Մասնակից:Ashahmuradyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Ակինֆեև
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իգոր Վլադիմիրի Ակինֆեև
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ 8 ապրիլի 1986 (29տ․)
Ծննդավայր Վիդնոյե Մոսկվայի մարզ ՌԽՖՍՀ ԽՍՀՄ,
Հասակ 186[1]
Քաշ 82
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՌուսաստանԲԿՄԱ (Մոսկվա)
Համար 35
Պատանեկան կարիերա
1991—2002 ՌուսաստանԲԿՄԱ (Մոսկվա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003— Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 313 (−245)
Ազգային հավաքական
2002 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17)
2004- Ռուսաստան Ռուսաստան 80 (−60)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակինֆեև Իգոր Վլադիմիրի, (ռուս․՝ И́горь Влади́мирович Акинфе́ев) ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ։

Ակինֆեևը իր սպորտային կարիերան սկսել և մինչև այժմ շարունակում է Մոսկվայի ԲԿՄԱ-ում (թիմի ավագ[2])։ Ռուսաստանի հնգակի չեմպիոն, վեցակի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Եվրոպայի 2008 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ակինֆեևը 8 անգամ արժանացել է Լև Յաշինի անվան «Տարվա դարպասապահ» մրցանակին։

Հանդիսանում է Լև Յաշինի[3] և Իգոր Նետտոյի խորհրդանշական ակումբների անդամ։

Ըստ IFFHS-ի (Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիա) Ակինֆեևը 21–րդ դարի լավագույն դարպասապահների ցանկում զբաղեցնում է 15-րդ տեղը[4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Ակինֆեևը ծնվել է 1986 թվականի ապրիլի 8-ին մերձմոսկովյան Վիդնոյե քաղաքում[5]։ Չորս տարեկան հասակում հայրը Իգորին տանում է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոց[5]։ Արդեն իսկ երկրորդ մարզման ժամանակ Ակինֆեևին նշանակում են դարպասապահ։ Պատանի ֆուտբոլիստի առաջին մարզիչն էր Դեզիդերի Կովաչը[5]։ 2008 թվականին ԲԿՄԱ-ի պատանեկան ակումբի կազմում Իգորը հռչավում է Ռուսաստանի չեմպիոն[5]։ Նույն տարում Ակինֆեևը ավարտում է ԲԿՄԱ-ի ֆուտբոլային ակադեմիան և կնքում պայմանագիր բանակայինների հետ։ Հուլիսին նա հայտավորվեց ԲԿՄԱ-ի երկրորդ թիմի կազմում[6] և անցկացրեց 10 հանդիպում, որոնց ընթացքում նա բաց թողեց 14 գնդակ։ Այդ առաջնությունում ակումբը զբաղեցրեց տասնմեկերորդ տեղը։ 2002 թվականին Իգորը հրավիրվում է Ռուսաստանի պատանեկան հավաքական[7], որտեղ օգոստոսին տեղի է ունենում նրա նորամուտը՝ շվեդների դեմ խաղում[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան 2003[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի առաջնություն և գավաթ 2003[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Ակինֆեև

2002-2003 մրցաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում Ակինֆեևը ԲԿՄԱ-ի հիմնական կազմի հետ մասնակցում է Իսրայելում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքին, որտեղ ըստ «Սպորտ Էքսպրեսս» պարբերականի․ «նա իր վստահ խաղով առաջացրեց ֆուրոր և երևաց ավելի ուժեղ քան Մանդրիկինը»[8]։

ԲԿՄԱ-ի հիմնական կազմում Ակինֆեևն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնում է 2003 թվականի մարտի 29-ին Պետրովսկի մարզադաշտում, որտեղ Ռուսաստանի Ֆուտբոլային Պրեմիեր Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում ԲԿՄԱ-ն հանդիպում էր Սանկտ Պետերբուրգի Զենիթի հետ։ Նա խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում՝ փոխարինելով դարպասապահ Դմիտրի Կրամարենկոյին։ Իր ստացած ժամանակահատվածում Ակինֆեևը դարպասը պահեց անառիկ՝ ցուցադրելով սառնասիրտ խաղ և լավ ռեակցիա[9]։

