Մոլդովական իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ţara Moldovei
Մոլդովական իշխանություն
1346 - 1859 Միացյալ Իշխանություններ 
Բուկովինա 
Բեսսարաբիա 
Flag of Moldavia.svg Coat of arms of Moldavia.svg
Քարտեզ

Moldova (1483)-en.png
(Մոլդավիան Շտեֆան Մեծի օրոք, 1483 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բայա, Սիրեթ 1343–1388
Սուչավա 1388–1564
Յասի 1564–1859
Լեզու Ռումիներեն, սլավոներեն
Կրոն Ուղղափառություն
Կաթոլիկություն
Առաքելականություն
Հուդայականություն
Հին հավատացյալենր
Արժույթ Թալեր
Իշխանություն
Պետական կարգ Իշխանություն
Պետության գլուխ Իշխան
Պատմություն


Մոլդովական իշխանություն, Մոլդավիա (ռում.` Moldova), ֆեոդալական պետություն 14-19-րդ դարերում։ Առաջացել է Մոլդովա գետի հովտում (այստեղից էլ՝ անունը), որպես Հունգարիայի վասալ իշխանություն։ 1359 թվականից անկախացել է (մայրաքաղաքը Բայան էր, այնուհետև՝ Սուչավան, 16-րդ դարի 2-րդ կեսից՝ Ցասսին)։ Մոլդովական իշխանության մեջ մտել են Մոլդովան, Բուկովինան, Բեսարաբիան։ Գերագույն իշխանությունը մոլդովական իշխանությունում պատկանել է հոսպոդարին (իշխանին, առաջին իշխանը Բոգդան I-նն էր՝ 1359-1365), ով կառավարել է երկիրը բոյարական դումայի (դիվանի) օգնությամբ։ 14-16-րդ դարերում պաշտոնական լեզուն սլավոներենն էր, 17-րդ դարում՝ մոլդավերենը։ Իշխանությունն ամրապնդվել է Ալեքսանդր Բարեպաշտի օրոք (1400-1432), առավել զարգացման հասել Շտեֆան Մեծի ժամանակ (1457-1504), ով երկարատև պայքար է մղել թուրքերի դեմ։ 16-րդ դարից մոլդովական իշխանությունն ընկել է թուրքական լծի տակ, որը տևել է 300 տարի։ 1711-1821 թվականներին երկիրը կառավարել են սուլթանի կողմից նշանակված հոսպոդարները (ընտրվել են ֆանարիոտներից՝ Կոստանդնուպոլսի հույն հոգևոր և աշխարհիկ վերնախավի ներկայացուցիչներից)։ Մոլդավացիները պայքարել են իրենց անկախության համար, բազմիցս դիմել են Ռուսաստանի օգնությանը (Շտեֆան Մեծը դաշինք էր կնքել Իվան III-ի, Պյոտր (Պետրոս) Ռարեշը՝ Իվան IV-ի հետ, Պետրոս I-ի հետ ռազմական օգնության պայմանագիր էր կնքել Դիմիտրիե Կանտեմիրը)։ 18-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների հետևանքով թուրքական տիրապետությունը մոլդովական իշխանությունում թուլացել է։ 1774 թվականին Ավստրիան զավթել է Բուկովինան, 1812 թվականին Բեսարաբիան մտել է Ռուսաստանի կազմի մեջ, 1859 թվականին Կարպատների և Պրուտ գետի միջև ընկած շրջանը միավորվել է Վալախիայի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png