Դակեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դակեր (լատին․՝ Daci, [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈd̪aːkiː]]]; հին հունարեն՝ Δάκοι,[1] Δάοι,[1] Δάκαι[2]), հյուսիսային թրակիական ցեղերի խումբ[3][4][5]։ Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են Դանուբի հյուսիսից մինչև Կարպատների ճյուղավորությունն ընդգրկող տարածքում (գլխավորապես այժմյան Տրանսիլվանիայում)։ Մ․ թ․ ա․ I դարի կեսին դակերը և նրանց ազգակից գետեները միավորվել են՝ իրենց ազդեցությունը տարածելով Դանուբի աջափնյա շրջանների և արևմտապոնտական հունական մի շարք քաղաքների վրա։ Շուտով այդ միությունը քայքայվել է, սակայն նորից հզորացել մ․ թ․ I դարի վերջին՝ Դեցեբալի ժամանակ։ Մ․ թ․ ա․ 1 - մ․ թ․ 1-ին դարերի ընթացքում հռոմեացիները արշավանքներ են ձեռնարկել դակերի դեմ։ Տրայանոսի ժամանակ, 101-102 և 105-106 թվականների պատերազմների հետևանքով դակերը կորցրել են իրենց անկախությունը, և երկիրը դարձել է հռոմեական պրովինցիա՝ Դակիա անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Strabo, 20 AD, VII 3,12
  2. Dionysius Periegetes, Graece et Latine, Volume 1, Libraria Weidannia, 1828, p. 145.
  3. «Dacia». Encyclopædia Britannica Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Romania: The Dacians». Encyclopædia Britannica Online. Վերցված է August 16, 2018)-ին.
  5. Waldman, Carl; Mason, Catherine Encyclopedia of European Peoples. — Infobase Publishing[en], 2006. — С. 205. — ISBN 1438129181

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 265