Մասնակից:Fperson/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
iPhone 4
ԱրտադրողApple
Արտաքին էկրան3,5 դյույմ, անկյունագծով` (89 մմ), կողմերի հարաբերությունը` 1,5:1

LED լույսով` LCD TFT դիսփլեյ թույլտվությունը 640×960, 326 ppi (0,61 ՄեգաՓիքսել) առավելագույն լուսավորությունը` 500 ՆՏ

առջևի և հետևի էկրաններում` օլեֆոբային ծածկույթ է, որը դիմացկուն է մատնահետքերին
Տեսախցիկ5 ՄեգաՓիքսել
HD-վիդեո (720p), 30կադր/վարկյան
1,75 μm ppi
5× թվային զում
ավտոկենտրոնացում
Լեդ Ֆլեշ
Օպերացիոն
համակարգ
iOS 7.1.2
ՊրոցեսորApple A4 (ARM Cortex-A8)
Օպերատիվ
հիշողություն
512 ՄԲ eDRAM
Հիշողության
քարտ
8 ԳԲ, 16 ԳԲ և 32 ԳԲ Ֆլեշ-հիշողություն
Չափս115,2 × 58,66 × 9,3 մմ
Քաշ137 գ
ՍերիաiPhone
ՆախորդiPhone 3GS
ՀաջորդiPhone 4S
Գրաֆիկային
ֆորմատներ
Apple A4 (PowerVR SGX 535)

iPhone 4 — սենսորային սմարթֆոն է, որը մշակված է Apple կորպորացիայի կողմից։ Դա iPhone-ի 4-րդ մակարդակն է և iPhone 3GS-ի հաջորդը։ Օգատգործվում է վիդեոզանգեր կատարելու համար (FaceTime անվանումով), մեդիայի օգտագործման համար՝ գրրքերի և պարբերական հրապարակումների, ֆիմերի, երգերի և խաղերի, ինչպես նաև հասարակ մուտքի համար դեպի վեբ և էլեկտրոնային փոստ։ Ներկայացված է եղել 2010 թվականին հունիսի և-ին Worldwide Developers Conference-ում, որը տեղի է ունեցել Սան-Ֆրանցիսկոյում և վաճառքի հանվոց 2010 թվականի հունիսի 24-ին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ճապոնիայում։

iPhone 4-ը աշխատում է iOS օպերացիոն համակարգով — նույն օպերացիոն համակարգով աշխատում են նախորդ՝ iPhone-ները, iPad-ները և iPod touch-երը։ Նա հիմնականում կառավարվում է օգտվողի մատերի օգնությամբ multitouch էկրանի վրա, որը զգայուն է մատերի շփմանը։

Առավել նկատելի տարբերությունը iPhone 4-ի և իր նախորդների միջև դա նոր դիզայնն է, որը իր մեջ ընդգրկում է չժանգոտվող պողպատից պատրաստված քուղ շրջանակ, որը ծառայում է որպես սարքի անտեննա։ Սարքի ներքին բաղադրիչները տեղակայված են երկու քիմիական կերպով ամրացված ալյումինասիլիկոնային ապակիների միջև։ iPhone 4-ը ունի Apple A4 պրոցեսոր և 512 МБ eDRAM, որը երկու անգամ շատ է իր նախորդից և չորս անգամ շատ է առաջին iPhone-ից։ Նրա 3,5 դյույմանոց (89 մմ) LCD դիսփլեյը, որը ունի LED լուսավորություն և 960×640 փիքսել թույլտվություն՝ անվանվում է «Retina Display»։ Նրա աշխատանքը ապահովում է թարմացված գրաֆիկական ենթահամակարգը․ iPhone 4-ը աշխատում է PowerVR SGX535 գրաֆիկական պրոցեսորի հիմքով։

Վերջին հասանելի iOS-ի տարբերակը՝ 7.1.2-ն է։ 2014 թվականի հունիսի 2-ին WWDC14-ում ներկայացված է եղել iOS 8-ը, որը iPhone 4-ում տեղադրելու համար հասանելի չէ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԶԼՄ-ի օգնությամբ մինչև iPhone 4-ի պաշտոնական ներկայացումը(դա տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 7-ին), որևէ ինֆորմացիա էր հայնվել իր երկու նախատիպերի մասին, ինչը խախտեց է Apple-ի գաղտնի արտադրման պրոցեսը։ Տեխնիկական բնութագրերի մասին որոշ ենթադրություններ ճիշտ էին։

