Սերգեյ Եսենին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Եսենին (1895-1925)

Սերգեյ Եսենին (ռուսերեն` Серге́й Алекса́ндрович Есе́нин, 1895, հոկտեմբերի 3 - 1925, դեկտեմբերի 28) - ռուս բանաստեղծ։

Ծնվել է Ռյազանի նահանգի Կոնստանտիվո գյուղում։ Վաղ մանկությունից նրա վրա մեծ տպավորություն են թողել ժողովրդական բանահյուսության ժանրերը, աստվածաշնչյան պատումներն ու հոգևոր երգերը, որոնք իրենց կնիքն են դրել նրա ստեղծագործության վրա։ Գրել սկսել է ինը տարեկան հասակից` ժողովրդական չաստուշկաների ազդեցությամբ։

1912-ին Եսենինը տեղափոխվում է Մոսկվա, 1913-ին որպես ազատ ունկընդիր հաճախում է Շանյավսկու համալսարանը։ Եսենինի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են մոսկովյան հանդեսներում` 1914-ին։ 1915-ին մեկնում է Պետրոգրադ, որտեղ ծանոթանում է Ալեքսանդր Բլոկի, Ս. Գորոդեցկու, Ն. Կլյուևի հետ, Եսենինը ջերմ ընդունելության է արժանանում։ Նրա բանաստեղծությունները թարմությամբ և ինքնատիպությամբ մեծ տպավորություն են թողնում ժամանակակիցների վրա։

1922-23թթ. ամուսնանալով աշխարհահռչակ պարուհի Այսեդորա Դունկանի հետ` ճանապարհորդում է նրա հետ Եվրոպայում և Ամերիկայում։

1925-ին, Լենինգրադի «Անգլետեր» հյուրանոցում, ծանր ապրումների ճնշման տակ նա վերջ է տալիս իր բուռն ու խելահեղ կյանքին։[1]

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (1983) xx դարասկզբի ռուսական բանաստեղծություն. Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 519-521. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով