Մասնակից:Վերդյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Պետական Ջազ Նվագախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ջազ նվագախումբ` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց։[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի պետական ջազ նվագախումբը համագործակցում է տեղի և աշխարհի լավագույն երաժիշտների հետ։[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր նվագախումբը լավագույներից է՝ աչքի ընկնող երիտասարդ երաժիշտներով, նվագացանկով ու ճկունությամբ։[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գործունեությունը Հայաստանում ջազի զարգացման և խթանման գրավականներից մեկն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 1938 թվականին, թավջութակահար, երգահան, կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ։ Նվագախումբն իր գործունեության առաջին տարիներից վայելել է ունկնդրի սերն ու գնահատանքը: Շատ կարճ ժամանակում՝ տաղանդավոր հայ երաժիշտներով համալրված, ջազ նվագախումբը լայն ճանաչում է ձեռք բերել նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում, հանդես գալով բազմաթիվ համերգներով և հյուրախաղերով: Վարպետորեն կազմված նվագացանկը, Այվազյանի և մյուս հայ հեղինակների հիանալի երգերը ջերմացրել են հազարավոր ունկնդիրների սրտեր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նվագախումբը բազում ելույթներ է ունեցել ռազմաճակատի ողջ երկայնքով: Այվազյանական նվագախմբի կազմում ընդգրկված էին այդ ժամանակի լավագույն, վառ անուններ, ինչպիսիք են Ցոլակ Վարդազարյանը(շեփոր), Միքայել Խաչատրյանը (շեփոր) և իհարկե Հայաստանում ջազային հարվածային դպրոցի հիմնադիր Ռոբերտ Յոլչյանը: 1956թ.-ից նվագախմբի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնեց դաշնակահար, տաղանդավոր կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը, որը ղեկավարեց նվագախումբը 36 տարի անընդմեջ: Օրբելյանի ղեկավարած նվագախումբը ձեռք բերեց արդեն համաշխարհային ճանաչում, նվագախմբի երաժիշտների բարձր կատարողական վարպետությունը, մենակատարների վառ անհատականությունը և իհարկե Օրբելյանի հմուտ ղեկավարությունը էլ ավելի մեծացրին հայկական նվագախմբի համբավը, համաշխարհային ճանաչումը: Նվագախումբը բազմիցս ելույթներով հանդես եկավ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում,աշխարհի տարբեր անկյուններում Թունիս, Լեհաստան,Գերմանիա , Ֆրանսիա,Լիբանան, Սիրիա և այլն: Իսկ 1975թ. -ին կայացան բացառիկ,տպավորիչ հյուրախաղեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ-ում` ջազի հայրենիքում: Լեգենդար մաեստրոյի ղեկավարած նվագախմբում են հանդես եկել և ճանաչում ձեռք բերել բազմաթիվ մենակատարներ և երաժիշտներ, այդ թվում Լարիսա Դոլինան, Իրինա Օտիևան, Ալլա Պուգաչովան, Ժակ Դուվալյանը, Սիմոն Տերյանը, Էռնա Յուզբաշյանը, Զառա Տոնիկյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը,  և այլն: 1992թ.-ին նվագախմբն իր գործունեությունը դադարեց՝ պայմանավորված Հայաստանում ճգնաժամային, ծանր սոցիալական և պատերազմական վիճակով:[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 նվագախումբը վերսկսեց իր գործունեությեունը դաշնակահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ։

Վերաբացված` երիտասարդ տաղանդավոր երաժիշտներից կազմված, նվագախումբը համալրեց իր նվագացանկը նոր, ժամանակակից, թարմ գործիքավորումներով և ստեղծագործություններով։ նվագախումբը կարճ ժամանակի ընթացքում արժանացավ մի քանի միջազգային երաժշտական մրցանակների, հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում և ձայնագրեց երեք ձայնապնակ։

2010 թվականին նվագախմբի գեղարվեստական ղեկավարի դիրքը ստանձնեց սաքսոֆոնահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը, որը նվագել էր նվագախմբի կազմում դեռ ուշ 80֊ին Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ և վերաբացումից հետո էլ հանդիսանում էր նվագախմբի մենակատար և երաժշտական ղեկավարը։ Վերջին տարիներին բազմապատկվել է նվագախմբի նվագացանկը, որի բաղկացուցիչ մասն են կազմում, համաշխարհային ջազային երաժշտության նմուշներն ու 80-ամյա հայկական ջազը ներկայացնող հեղինակային, օրիգինալ ստեղծագործությունները։

Այսօր նվագախումբը ներկայացնում է նաև ժամանակակից երիտասարդ հայ հեղինակների ստեղծագործություններ և գործիքավորումներ և բաց է ժամանակակից ստեղծագործողի ու կատարողի համար։

Նվագախմբի ելույթները բացառիկ են դառնում նաև շնորհիվ համագործակցությունների` Վահագն Հայրապետյան, Արտակ Ներսեսյան, Ջիվան Գասպարյան կրտսեր Ավագ Մարգարյան և այլն։

Ելույթներին առընթեր նբագախումբն իրականացնում է կրթական ծրագրեր՝ ստեղծելով մեծ հնարավորություններ առաջին քայլերը մեկնող երաժիշտների համար և ունկնդրի հետ կապն էլ ավելի ամրացնելու ու երաժշտասերին դեպի ջազը բերելու ակնկալիքով։

Վերջին տարիներին նվագախումբը ելույթներ ունեցավ Ռուսաստանում Բելառուսում,ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Լատվիայում, Լիտվայում:

Նվագախմբի հետ ելույթներով հանդես եկան այնպիսի միջազգային ճանաչում վայելող մենակատարներ, ինչպիսիք են, Դի Դի Բրիջուոթերը, Արթուրո Սանդովալը, Ադամ Ռապան, Չիկո Ֆրիմանը, Ջոն Մարշալ, Ջեմմի Դևիսը, Շերոն Կլարկը, Մայքլ Մեյոն, Ռոնալդ Բեյքերը, Իգոր Բուտմանը, Արտո Թունջբոյաջյանը, Տիգրան Համասյանը, Սերգեյ Մանուկյանը և այլն:

Գեղարվեստական ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ից Արմեն Հյուսնունց

1997-2010 Արմեն Մարտիրոսյան

1956-1992 Կոնստանտին Օրբելյան

1938-1956 Արտեմի Այվազյան

Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

[ https://www.asjo.am/hy/Armenian State Jazz Orchestra]

[ https:// https://www.facebook.com/armenianstatejazzbigband/

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[ http://dev2.ktak.am/am/news/4742

[ https://armenpress.am/arm/news/739462/gyumrin-oxoxvec-jazayin-hnchyunnerov.html

[ https://hraparak.am/post/5ac5f7a1eb721906c3aafd06


Կատեգորիա:Նվագախմբեր Կատեգորիա:Հայաստանի նվագախմբեր Կատեգորիա:Ջազ