2010 թվականի ապրիլի 19-ին գադժետների մասին Gizmodo կայքը հաղորդեց, որ նրանք 5000 դոլարով գնել են iPhone-ի նախատիպը և քանդել են սարքը։ Նախատիպը, ինչպես հաղորդվել էր, կորցրել է Apple-ի աշխատող Գռեյ Պուելլը Ռեդվուդ-սիթիյում (Կալիֆոռնիայի նահանգ):[1] Շուտով Gizmodo-ի ավելի շատ տեղեկություններ ավելացնելուց հետո Apple-ի հեղինակային գործընկերները պաշտոնական պահանջեցին վերադարձնել հեռախոսը Apple-ին, և Gizmodo-ն պատասխանեց գործընկերության նպատակով։[2] Ապրիլի 22-ին Կալիֆորնիայի օրինապահ մարմինները որոնումներ են անց կացրել Gizmodo-ի խմբագիր Ջեյսոն Չենի տանը, որը պատասխանատու էր նախատիպի դիտարկումի համար, արգրավելով նրա բոլոր համակարգիչնեչը և կոշտ սկավառակները։[3] Electronic Frontier Foundation քննարկման ենթարկեց որոնումը, որպես լրագրողական աղբյուրների կանոնների խախտում, որը արգելում է լրագրողների համակարգիչների արգրավումը, նաև ենթադրեց, որ Apple-ը ազդեց ոստիկանության վրա, որպեսզի նրանք կատարեն որոնումը, որովհետև ոստիկանությունը սովորաբար այդպիսի դեպքերի ժամանակ որոնում չի կատարում։ Gizmodo-ն վերադարձրել էր նախատիպը, դեռ որոնումից առաջ։[4] Շրջանային փաստաբանը հայտարարեց, որ հետաքննությունը կանգնեցված է և ոչ մի մեղադրանք չկա։[5][6]

Երկրորդ նախատիպի նկարները և տեսահոլովակները 2010 թվականի մայիսի 12-ին հրատարկվել էին Taoviet վիետնամական կայքում։ Այն համարյա նույնական էր առաջի նախատիպին և օգտագործում էր Apple-ի արտադրած Apple A4 չիպը։[7][8] Կայքը գնել է նախատիպը 4000 դոլարով։[9] DigiTimes-ը հաղորդեց, որ նոր հեռախոսի էկրանի թույլատվությունը 960×640 է, ինչը Apple-ը հաստատեց iPhone 4-ի պաշտոնական անոնսում։

Անոնս[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 4-ը 2010 թվականի հունիսի 15-ին հասանելի դարձավ նախնական պատվերի համար։ Հաճախորդները, որոնք փորձում էին նախնական պատվեր կատարել, դիմում էին ԱՄՆ-ում և Ճապոնիայում օնլայն Apple Store-երի պատվիրման պրոցեսի պրոբլեմով, որոնք անհասանելի դարձան երթևեկման ճողփյունի պատճառով։[10] Նույն հարցով էին դիմել ԱՄՆ-ի և Ճապոնիայի Apple-ի AT&T-ի և SoftBank-ի յուրօրինակ գործընկերները, որոնք կանգնեցրել էին iPhone 4-ի վաճառքը, որովհետև հարցումը անցնում էր սահմանները։ Մանրածախ առևտրի խանութները չկարողացան ավարտել նախապատվերների տրանսակցիաները, որովհետև սերվերները անհասանելի էին դառնում։ Apple-ը և իր գործընկերները առաջին 24 ժամվա ընթացքում ստացան 600 հազար iPhone 4-ի նախապատվեր, դա այն ժամանակի նախապատվերների ամենամեծ թիվն էր, որը Apple-ը ստացել էր մեկ օրվա ընթացքում։ Engadget-ը տեղեկացրեց, որ ժամը 20։30-ին iPhone 4-ի բոլոր պաշարները վերջացել էին։[11][12][13] Առաջին երեք օրում վաճառված էին եղել 1,7 միլիոն iPhone 4։[14][15]