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում Ակինֆեևի նորամուտը տեղի ունեցավ մայիսի 31-ին, երբ ԲԿՄԱ-ն հանդիպեց Սամարայի Կռիլյա Սովետովին և հաղթեց 2։0 հաշվով[10]։ Այս հանդիպման ժամանակ Ակինֆեևը հետ մղեց Անդրեյ Կարյակայի իրացրած 11 մետրանոցը[11] և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[12]։ Մրցաշրջան 2003-ի ընթացքում Ակինֆեևը մասնակցեց 13 հանդիպման, որոնց ընթացքում բաց թողեց 11 գնդակ։ Մրցաշրջանի արդյունքում ԲԿՄԱ-ն իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն, իսկ Ակինֆեևի համար սա դարձավ առաջին նվաճումը մեծահասակների ֆուտբոլում։

2003-2004 թվականներին տեղի ունեցած Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակներում Ակինֆեևը մասնակցեց 2 հանդիպման։ Նրա նորամուտը տեղի ունեցավ «Ելեց» ֆուտբոլային ակումբի հետ հանդիպման ժամանակ, որտեղ բանակայինները հաղթեցին 3։1 հաշվով[13]։ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Ակինֆեևը անցկացրեց «չոր» հանդիպում։ Այս խաղում ԲԿՄԱ-ն հաղթեց 4։0 հաշվով[14]։

Եվրագավաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան 2003-ի ընթացքում Ակինֆեևը եվրագավաթներում մասնակցեց 1 հանդիպման։ Երիտասարդ դարպասապահի նորամուտը տեղի ունեցավ հուլիսի 30-ին մակեդոնական «Վարդար» ակումբի դեմ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որն ավարտվեց բանակայինների պարտությամբ 1։2 հաշվով[15]։ Ռինատ Դասաևի կարծիքով ակումբի բաց թողած գոլերի մեջ Ակինֆեևը մեղավորություն չուներ[16]։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ-ի հիմնական կազմում անցկացրած առաջին հանդիպումից հետո Ակինֆեևը հրավիրվեց Ռուսաստանի ազգային հավաքական[17], սակայն 2003 թվականին նա հիմնական կազմում խաղալու ժամանակահատված չստացավ։ Սեպտեմբերի 5-ին Ակինֆեևը նշեց իր նորամուտը Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում՝ Իռլանդիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ։ Հանդիպումն ավարտվեց իռլանդացիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Օլիմպիական հավաքականի կազմում Իգորն անցկացրեց 2 հանդիպում։ Երկրորդ հանդիպման ժամանակ Ռուսաստանը պարտվեց Շվեյցարիայի հավաքականին 1:2 հաշվով[18]։

Մրցաշրջան 2004[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակինֆեևը Շկրտելի հետ քաշքշուկի ժամանակ (17 ապրիլի 2005)

Ռուսաստանի առաջնություն և գավաթ 2004[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 7-ին Մոսկվայի Սպարտակի դեմ կայացած սուպերգավաթի խաղում Ակինֆեևը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Միակ գնդակը նա բաց թողեց 14-րդ րոպեին՝ Կալինիչենկոյի իրացրած տուգանային հարվածից հետո։ Հանդիպումն ավարտվեց ԲԿՄԱ-ի հաղթանակով (3։1)։

