ Հատված քանակը՝ 300 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[8]։

2005
Բուրեբիստան դակերի արքա

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ Դակիայի արքայի դիմապատկերը, տեսարան դակերի ու գետեների մարտից ընդդեմ հռոմեական զորքերի, եզրերով՝ ռումիներեն՝ «BUREBISTA REGELE DACILOR» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9]։

2007
Պետրու Չորրորդի գահակալման 480-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ հոսպոդարի դիմապատկերը, անվան գրառումը՝ ռումիներեն՝ «PETRU RAREȘ», հիշատակային տարեթվերը՝ «1527-2007», Սորոկայի ամրոցի պատկերը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[10]։

2007
Վառլաամ Մոցոկի մահվան 350-ամյա տարելից

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ մետրոպոլիտի դիմապատկերը, եկեղեցական կոչումը և անունը՝ ռումիներեն՝ «MITROPOLITUL VARLAAM», հիշատակային տարեթվերը՝ «1657» և «2007»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[11]։

Ճարտարապետական և բնական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008
Շտեֆան Մեծի կաղնի

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ կաղնու պատկերը՝ ռումիներեն՝ «STEJARUL LUI ȘTEFAN CEL MARE» մակագրությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[12]։

2009
Վերափոխման եկեղեցին Կեուշենում

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ եկեղեցու պատկերը, հիմնադրման ժամանակաշրջանը՝ ռումիներեն՝ «sec. XVII», եզրով՝ ռումիներեն՝ «ВISERICA „ADORMIREA MAICII DOMNULUI” DIN CĂUȘENI» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Անվանական արժեքը՝ 20 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 8.00 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[13]։

«Մոլդովայի վանքեր» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոլդովայի վանքեր» շարքի մետաղադրամները թողարկվել են 2000 թվականին (925 հարգի արծաթից) և 2012-2013 թվականներին (999 հարգի արծաթից) 50 լեյ անվանական արժեքով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ պետական զինանշանը, ներքևում՝ անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռումիներեն՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը։

Դարձերեսը՝ համապատասխան կառույցի պատկերը, եզրով՝ վանքի անվանումը մոլդովերեն։ Դրամաշուրթը՝ հարթ, 2012-2013 թթ․ հուշադրամներինը՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 16.50 գ, տրամագիծը՝ 30.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը (ըստ տարեթվի)․ 2000 թ․՝ 1000 հատ, 2012-2013 թթ․՝ 2000 հատ։ Մետաղադրամները հատվել են Չեխիայի դրամահատարանում[14]։

2000 Վերզերեշտի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA VĂRZĂREȘTI

2000 Ռեչուլայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA RĂCIULA

2000 Հիրբովեցի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA HÎRBOVĂȚ

2000 Ռուդի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA RUDI

2000 Հիրժավկայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA HÎRJAUCA

2000 Սահառնայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA SAHARNA

2000 Դոբրուշայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA DOBRUȘA

2000 Սուրուչենի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA SURUCENI

2000 Ժապկայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA JAPCA

2000 Տաբերայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA TABĂRA

2000 Կալարաշովկայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA CĂLĂRĂȘĂUCA

2000 Ֆրումոասայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA FRUMOASA

2000 Կեպրիանայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA CĂPRIANA

2000 Հիրովայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA HIROVA

2000 Կոնդրիցայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA CONDRIȚA

2000 Հինկուի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA HÎNCU

2000 Կուրկիի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA CURCHI

2000 Ցիգենեշտի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA ȚIGĂNEȘTI

2000 Կուշելևկայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA CUȘILĂUCA

2012 Բուտուչենի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA BUTUCENI

2000 Նոր Նյամցի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA NOUL NEAMȚ

2013 Ցիպովայի վանք

ռումիներեն՝ MĂNĂSTIREA ȚIPOVA

Գրականության թեմայով[խմբագրել | խմբագրել կոդը]

2000
Միհայ Էմինեսկուի ծննդյան 150-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռումիներեն՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ Էմինեսկուի դիմապատկերը և ինքնագիրը, գիրք, թանաքաման և փետրագրիչ, գրողի անունը՝ ռումիներեն՝ «MIHAI EMINESCU», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1850-1889»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[15]։