iPhone 4-ը նույնպես վաճառքի էր ենթարկվել Թունիսում Orange ցանցում և հետո սկսվեղ վաճառվել 8 քաղաքներում։[16] Հարավային Կորեայում սկսած սեպտեմբերի 10-ից սկսեց վաճառվել KT ցանցում։ Իսրայելում սեպտեմբերի 24-ից սկսեց վաճառվել Cellcom, «Պելեֆոն» և Orange ցանցերում։ Թաիլանդում սեպտեմբերի 23-ից սկսվեց վաճառվել AIS, DTAC և True Move ցանցերում, իսկ Մալազիայում՝ սեպտեմբերի 26-ից Կուալա Լումպուրում, իսկ սեպտեմբերի 27-ից ամբողջ աշխարհում։[17] Հարավային Աֆրիկայում սեպտեմբերի 22-ից Vodacom և MTN ցանցերում սահմանափակված քանակով սկսեց վաճառվել iPhone 4-ը։[18] Վիետնամում սեպտեմբերի 30-ից սկսեց վաճառվել VinaPhone և Viettel ցանցերում, սկզբից Հանոյում, Հոշիմինում և Դանանգում, իսկ հետո հոկտեմբերի վերջերին ամբողջ աշխարհում։ 2011 թվականի մայիսի 27-ից iPhone 4-ը սկսեց վաճառվել Հնդկաստանի Aircel և Airtel ցանցերում։[19][20][21]

2011 թվականի հունվարի 11-ին Verizon-ը հայտարարեց, որ հասավ Apple-ի հետ համաձայնությանը և ԱՄՆ-ում սկսկսի վաճառել iPhone 4-ի CDMA տարբերակը, և դրանով վերջ դրեց AT&T-ի և Apple-ի պայմանագրի յուրահատկությանը։ Փետրվարի 3-ին Verizon iPhone-ը հասանելի դարձավ նախապատվե համար, իսկ փետրվարի 10-ն սկսեց վաճառվել։ Verizon iPhone-ը օժտված է «Personal Hotspot» ֆունկցիայով,որը թույլ է տալիս օգտագործել iPhone-ը, որպես անլար հասանելիության կետ, որը կարողանում էր միաժամանակ իրար միացնել 5 սարք։[22][23][24]

2010 թվականի հունիսի 24-ին Apple-ը հայտարարեց, որ iPhone 4-ի սպիտակ մոդելը արտադրման մեջ ավելի դժվար էր, քան սպասվում էր և դրա պատճառով վաճառքը հետաձգեցին մինչև հուլիսի երկրորդ կեսը: Սպիտակ iPhone 4-ի հետաձգման մասին շատ լուրեր էին տարածվում: Ամենահայտնիները հեռախոսի տեսախցիկի մասին էին, որը տուժվում էր կիսաթափանցիկ ապակու պատճառով առաջացած լույսի շողերից և սպիտակ գույնից: Այլ աղբյուրները հայտնում էին, որ խնդիրը կապված է Apple-ի ոչ իվիճակի լինելուն համակեցության բերել առջևի վահանակի և հիմնական ստեղնի գույնը:[25] 2011 թվականի ապրիլի 27-ին Apple-ը հայտարարեց, որ iPhone 4-ի սպիտակ մոդելները կվաճառվեն սկսած 2011 թվականի ապրիլի 28-ից և՜ GSM- համար, և՜ CDMA-ի համար[26]։ Սպիտակ iPhone 4-ը վաճառքի հանվեց ապրիլի 28-ին և մինչև հիմա այն կարելի է գնել[27]։