Նոր մրցաշրջանում Ակինֆեևը դարձավ հիմնական կազմի խաղացող։ Մրցաշրջան 2004-ի առաջին 3 հանդիպումներում նա առանց փոխարինման դուրս էր գալիս խաղադաշտ։ 3-րդ տուրում տեղի ունեցած Կռիլյա Սովետովի հետ հանդիպման վերջին րոպեներին Ակինֆեևը խաղադաշտից հեռացվեց՝ հակառակորդի ֆուտբոլիստին ձեռքով հարվածելու համար։ Միջադեպը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հանդիպման 79-րդ րոպեին Կովբան գրավեց Ակինֆեևի դարպասը, իսկ վրա հասած Կորոմանը հարվածելով անդրադարձող գնդակին՝ դիպավ Ակինֆեևի դեմքին։ Սկսվեց ծեծկռտուք, որի ավարտից հետո Ակինֆեևն իր գլխավերևում տեսավ կարմիր քարտը[19][20]։ Այս խախտման համար Ակինֆեևը որակազրկվեց 5 խաղով[21]։ Որակազրկման ընթացքում Ակինֆեևը 4 խաղ անցկացրեց ԲԿՄԱ-ի երկրորդ ակումբի կազմում, որոնց ընթացքում նա բաց թողեց 2 գնդակ։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Ակինֆեևը անցկացրեց 26 հանդիպում, որոնցում բաց թողեց 15 գնդակ[22]։ Մրցաշրջանի արդյունքում ԲԿՄԱ-ն գրավեց 2-րդ տեղը, իսկ Իգորը ճանաչվեց Ռուսաստանի լավագույն դարպասապահ[23]։ Ակինֆեևը մտավ նաև «33 լավագույնների» կազմի մեջ՝ 3-րդ համարի ներքո, իսկ «Fox Sports» հեռուստաալիքի կողմից ճանաչվեց աշխարհի լավագույն երիտասարդ դարպասապահ։

2004-2005 թվականների գավաթի հանդիպումներին Ակինֆեևը սկսեց մասնակցել 1/8 եզրափակչից։ Մրցաշարի եզրափակիչում ԲԿՄԱ-ն հաղթեց մերձմոսկովյան «Խիմկի» ակումբին (1:0) և երկրորդ անգամ նվաճեց Ռուսաստանի գավաթը։ Ակինֆեևը մասնակցեց 7 հանդիպման, որոնցում բաց թողեց 3 գնդակ[24]։

Եվրագավաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմպիոնների Լիգայում Ակինֆեևի նորամուտը տեղի ունեցավ 2004 թվականի հուլիսի 27-ին՝ ադրբեջանական Նևթչիի դեմ հանդիպման ժամանակ, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով[25], իսկ պատասխան խաղում բանակայիններն ավելի ուժեղ դուրս եկան՝ հաղթելով 2:0 հաշվով[26]։ Որակավորման երրորդ փուլում ԲԿՄԱ-ն ընդհանուր 3։2 հաշվով հաղթեց շոտլանդական Ռեյնջերսին[27] և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ։ Ակինֆեևը մասնակցեց խմբային փուլի բոլոր 6 հանդիպումներին և բաց թողեց 5 գնդակ։ Արդյունքում բանակայինները խմբում զբաղեցրեցին երրորդ տեղը և հնարավորություն ստացան շարունակելու իրենց ելույթները ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում[28]։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ակինֆեևը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցեց 1 ընկերական հանդիպման։ Իր առաջին հանդիպումը ազգային հավաքականի հիմնական կազմում Իգորն անցկացրեց ապրիլի 28-ին՝ 18 տարեկան և 20 օրական հասակում՝ Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում՝ դառնալով ամենաերիտասարդ դեբյուտողը Ռուսաստանի հավաքականի ամբողջ պատմության ընթացքում։ Հանդիպումն ավարտվեց նորվեգացիների հաղթանակով՝ 3։2 հաշվով[29]։ 2004 թվականի ամռանը Իգորը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ դառնալով մրցաշարին հայտավորված ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Սակայն Ռուսաստանի հավաքականի կազմում հայտավորված 23 ֆուտբոլիստներից Ակինֆեևը միակն էր, որ այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ։

Մրցաշրջան 2005[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Ակինֆեևը դարձավ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։ Մրցաշրջան 2005-ի ընթացքում Իգորը շարունակում էր մնալ ԲԿՄԱ-ի առաջին համարը, որի կազմում նվաճեց ՈՒԵՖԱ-ի գավաթը, դարձավ Ռուսաստանի չեմպիոն և գավաթակիր։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա ցուցադրեց վստահ խաղ և լայն ճանաչում ձեռք բերեց Եվրոպայում։ Ակինֆեևը մասնակցեց առաջնության 30 հանդիպումներից 29-ին, ինչպես նաև Ռուսաստանի գավաթի 7 և եվրագավաթների 15 հանդիպումների։ Հավաքականում ևս Ակինֆեևը դարձավ առաջին համարը՝ շրջանցելով Սերգեյ Օվչինիկովին և Վյաչեսլավ Մալաֆեևին։ 19-ամյա դարպասապահը հավաքականի կազմում մասնակցեց 7 հանդիպման։