2001
Վասիլե Ալեքսանդրիի ծննդյան 180-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ գրողի դիմապատկերը, անվան գրառումը՝ ռումիներեն՝ «VASILE ALECSANDRI», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1821-1890», գիրք և փետրագրիչ՝ բնապատկերի ֆոնին։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[16]։

2006
Ալեքսանդրու Դոնիչի ծննդյան 200-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ գրողի դիմապատկերը, անվան գրառումը՝ ռումիներեն՝ «ALEXANDRU DONICI», ծննդյան և մահվան տարեթվերը (1806-1865) ժապավենի վրա, տեսարան առակից։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[17]։

2008
Անտիոհ Կանտեմիրի ծննդյան 300-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռումիներեն՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ պոետ-երգիծաբանի դիմապատկերը և անունը՝ ռումիներեն՝ «ANTIOH CANTEMIR», ծննդյան և մահվան տարեթվերը (1708-1744)։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[18]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000
Շտեֆան Նյագայի ծննդյան 100-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը և անվանական արժեքը, եզրերով՝ պետության անվանումը՝ ռումիներեն՝ «REPUBLICA MOLDOVA» և թողարկման տարեթիվը։
Դարձերեսը՝ կոմպոզիտորի դիմապատկերը, անվան գրառումը՝ ռումիներեն՝ «ȘTEFAN NEAGA», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1900» ու «1951», քնար և նոտաների շարք։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 37.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[19]։

2001
Կոնստանտին Բրինկուշի ծննդյան 125-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ քանդակագործի դիմաքանդակը, նրա «Համբույրի դարպասներ» և «Լռության դադար» ստեղծագործությունները, ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1876-1957», անվան գրառումը՝ ռումիներեն՝ «CONSTANTIN BRÂNCUȘI»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 1000 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[20]։

2003
Գինու տոն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ խաղողի ողկույզների, գինու անոթի և գավաթի պատկերներ, ներքևում՝ ռումիներեն՝ «SĂRBĂTOAREA VINULUI» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 10 լեյ։ Նյութը՝ նիկելապատ արույր։ Քաշը՝ 25.00 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 3000 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9][21]։

2007
Բրուտագործություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ անոթի ստեղծման տեսարան բրուտագործական անիվի վրա, եզրով՝ ռումիներեն՝ «TRADIȚIA POPULARĂ - OLĂRITUL» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[22]։

2008
Տակառագործություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ տակառ պատրաստող մասնագետ, վերևում՝ ռումիներեն՝ «MITROPOLITUL VARLAAM» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[23]։

2009
Մանածագործություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ կին մանածագործական հաստոցի մոտ, եզրով՝ ռումիներեն՝ «TRADIȚIA POPULARĂ - ȚESUTUL» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[24]։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003
Միրոն Կոստինի ծննդյան 370-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ տարեգրի դիմապատկերը, անվան գրառումը՝ ռումիներեն՝ «MIRON COSTIN», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1633-1691», աջ մասում՝ գրքեր, թղթագալար և փետրագրիչ թանաքամանով։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9][21]։

2003
Դիմիտրիե Կանտեմիրի ծննդյան 330-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ գործչի դիմապատկերը, անունը՝ ռումիներեն՝ «DIMITRIE CANTEMIR», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1673-1723», աջ մասում՝ փետրագրիչ և թղթագալար՝ լատին․՝ «Descriptio Moldaviae» մակագրությամբ։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9][21]։

2005
Գրիգորե Ուրեկեի ծննդյան 415-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ տարեգրի դիմապատկերը, փետրագրիչ և թղթագալար՝ լատին․՝ «Letopisețul Țării Moldovei» մակագրությամբ, եզրերով՝ հեղինակի անունը՝ ռումիներեն՝ «GRIGORE URECHE», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1590-1647»։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 50 լեյ։ Նյութը՝ արծաթ-925։ Քաշը՝ 16.50 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9]։