Բջջային ցանցերի տարբեր սերունդներով և անլար ցանցերով տվյալների ստացման առավելագույն արագությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջային ցանցի/անլար տեխնոլոգիաների տիպը Դաս Հաճախությունները, որոնցով աշխատում է Առավելագույն արագությունը Downlink (Mbps) Առավելագույն արագությունը Uplink (Mbps) Արդի
GPRS 2G (2.5G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.04 Անհայտ է Տեխնոլոգիան ակտուալ չէ
EDGE 2G (2.75G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.38 Անհայտ է Տեխնոլոգիան ակտուալ չէ
UMTS 3G 850, 900, 1900, 2100 ՄՀց 3.6 Անհայտ է Տեխնոլոգիան ակտուալ է
HSDPA/HSUPA 3G (3.5G) 850, 900, 1900, 2100 ՄՀց 7.2 5.7 Տեխնոլոգիան ակտուալ է
CDMA EV-DO Rev. A 3G (3.5G) 800, 1900 ՄՀց 3.1 1.8 Տեխնոլոգիան ակտուալ է
Wi-Fi 802.11 b/g/n 802.11n 2,4 ԳՀց, 5 ԳՀց 300 300 Տեխնոլոգիան ակտուալ է
Bluetooth 2.1 + EDR 802.15.4 2,4 ԳՀց 3.0 3.0 Տեխնոլոգիան ակտուալ է

== Բնորոշումներ ==[28]

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռախոսի առջևի և հետևի վահանակները ալյումասիլիկատային ապակուց են։ Այդ ապակին օգտագործվում է ինքնաթիռաշինության և մեքենաշինության մեջ։ Դրա համար այն դիմացկուն է ճանկռվացքներին և անկումներին։[29] Էկրանի անկյունագիծը 3,5 դյույմ է։ Դա կես միլիմետրով կարճ է և 3 միլիմետրով բարակ է, քան iPhone 3GS-ը։[30]

Անլար ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GSM-ի մոդելը՝ UMTS/HSDPA/HSUPA (850, 900, 1900, 2100 ՄՀց)
 GSM/EDGE (850, 900, 1800, 1900 ՄՀց)
  • 802.11b/g/n Wi-Fi (802.11n միայն 2,4 ՄՀց)
  • Անլար կապի տեխնոլոգիաներն են՝ Bluetooth 2.1-ը և EDR-ը

Դիրքի որոշման միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GPS-ը Assisted GPS տեխնոլոգիայով
  • Թվային կողմնացույց
  • Wi-Fi ցանցերի անուններով
  • Բջջային աշտարակների ID-ներով և իրենց ազդանշանների հզորությամբ 3G

Դիսփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիսփլեյը՝ Retina display
  • Լայնաէկրան դիսփլեյը՝ 3,5 դյույմով Multi-Touch դիսփլեյ
  • Հակադրությունը՝ 800։1 (ստանդարտ)
  • Պայծառությունը՝ մինչև 500 կդ/մ2
  • Օլեֆոբային ծածկույթ, որը դիմացկուն է առջևի և հետևի վահանակների վրա մատնահետքերի առաջացմանը
  • Միաժամանակ մի քանի լեզվի և սիմվոլների խմբի ցուցադրման հնարավորություն

Տեսախցիկ, ֆոտո և վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • HD Վիդեոյի նկարահանում մինչև 30 կադր/վարկյան աուդիոից
  • 5 մեգափիքսելանոց iSight տեսախցիկ
  • VGA որակով նկարների և վիդեոների նկարահանում մինչև 30 կադր/վարկյան առջևի վահանակում գտնվող տեսախցիկի օգնությամբ
  • Հպումով կենտրոնացում ֆոտոյի և վիդեոյի նկարահանման ժամանակ
  • Վիդեոնկարահանման ժամանակ դեմքերի ճանաչում
  • Ավտոկենտրոնացում

Սնուցում և մարտկոց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներդրված լիթիումա-պոլիմերային մարտկոց
  • USB-ով սնուցում համակարգչից կամ սնուցման ադապտերից
Պարամետր Ժամանակ
Վիդեո 10
Երաժշտություն 40
Wi-Fi-ով վեբ-կայքերի դիտում 14
3G-ով վեբ-կայքերի դիտում 6
3G-ով զրույցի ժամանակ 7
2G զրույցի ժամանակ 14
Սպասման ռեժիմում 300