Մրցաշրջան 2006[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմպիոնների Լիգայի 2006-2007 մրցաշրջանի խմբային փուլում Ակինֆեևին հաջողվեց սեփական դարպասը անառիկ պահել 362 րոպե։ Իգորին սկսեցին համարել ամենահեռանկարային դարպասապահներից մեկը (նրան հաճախ համեմատում էին Լև Յաշինի հետ)[30], իսկ 2007 թվականի գարնանը հայտնվեց տեղեկություն, ըստ որի Ակինֆեևի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի Արսենալը[31]։ Սակայն հետագայում Ակինֆեևը իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ մոտակա 4 տարում չի պատրաստվում լքել ԲԿՄԱ-ն։

Մրցաշրջան 2007[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 6ին Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած Ռոստովի դեմ հանդիպման ժամանակ Ակինֆեևը ծանր վնասվածք ստացավ։ Տուգանային հրապարակում գնդակի համար պայքարելիս նա անհաջող կերպով վայր ընկավ և վնասեց ծնկի խաչանման կապերը։ Ըստ բժիշկների մինչև մրցաշրջանի ավարտը նա չէր կարող վերադառնալ մեծ ֆուտբոլ[32], սակայն արդյունավետ բուժման շնորհիվ Ակինֆեևը կարողացավ վերադառնալ ակումբ մինչև առաջնության ավարտը։ Վնասվածքից հետո առաջին հանդիպումը Իգորն անցկացրեց 2007 թվականի նոյեմբերի 3-ին, երբ առաջնության 29-րդ տուրի շրջանակներում ԲԿՄԱ-ն հանդիպում էր Կրասնոդարի Կուբանի հետ։ Խաղն ավարտվեց բանակայինների հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Մրցաշրջան 2008[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարին Ակինֆեևը երկարաձգեց իր պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ մինչև 2011 թվական[33]։

Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի Կռիլյա Սովետովի դեմ հանդիպումը դարձավ Ակինֆեևի 100-րդ «չոր» հանդիպումը։ Այս ցուցանիշով նա դարձավ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ դարպասապահը ում հաջողվեց 100 խաղ անառիկ պահել սեփական դարպասը։ «Մոսկվա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Իգորը 2 անգամ կարողացավ հետ մղել հակառակորդի իրացրած 11-մետրանոց հարվածները։

Ռուսաստանի 2008 թվականի առաջնությունում Ակինֆեևը բանակայինների կազմում անցկացրեց 30 հանդիպում և բաց թողեց 24 գնդակ։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակինֆեևը Եվրո 2008-ին

2008 թվականին Ակինֆեևը համարվում էր Ռուսաստանի հավաքականի կարևորագույն խաղացողներից մեկը։ Եվրո 2008-ի որակավորման փուլի մի մասը նա ստիպված էր բաց թողնել վնասվածքի պատճառով։ Նրան փոխարինեցին Վյաչեսլավ Մալաֆեևը և Վլադիմիր Գաբուլովը, որոնք հայտավորված էին Ռուսաստանի հավաքականի կազմում նաև Եվրո 2008-ին։

Ակինֆեևը մասնակցեց Եվրոպայի առաջնության 5 հանդիպման և բաց թողեց 8 գնդակ, որոնցից 4-ը առաջին հանդիպման ժամանակ՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում, 1-ը 1/4 եզրափակիչում՝ Նիդերլանդների դեմ խաղում և 3-ը կիսաեզրափակիչում՝ Իսպանիայի դեմ խաղում։

Մրցաշրջան 2009[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ապրիլի 12-ին Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրի Մոսկվայի Լոկոմոտիվի դեմ հանդիպման ժամանակ Ակինֆեևը բաց թողեց իր 100-րդ գնդակը։ Իգորի դարպասը 100 գնդակ ուղարկելու համար հակառակորդներից պահանջվեց 140 հանդիպում։ Մինչ այդ լավագույն արդյունքը պատկանում էր Անտոնին Կինսկուն՝ 120 խաղով։

