Ցոլակ Վարդազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ցոլակ Վարդազարյան
Ծնվել էհունվարի 19, 1910(1910-01-19)
Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 23, 1944(1944-04-23) (34 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
Գործունեություն1937–1944
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի էստրադային նվագախումբ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Մոսկվայի կոնսերվատորիա
ԿապվածՀայաստանի պետական ջազ նվագախումբ

Ցոլակ Վարդազարյան (հունվարի 19, 1910(1910-01-19), Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - ապրիլի 23, 1944(1944-04-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սովետական փողհար, դիրիժոր, երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1910 թվականի հունվարի 19-ին Ջալալօղլիում։ 1932 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը։ 1932-1936 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում` Տաբակովի արվեստանոցում։ 1937 թվականից եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակար։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և երաժշտական ուսումնարանում։ 1938 թվականին Արտեմի Այվազյանի հետ եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադիր կազմում` որպես դիրիժոր և մենակատար։ 1942 թվականից եղել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի դիրիժոր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կազմակերպել է համերգային անսամբլներ և հանդես եկել ռազմաճակատում։ Վախճանվել է 1944 թվականի ապրիլի 23-ին Երևանում։

Ղեկավարած ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում ղեկավարել է հետևյալ ներկայացումները[1]՝

  • Ի. Կալման՝ «Սիլվա»
  • Ռ. Նելսոն՝ «Թագավորը զվարճանում է»
  • Մ. Ֆերկելման՝ «Սերենադա»
  • Ա. Այվազյան՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Ա. Այվազյան՝ «Ուշ լինի՝ նուշ լինի»
  • Ի. Կալման՝ «Մարիցա»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • Երաժիշտ-կատարողների Համամիութենական մրցույթի դիպլոմանտ, Մոսկվա, 1941

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ». www.comedytheater.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]