Աուդիոյի նվագարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաճախականության բնորոշում՝ 20 Հց-ից մինչև 20 ԿՀց
  • Համատեղելի աուդիոֆորմատներ՝ AAC (8-ից մինչև 320 կբիթ/վ), պաշտպանված AAC (iTunes Store-ից ֆայլերի համար), HE-AAC, MP3 (8-ից մինչև 320 կբիթ/վ), VBR, Audible (ֆորմատները՝ 2, 3, 4, Audible Enhanced Audio, AAX և AAX+), Apple Lossless, AIFF և WAV
  • Օգտվողի կողմից փոփոխվող առավելագույն ձայնի արագություն

Հեռուստացույց և վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Apple AV և Apple VGA թվային ադապտերներով մինչև 720 փիքսել հաճախությամվ վիդեոի նկարահանում; 576 փիքսել և 480 փիքսել Apple AV բաղադրամասային կաբելով; 576 դյույմ և 480 դյույմ Apple AV համակցված կաբելով (կաբելները վաճառվում են առանձին)
  • Հովանավորվող վիդեոֆորմատներ՝ H.264 վիդեո մինչև 720 փիքսել հաճախությամբ, 30 կադր/վարկյան, 3․1 մակարդակի հիմնական AAC-LC պրոֆիլ ,ինչև 160 կբիթ/վարկյան, 48 ԿՀց, .m4v, .mp4 և .mov ֆորմատներով ստերեոձայն; մինչև 2․5 Մբիթ/վարկյան MPEG-4 վիդեո, 640 х 480 փիքսել, 30 կադր/վարկյան, մինչև 160 կբիթ/վարկյան AAC-LC ձայնով պրոֆիլ, 48 ԿՀց, .m4v, .mp4 և .mov ֆորմատներով ստերեոձայն; Motion JPEG (M-JPEG) մինչև 35 Մբիթ/վարկյան, 1280 x 720 փիքսել, 30 կադր/վարկյան, ulaw ֆորմատով աուդիո, .avi ֆորմատով PCM ստերեոձայն

Ականջակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Apple-ի ականջակալները հեռակառավարման վահանակով և բարձրախոսով
  • Հաճախականության բնորոշում՝ 20 Հց-ից մինչև 20 ԿՀց
  • Ակուստիկական դիմադրություն՝ 32 Օմ

Փոստային ներդրումների հովանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

.jpg, .tiff, .gif (նկարներ); .doc և .docx (Microsoft Word); .htm և .html (վեբ-կայքեր); .key (Keynote); .numbers (Numbers); .pages (Pages); .pdf (Preview և Adobe Acrobat); .ppt և .pptx (Microsoft PowerPoint); .txt (տեքստ); .rtf (տեքստ .rtf ֆորմատով); .vcf (կոնտակտների մասին ինֆորմացիա); .xls և .xlsx (Microsoft Excel) ֆորմատներով փաստաթղթերի դիտման ընդունակություն

Ընկալիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եռառանց հիրոսկոպ
  • Աքսելոմետր
  • Հեռավորության ընկալիչ
  • Արտաքին լուսավորվածության ընկալիչ

Համակարգային պահանջարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Apple ID (պահանջվում է մի քանի ֆունկցիայի համար)
  • Ինտերնետ ցանցին թույյլտվություն
  • Mac-ով կամ PC-ով դեպի iTunes էկրանավորման համար անհրաժեշտ է՝
    • Mac՝ Mac OS X 10.5.8 կամ ավելի մեծ համակարգ
    • PC՝ Windows 7, Windows Vista կամ Windows XP Home կամ Professional (Service Pack 3 կամ ավելին ** iTunes 11.0.6 կամ ավելի նոր տարբերակ)

Շահագործման միջավայրի պահանջարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահագործման ժամանակ ջերմություն՝ 0-ից մինչև 35 °C Պահմանման ժամանակ ջերմություն՝ −20-ից մինչև 45 °C Հարաբերական խոնավություն՝ 5-ից մինչև 95 % առանց կոնդենասցիայի Շահագործման առավելագույն բարձրությունը՝ 3000 մետր