Մրցաշրջան 2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճեց Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալ։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի աշնանը Ակինֆեևը հանդես եկավ փոփոխակի հաջողություններով։ Եվրո 2012-ի ընտրական փուլի Սլովակիայի հավաքականի դեմ տնային հանդիպման ժամանակ նրա և Բերեզուցկու անհաջող խաղից օգտվեց Միրոսլավ Ստոխը՝ դառնալով գոլի հեղինակ։ Հանդիպումն ավարտվեց սլովակների հաղթանակով՝ 0։1 հաշվով[34]։ Մակեդոնիայի հավաքականի դեմ արտագնա խաղում Ակինֆեևը կարողացավ հետ մղել հակառակորդի իրացրած 11-մետրանոցը և ապահովել թիմի նվազագույն հաշվով հաղթանակը(0։1)[35]։ Բելգիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ Ակինֆեևի անհաջող խաղի արդյունքում գնդակը հայտնվեց Ռոմելու Լուկակուի մոտ, ինչը հանգեցրեց գոլի[36]։

2011-2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 22-ին Իգորը ԲԿՄԱ-ի հետ միասին 5-րդ անգամ նվաճեց Ռուսաստանի գավաթը։ Մոսկվայի Սպարտակի դեմ տեղի ունեցած կիսաեզրափակիչն ավարտվեց հետխաղյա 11-մետրանոցներով, որի ժամանակ Ակինֆեևը կարողացավ հետ մղել Դմիտրի Կոմբարովի հարվածը։

Օգոստոսի 28-ին Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի Սպարտակի դեմ հանդիպման 28-րդ րոպեին Վելիտոնի հետ բախման արդյունքում Ակինֆեևը ստացավ ձախ ծնկի հոդակապի ծանր վնասվածք (որը վիրահատվել էր 2007 թվականին)[37]։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։ Սեպտեմբերի 7-ին գերմանական կլինիկաներից մեկում Ակինֆեևը ենթարկվեց վիրահատության[38][39]։ 2012 թվականի փետրվարի 4-ին Ակինֆեևը վերսկսեց իր մարզումներն անհատական ծրագրով[40]։ Մարտի 11-ից սկսած Ակինֆեևը սկսեց մարզվել ընդհանուր խմբում և ակումբի հետ միասին մեկնեց Մադրիդ՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Ռեալի դեմ պատասխան հանդիպմանը[41], սակայն նա չհայտավորվեց ակումբի կազմում։ Վնասվածքից հետո Ակինֆեևը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 14-ին՝ Սանկտ Պետերբուրգի Զենիթի դեմ հանդիպման ժամանակ, որում բանակայինները պարտվեցին 0։2 հաշվով[42]։

Ես չեմ սիրում մարդկանց անվանել հերոսներ։ Հերոսները կռվում էին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, բայց Իգորն իսկական տղամարդ է։ Այսպիսի երկու վնասվածքներից մեկն էլ բավական է, որ մարդիկ այլևս երբեք չխաղան։ Նա ոչ միայն չկորցրեց իր խաղամակարդակը, այլև բարձրացրեց այն։ Եվ արդեն 10 տարուց ավելի նա խաղում է բարձրագույն մակարդակով՝ ոչ միայն ԲԿՄԱ-ում, այլև հավաքականում։ Նա տղամարդկային անձնավորություն է և օրինակ երեխաների համար։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի օգոստոսի 10-ին Սերբիայի դեմ խաղում Ակինֆեևը անցկացրեց իր 50-րդ հանդիպումը հավաքականում և դարձավ Նետտոյի խորհրդանշական ակումբի անդամ։ Այս խաղում Ակինֆեևին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը։ Հանդիպումն ավարտվեց Ռուսաստանի հավաքականի հաղթանակով՝ 1։0 հաշվով[44]։ Սպարտակի դեմ խաղում ստացած վնասվածքը թույլ չտվեց Ակինֆեևին շարունակել իր ելույթները ազգային հավաքականի կազմում 2011 թվականին։ Եվրո 2012ընտրական փուլի մնացած հանդիպումներում նրան փոխարինեց Վյաչեսլավ Մալաֆեևը։ Մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը Ակինֆեևը հասցրեց ապաքինվել և հայտավորվեց ազգային հավաքականի կազմում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։

