Տիգրան Համասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Տիգրան Համասյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է հուլիսի 17, 1987
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Գյումրի, ՀԽՍՀ
Երկիր Հայաստան Հայաստան
Մասնագիտություն դաշնակահար

Տիգրան Համասյան (հուլիսի 17, 1987, Գյումրի), հայազգի ջազ դաշնակահար։ 2006 թվականին աշխարահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (անգլ.՝ Thelonious Monk International Jazz Competition) հաղթող։

Կյանքը[խմբագրել]

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին, քաղաք Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Եվ այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել։ Երաժշտական գործիքները նրան ավելի էին գերում, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ։ Եվ նրա կարևորագույն զբաղմունքներից մեկը ջազ լսելն էր։

Նրա ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Նա ժամեր էր հատկացնում ջազին, և փորձում գտնել իրեն ավելի սրտամոտը։ Շուտով նա ինքը սկսում է ստեղծագործել։ Ինչքան մեծանում էր, այնքան մեծանում էր նրա սերն ու վարպետությունը։

Եվ փառատոններից մեկի ժամանակ ֆրանսիացի ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանը այնքան էր տպավորվել տղայի հրաշալի նվագից, որ հաջորդ տարի հրավիրում է Ֆրանսիա տարբեր համերգների մասնակցելու։ Ֆրանսիայում նա մեծ հաջողությունների է հասնում, և արժանանում հանդիսատեսի համակրանքին։

Արտաքին Հղումներ[խմբագրել]