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզուների աջակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, հունգարերեն, վիետնամերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, կատալաներեն, չինարեն (ավանդական) չինարեն (պարզեցված), կորեերեն, մալայերեն, գերմաներեն, անգլերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, խորվաթերեն, չեխերեն, շվեդերեն, ճապոնական

Ստեղնաշարի լեզուների աջակցվող դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, բուլղարերեն, հունգարերեն, վիետնամերեն, հավայերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսլանդերեն, իսպաներեն, իտալերեն, կատալոներեն, ավանդական չինարեն (հիերոգլիֆներ , պինյի, չժույին, չանգ-ջի , ուբիհուա) պարզեցված չինարեն (հիերոգլիֆներ, պինյին, ուբիհուա), կորեերեն, լատիներեն, լիտվերեն, մալայերեն, մակեդոներեն, գերմաներեն (Գերմանիա), գերմաներեն (Շվեյցարիա), նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սերբերեն (Լատինական / Կիրիլլական), սլովակերեն, թայվանյան, թիբեթերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆինլանդերեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն, ֆրանսերեն (Կանադա), ֆրանսերեն (Շվեյցարիա), հինդի, խորվաթերեն, չերոկե, չեխերեն, շվեդերեն, էմոդջի (էմոտիկոններ), էստոներեն, ճապոնական (ռոմաձի, կանա)

Լեզուների համար բառարանների աջակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն (Մեծ Բրիտանիա), անգլերեն (ԱՄՆ), արաբերեն, հունգարերեն, վիետնամերեն, հավայերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, եբրայերեն, ինդոնեզերեն, իսպաներեն, իտալերեն, կատալաներեն, չինարեն (ավանդական) չինարեն (պարզեցված), կորեերեն, լատվիերեն, լիտվերեն, մալայերեն, գերմաներեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, պորտուգալերեն (Բրազիլիա), ռումիներեն, ռուսերեն, սլովակերեն, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն, ֆիններեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն, ֆրանսերեն (Կանադա), ֆրանսերեն (Շվեյցարիա), հինդի, Խորվաթերեն, չերոկե, չեխերեն , շվեդերեն, էստոներեն, ճապոներեն (ռոմաձի, կանա)

Փաթեթի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • iPhone 4
  • Apple-ի ականջակալներ անլար կառավարման վահանակով և խոսափողով
  • USB անցքին հարակացման կայանով միանալու կաբել
  • USB էներգիայի ադապտեր
  • Դոկումենտացիա
  • Micro-SIM-ի անջատման համար նախատեսված փայտիկ

iPhone և շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple ընկերությունը պահպանում է շրջակա միջավայրի պաշտպանության ընդլայնված կանոնները՝