2012-2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 2Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի Կրասնոդարի դեմ հանդիպումը Ակինֆեևի համար դարձավ հոբելյանական 100-րդ «չոր» հանդիպումը Պրեմիեր Լիգայում[45]։ 28-րդ տուրի Մոսկվայի Լոկոմոտիվի դեմ հանդիպումը Իգորի 250-րդ խաղն էր առաջնությունում[46]։

2012-2013 մրցաշրջանում Ակինֆեևը դարձավ Ռուսաստանի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 12-ին Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում Պորտուգալիայի հավաքականի դեմ տեղի ունեցած հանդիպումը 400-րդն էր Ակինֆեևի համար։ Հոբելյանական խաղում Իգորը կարողացավ 174-րդ անգամ անառիկ պահել սեփական դարպասը։ 2012 թվականի հոկտեմբերի 16-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի Ադրբեջանի հավաքականի դեմ խաղում Ակինֆեևը կարողացավ 8-րդ անգամ անընդմեջ անառիկ պահել սեփական դարպասը՝ սահմանելով ռուսական և խորհրդային ֆուտբոլի պատմության նոր ռեկորդ (708 րոպե)[47]։ Ակինֆեևի «չոր» հանդիպումների շղթան սկսվեց 2011 թվականի հունիսի 4ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ կայացած խաղից հետո (ընդհանուր հաշիվը 3։1) և ավարտվեց 2013 թվականի հունիսի 7-ին՝ Լիսաբոնում տեղի ունեցած Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ խաղի 9-րդ րոպեին Էլդեր Պոշտիգան գրավեց Ռուսաստանի հավաքականի դարպասը։ Ակինֆեևը կարողացավ 761 րոպե (11 խաղ) անառիկ պահել ազգային հավաքականի դարպասը[48]։

2013-2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 13-ին Ակինֆեևը ԲԿՄԱ-ի հետ միասին 5-րդ անգամ նվաճեց Ռուսաստանի սուպերգավաթը՝ հաղթելով Սանկտ Պետերբուրգի Զենիթին 3։0 հաշվով։ Օգոստոսի 4-ին Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրի Կրասնոդարի դեմ հանդիպումը Ակինֆեևի համար դարձավ առաջին «չոր» հանդիպումը մրցաշրջանում։ Հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։

2014 թվականի մայիսի 11-ին Ակինֆեևին հաջողվեց իր կարիերայում 203-րդ անգամ անառիկ պահել սեփական դարպասը և այս ցուցանիշով հավասարվել լեգենդար խորհրդային դարպասապահ Լև Յաշինին[49], իսկ մայիսի 15-ին առաջնության 30-րդ տուրում շրջանցեց նրան՝ միևնույն ժամանակ 5-րդ անգամ հռչակվելով Ռուսաստանի չեմպիոն։

Բրազիլիա 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակինֆեևը հավաքականի կազմում

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպման ժամանակ Հարավային Կորեայի հավաքականից բաց թողած գնդակը Ակինֆեևը բնութագրեց որպես «մանկական սխալի» հետևանքով առաջացած «անհեթեթ» գոլ[50]։ Ներողություն խնդրելով հավաքականի երկրպագուներից՝ դարպասապահը նշեց, որ խնդիրը «ոչ թե գնդակի, այլ ձեռքերի» մեջ էր[51]։ Երկրորդ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հավաքականը 1։0 հաշվով զիջեց Բելգիայի հավաքականին։ Ըստ Ֆաբիո Կապելլոյի՝ տրիբունաներից շուրջ 10 րոպե փորձում էին լուսավորել Ակինֆեևի աչքերը՝ լազերի օգնությամբ[52]։ Ալժիրի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ Ակինֆեևը անհաջող կերպով մտավ պայքարի մեջ և թույլ տվեց հակառակորդին հավասարեցնել խաղի հաշիվը (1։1)[53]։ Արդյունքում Ռուսաստանի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից[54]։

