Տաթևիկ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթևիկ Հովհաննիսյան
Ծնվել է1955 հունիսի 3
Երևան
Երկիր ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի և ջազ երաժիշտ
Գործիքներվոկալ
Կայքdatevik.com

Տաթևիկ Նորայրի Հովհաննիսյան (հունիսի 3, 1955(1955-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ջազային երգչուհի։ Համարվել է Խորհրդային Միության լավագույն ջազ կատարողներից մեկը։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թ. հունիսի 3-ին` Երևանում, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի ընտանիքում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1970-ական թվականներին ընդունվել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբ։ 1987 թ. նկարահանվել է «Երկխոսություններ» վավերագրական ֆիլմը՝ Սերգեյ Կուրյոխինի, Լարիսա Դոլինայի, Տաթևիկ Հովհաննիսյանի և այլոց մասնակցությամբ[1]։

1990 թվականից բնակվում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, հանդես է գալիս ամերիկյան ջազի հայտնի վարպետների հետ։ Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ փառատոներում։ Երգում է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազ՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր ջազային մշակումներով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Диалоги (1986)
  2. «Տաթևիկ Հովհաննիսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]