  • LED լույսով էկրանը չի պարունակում սնդիկ
  • Էկրանի հայելին չի պարունակում Արսեն (As)
  • Չի պարունակում բրոմիրովանացված կրակադիմացկուն ավելլցուկներ
  • Չի պարունակում պոլիվինիլքլորիդ
  • Փաթեթի մեծ մասը կազմված է կարտոնից և բիոմատերիալներից, որոնք կարելի է վերամշակել
  • Ադապտերը անցնում է աշխարհի ամենախիստ էներգաարդյունավետության նորմերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Golijan, Rosa (Ապրիլի 23, 2010 (2010-04-23)). «The Tale of Apple's Next iPhone». Gizmodo. Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին. Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18)-ին.
  2. Lam, Brian (Ապրիլի 19, 2010 (2010-04-19)). «A Letter: Apple Wants Its Secret iPhone Back». Gizmodo. Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին. Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18)-ին.
  3. Sandoval, Greg; McCullagh, Declan (Ապրիլի 26, 2010 (2010-04-26)). «Police seize Gizmodo's computers in iPhone probe». Gizmodo. Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին. Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18)-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Zimmerman, Matt (Ապրիլի 27, 2010 (2010-04-27)). «OverREACTing: Dissecting the Gizmodo Warrant». Electronic Frontier Foundation. Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18)-ին.
  5. Chen, Brian; Kim Zetter (Ապրիլի 29, 2010 (2010-04-29)). «iPhone Finder Regrets His 'Mistake'». Wired. Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին. Վերցված է 2010-06-18 (2010-06-18)-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Carr, David (Մայիսի 2, 2010 (2010-05-02)). «A Lost iPhone Shows Apple's Churlish Side». The New York Times. Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18)-ին.
  7. Wolverton, Troy (Մայիսի 13, 2010 (2010-05-13)). «Another next-generation iPhone surfaces, this one in Vietnam». Mercury News. Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին. Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18)-ին.
  8. Diaz, Jesus (Մայիսի 12, 2010 (2010-05-12)). «Another Lost iPhone 4 Shows New Details». Gizmodo. Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին. Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18)-ին.
  9. Ricker, Thomas (Մայիսի 12, 2010 (2010-05-12)). «Next generation iPhone unscrewed from Vietnam». Engadget. Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին. Վերցված է Հունիսի 18, 2010 (2010-06-18)-ին.
  10. Beaumont, Claudine (Հունիսի 16, 2010 (2010-06-16)). «Apple iPhone 4: Pre-orders break records despite technical issues». The Daily Telegraph. London. Վերցված է Հուլիսի 18, 2010 (2010-07-18)-ին.
  11. «Statement by Apple on iPhone 4 Pre-Orders» (Press release). Apple Inc. Հունիսի 16, 2010 (2010-06-16). Վերցված է Հունիսի 23, 2010 (2010-06-23)-ին.
  12. Murph, Darren (Հունիսի 5, 2010 (2010-06-05)). «iPhone 4 pre-orderers overwhelm servers, world on the brink of ending». Engadget. Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին. Վերցված է Հուլիսի 18, 2010 (2010-07-18)-ին.
  13. Ziegler, Chris (Հունիսի 15, 2010 (2010-06-15)). «AT&T sold out of iPhone 4 pre-orders for launch day». Engadget. Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին. Վերցված է Հուլիսի 18, 2010 (2010-07-18)-ին.
  14. «iPhone 4 Sales Top 1.7 million» (Press release). Apple Inc. Հունիսի 28, 2010 (2010-06-28). Վերցված է Հուլիսի 18, 2010 (2010-07-18)-ին.
  15. Patel, Nilay (Հունիսի 16, 2010 (2010-06-16)). «600,000 iPhone 4s pre-ordered, Apple apologizes for issues». Engadget. Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին. Վերցված է Հուլիսի 18, 2010 (2010-07-18)-ին.
  16. <http://iphone.orange.tn/outrouveriphone-orange.html>
  17. «iPhone 4». Maxis.com.my. Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին. Վերցված է Նոյեմբերի 11, 2010 (2010-11-11)-ին.
  18. <http://www.fin24.com/Business/iPhone-4-arrives-in-SA-20100920>
  19. <http://iphone.vinaphone.com.vn>
  20. <http://iphone.vietteltelecom.vn>
  21. Apple iPhone 4 To Be Launched on May 27 By Aircel, Airtel < Mobile Phones, Apple, High-End Phones, iOS, Mobile Phones < PC World India News < PC World.in
  22. «Liveblog: The Verizon iPhone». The Washington Post.
  23. It’s Official: Verizon Has The iPhone 4 : The Two-Way : NPR
  24. Raice, Shayndi (Հունվարի 12, 2011 (2011-01-12)). «Verizon Unwraps iPhone». The Wall Street Journal.
  25. White iPhone 4 delayed until spring | Circuit Breaker — CNET News
  26. Cheng, Jacqui (Ապրիլի 27, 2011 (2011-04-27)). «Finally: white iPhone 4 arrives April 28 on AT&T and Verizon». Ars Technica. Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին. Վերցված է Ապրիլի 27, 2011 (2011-04-27)-ին.
  27. «White iPhone 4 currently available for purchase». Մայիսի 21, 2011 (2011-05-21). Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին. Վերցված է Մայիսի 21, 2011 (2011-05-21)-ին.
  28. Apple — iPhone 4 — Спецификации
  29. Дизайн Apple IPhone 4 | Apple IPhone 4
  30. Ferra.ru — Предварительный обзор Apple iPhone 4