Իտալական նշանավոր La Gazzetta dello Sport պարբերականը Ակինֆեևին ընդգրկեց աշխարհի առաջնությունը ձախողած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում[55]։

2014-2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր մրցաշրջանը Ակինֆեևի համար սկսվեց Ռուսաստանի սուպերգավաթի նվաճմամբ։ «Ռոստով» ֆուտբոլային ակումբի դեմ կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով[56]։

2014 թվականի օգոստոսի 13-ին «Թերեք» ֆուտբոլային ակումբի դեմ տեղի ունեցած խաղը (1։0) Իգորի համար 283-րդն էր Ռուսաստանի առաջնությունում։ Այս արդյունքով Ակինֆեևը դարձավ ԲԿՄԱ-ի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում՝ գերազանցելով Սերգեյ Սեմակի արդյունքը[57]։

2014 թվականի նոյեմբերի 29-ին առաջնության 15-րդ տուրի «Ուֆա»-ի դեմ հանդիպման ժամանակ (5։0) Ակինֆեևը կարողացավ առաջնությունում 130-րդ անգամ անառիկ պահել սեփական դարպասը և շրջանցել Սերգեյ Օվչինիկովի ռեկորդը (129 խաղ)[58]։

Վնասվածքը Չեռնոգորիայի դեմ խաղում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ակինֆեև Իգոր Վլադիմիրի» (ռուսերեն). 2015.
  2. Գազաևը դժգոհ է խաղի արդյունքից
  3. Վիճակագրություն՝ Ակինֆեևի 100 «չոր» հանդիպումները
  4. The World‘s best Goalkeeper of the 21st Century
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Կանիսարես՝ իմ իդեալը
  6. Սեփական դարպասների մոտ։ Ռուսաստանի առաջնություն
  7. Հավաքական են հրավիրվել 26 «ռուս» և 3 լեգիոներ
  8. Փորձաքննություն «Ս․Է․»
  9. Նորածնի առաջին ճիչը — 23 գոլ 8 խաղում Հատված «Սպորտ Էքսպրեսս» 31 մարտի 2003 թվական
  10. Կռիլյա Սովետով — ԲԿՄԱ 0:2
  11. Անատոլի Մարտինով (2015-04-08). «№1 Ռուսաստան». Սպորտ Էքսպրեսս. Վերցված է 2015-04-16-ին.
  12. Վեցերորդ զգայարանը չխաբեց
  13. Ռուսաստանի գավաթ 2003/04 պատասխան հանդիպումներ։
  14. Ռուսաստանի գավաթ 2003/04 առաջին հանդիպումներ։
  15. Իգոր Ակինֆեևի ելույթների վիճակագրությունը եվրագավաթներում
  16. Համարձակությամբ Եվրոպան չես վերցնի
  17. 17ամյա դարպասապահը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական
  18. Իգոր Ակինֆեևի պրոֆիլը «Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի» կայքում
  19. Կարմիր քարտ՝ դաս Ակինֆեևի համար
  20. «Կռիլյա Սովետով» — ԲԿՄԱ 1:1
  21. Իգոր Ակինֆեևը որակազրկված է 5 խաղով
  22. Ակինֆեևի վիճակագրությունը մրցաշրջան 2004-ում
  23. Ակինֆեևը ճանաչվեց Ռուսաստանի լավագույն դարպասապահ
  24. Ռուսաստանի գավաթ — 2004/2005
  25. Նևթչի — ԲԿՄԱ 0:0
  26. ԲԿՄԱ — Նևթչի 2:0
  27. Որակավորման փուլեր
  28. Չեմպիոնների լիգա — 2004/2005
  29. Այսպիսի խաղով EURO?!
  30. Ինչու՞ են բոլոր ռուսները ցանկանում դառնալ դարպասապահ («The Guardian», Մեծ Բրիտանիա)
