Միքայել Թարիվերդիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Թարիվերդիև
Հիմնական տվյալներ
Ծնված 1931 թ., օգոստոսի 15 (1931-08-15) Վրաստան Թբիլիսի, Վրաստան
Վախճանված 25 հուլիսի 1996 (64 տարեկան) Ռուսաստան Սոչի, Ռուսաստան
Մասնագիտություն կոմպոզիտոր
Գործիքներ դաշնամուր, երգեհոն
Գործունեություն 1958 - 1996

Միքայել Թարիվերդիև (Թարիվերդյան, ռուս.՝ Микаэл Таривердиев; 1931 օգոստոսի 15 - 1996 հուլիսի 25) ազգությամբ հայ հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել]

Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան

Ընտանիք[խմբագրել]

Կինը՝ Թարիվերդիևա Վերա Գորիսլավովնա, Միքայել Թարիվերդիևի բարեգործական ֆոնդի նախագահ, «Երաժշտության կենսագրությունը» (Միքայել Թարիվերդիևի կյանքի և ստեղծագործության մասին)գրքի հեղինակ, Միքայել Թարիվերդիևի անվան երգենահարների մրցույթի գեղարվեստական տնօրեն։

Որդին՝ Կարեն Թարիվերդիև, մայոր, Աֆղանական պատերազմի մասնակից, պարգևատրվել է Կարմիր դրոշի և երկու Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով, մի քանի անգամ ծանր վիրավորվել է։

Հայրը՝ Լևոն Թարիվերդիև (ծնունդով Լեռնային Ղարաբաղից է)։

Մայրը՝ Սաթենիկ Հակոբովա (ծնունդով Թիֆլիսից է)։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել]

Միքայել Թարիվերդիևը առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Նա կինոյում ստեղծագործել է 1958 թվականից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970 թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973 թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973 թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլն։ Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։ Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների՝ 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով։Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։

Ֆիլմերի երաժշտության հեղինակ[խմբագրել]


Պարգևներ[խմբագրել]

Թարիվերդիևն արժանացել է ՌԴ Նիկա կինոմրցանակին (3 անգամ), Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին։ 1997 թվականին հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։ 1999 թվականից՝ 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է երգեհոնահարների՝ Թարիվերդիևի անվան միջազգային մրցույթ։ Նա ղեկավարում էր Սովետական կինեմատոգրաֆիստների միության կոմպոզիտորական գիլդիան։

Դիսկոգրաֆիա[խմբագրել]

  • Night pastimes,
  • Quo vadis?,
  • Remembering Venice,
  • Seventeen moments of spring,
  • Instrumentalnie kinokhiti,
  • Composer's interpretation of the Jewish songs,
  • Prescience of love, 20 century madrigals.

Հղումներ[խմբագրել]