2008
Դիմիտրիե Կանտեմիրի ծննդյան 335-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ գործչի պատկերը գրասեղանի մոտ, անվան գրառումը՝ ռումիներեն՝ «DIMITRIE CANTEMIR», ծննդյան և մահվան տարեթվերը (1673-1723)։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 100 լեյ։ Նյութը՝ ոսկի-999։ Քաշը՝ 7.80 գ։ Տրամագիծը՝ 24.00 մմ։ Հատված քանակը՝ 300 հատ։ Հատվել է Չեխիայի դրամահատարանում[25]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005
2005 թ․ շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն

Դիմերեսը՝ պետական զինանշանը, անվանական արժեքը՝ նրանցից հորիզոնական գծով բաժանված, եզրով վերևում՝ թողարկման տարեթիվը և պետության անվանումը (ռումիներեն՝ REPUBLICA MOLDOVA):
Դարձերեսը՝ շախմատային խաղատախտակ երկու խաղաքարով և Մոլդովայի քարտեզի ուրվագիծը՝ ռումիներեն՝ «CHIȘINĂU 2005» մակագրությամբ, եզրով՝ ռումիներեն՝ «CAMPIONATUL EUROPEAN FEMININ LA ȘAH» գրառումը։ Դրամաշուրթը՝ հարթ։
Անվանական արժեքը՝ 10 լեյ։ Նյութը՝ նիկելապատ արույր։ Քաշը՝ 25.00 գ։ Տրամագիծը՝ 30.00 մմ։ Հատված քանակը՝ 500 հատ։ Հատվել է Ռումինիայի դրամահատարանում[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ․․․չորս շրջանառու մետաղադրամներ և երեք հուշադրամներ․․․:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Монета «5 лет независимости Республики Молдова»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-12
  2. Монета «10 лет независимости Республики Молдова»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  3. Монета «15 лет независимости Республики Молдова»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-20
  4. Монета «15 лет создания Национального банка Молдовы»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-19
  5. Монета «525 лет со дня победы в битве при Васлуе»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  6. Монета «Александр I Добрый (Александру чел Бун)»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  7. Монета «Митрополит Дософтей - 380 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  8. Монета «500-летие со смерти Стефана III»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-19
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Монеты - тоже атрибут государственности; logos.press.md Արխիվացված 2017-08-29 Wayback Machine (ռուս.)։ Վերցված է 2018-03-16
  10. Монета «480 лет восшествия на престол Петру Рареша»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-20
  11. Монета «350 лет со дня смерти Митрополита Варлаама»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-20
  12. Монета «Дуб Штефана чел Маре»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2018-03-14
  13. Монета «Церковь Успения Пресвятой Богородицы»; ehobbex.com(չաշխատող հղում) (ռուս.)։ Վերցված է 2018-03-18
  14. Монеты «Варзарештский монастырь», «Гырбовецкий монастырь», «Гыржавский Вознесенский монастырь», «Добрушский монастырь», «Жабский монастырь», «Каларашовский монастырь», «Каприянский монастырь», «Кондрицкий монастырь», «Курковский Монастырь», «Кушиловский монастырь», «Ново-Нямецкий Кицканский монастырь», «Речульский монастырь», «Рудьский монастырь», «Сахарнянский монастырь», «Суручанский монастырь», «Таборский монастырь», «Фрумошский монастырь», «Хировский монастырь», «Хынковский Монастырь», «Цыганештский монастырь»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  15. Монета «Михай Еминеску - 150 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  16. Монета «Василе Александри 180 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  17. Монета «200 лет со дня рождения писателя Александру Донич»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-20
  18. Монета «Антиох Кантемир - 300 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2018-03-15
  19. Монета «Штефан Няга 100 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  20. Монета «Константин Брынкуш 125 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-13
  21. 21,0 21,1 21,2 Деньги как средство накопления; logos.press.md(չաշխատող հղում) (ռուս.)։ Վերցված է 2018-03-16
  22. Монета «Народная традиция - гончарное ремесло»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-20
  23. Монета «Народная традиция - Бондарное ремесло»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2017-08-26
  24. Монета «Народная традиция - ткачество»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2018-03-16
  25. Монета «Димитрие Кантемир - 335 лет со дня рождения»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2018-03-16

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 1901-2000 (45th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 1572-1573 — 2384 էջ, ISBN 978-1-4402-4797-2։
  • Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 2001-Date (12th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 930-933 — 1488 էջ, ISBN 978-1-4402-4798-9։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]