  31. Arsenal chasing CSKA Moscow keeper. 4 մարտի 2007 թվական
  32. ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը վնասվածք է ստացել Ռոստովի դեմ խաղում Հրապարակում KPru կայքում 7 մայիսի 2007 թվական
  33. ԲԿՄԱ-ն երկարաձգեց պայմանագիրը 5 ֆուտբոլիստների հետ
  34. Ով վհատ է, նախանձ և մռայլ… նրա ելույթն է անհաջող / Սպորտ Էքսպրեսս, 8 սեպտեմբերի 2010 թվական
  35. Մակեդոնիա — Ռուսաստան 0:1. Ահա և մենք առաջատար ենք! / Սպորտ Էքսպրեսս, 13 հոկտեմբերի 2010թվական
  36. Ընկերական հանդիպում Ռուսաստան — Բելգիա / Սպորտ Էքսպրեսս, 18 նոյեմբերի 2010թվական
  37. Իգոր Ակինֆեևը կվիրահատվի
  38. վիրահատվել է— Ֆուտբոլ — Чемпионат.com
  39. Ակինֆեևը գերմանական կլինիկայում կանցկացնի 10-ից 14 օր — Ֆուտբոլ — Чемпионат.com
  40. Ակինֆեևը վերադառնում է!
  41. Ակինֆեևը պատրաստ է մարտի!
  42. Գիտի արդյոք Ակինֆեևը Մալկինի պատմությունը? / Սպորտ Էքսպրեսս, 16 ապրիլի 2012 թվական
  43. «00:35. Ֆուտբոլ՝ ՌԴՊԼ՝ Իգոր Ակինֆեև՝ «Կորեայից բաց թողած գոլը երբեք չեմ կարողանա բացատրել»». Սպորտ Էքսպրեսս. 2015-04. Վերցված է 2015-04-16-ին.
  44. Ռուսաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Սերբիայի հավաքականին
  45. «Իգոր Ակինֆեևի հոբելյանը 02.09.2012». // pfc-cska.com. Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին. Վերցված է 2012-9-16-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  46. «Լոկոմոտիվ» — ԲԿՄԱ. Ակինֆեևն անցկացնում է 250-րդ հանդիպումը Ռուսաստանի առաջնությունում
  47. Պավել Օսիպով։. «Ֆուտբոլ. ԱԱ-2014, Ընտրական մրցաշար։ Ռուսաստան — Ադրբեջան — 1:0։ Ակինֆեև՝ հավաքականի բացարձակ ռեկորդակիր». // sport-express.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին. Վերցված է 2012-10-22-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  48. Ակինֆեևի ռեկորդային շղթան ընդհատվեց 762-րդ րոպեին / Սպորտ Էքսպրեսս, 8 հունիսի 2013թվական
  49. «Իգոր Ակինֆեևը հավասարվեց Յաշինին». ԲԿՄԱ պաշտոնական կայք.
  50. «Իգոր Ակինֆեևը ներողություն է խնդրել «մանկական սխալի» համար».
  51. Ակինֆեևը ներողություն է խնդրել։ Հավաքականը սատարում է նրան / Սպորտ Էքսպրեսս, 18 հունիսի 2014 թվական
  52. Ֆաբիո Կապելլո: «Ակինֆեևին 10 րոպե կուրացնում էին լազերով» — Սպորտ Էքսպրեսս, 27 հունիսի 2014 թվական
  53. Աշխարհի առաջնություն 2014։ Ալժիր — Ռուսաստան
  54. Աշխարհի առաջնություն 2014։H խումբ
  55. «Ակինֆեևը ԱԱ 2014-ի անհաջողակների խորհրդանշական հավաքականում». Чемпионат.com. 2014-06-28. Վերցված է 2014-06-28-ին.
  56. ԲԿՄԱ — Ռոստով 3:1 — Տեղեկություն ՌԴՊԼ պաշտոնական կայք
  57. Ակինֆեևը դարձավ ԲԿՄԱ-ի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնությունում
  58. Ակինֆեևը սահմանեց նոր ռեկորդ / Սպորտ Էքսպրեսս, 29 հունվարի 2014 թվական