Հոբոս Ապեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոբոս Ապեր
Ծննդյան անունՀովհաննես Գասպարի Անդրեասյան
Ծնվել էհուլիսի 9, 1908(1908-07-09)
ԾննդավայրԱրամուս, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 28, 1994(1994-07-28) (86 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և մանկավարժ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1931)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Հոբոս Ապեր (Հովհաննես Գասպարի Անդրեասյան, նրան Հոբոս Ապեր գրական անունով է կնքել Խնկո Ապերը, հուլիսի 9, 1908(1908-07-09), Արամուս, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 28, 1994(1994-07-28), Երևան, Հայաստան[1]), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբոս Ապերը ծնվել է 1908 թվականի հուլիսի 9-ին, Աբովյանի շրջանի Արամուս գյուղում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Ապա զբաղվել է մանկավարժությամբ։ Ալավերդիում, Իջևանում, Կիրովականում եղել է դպրոցական տեսուչ։ 1931-1932 թվականներին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրական ստուդիայում։ Աշխատել է նաև Ղուրդուղուլու (այժմ՝ Արմավիր) «Բոլշևիկյան տեմպով» շրջանային թերթի խմբագրությունում։ Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Աղբյուր»-ը (Մոսկվա, 1974)[2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գարնան կանչը, Երևան, Հայպետհրատ, 1958, 46 էջ։
  • Մրջյունն ու մուկը, Երևան, Հայպետհրատ, 1959, 14 էջ։
  • Դեղձանիկ, Երևան, Հայպետհրատ, 1963, 23 էջ։
  • Այս առավոտ, Երևան, «Հայաստան», 1968, 79 էջ։
  • Մուրճն ու մեխը, Երևան, «Հայաստան», 1971, 28 էջ։
  • Առնետ փեսացուն, Երևան, Հայպետհրատ, 1971, 36 էջ[3]։
  • Արևի տունը, Երևան, «Հայաստան», 1975, 102 էջ[4]։
  • Արևն ու ցողը։ Բանաստեղծություններ, չափածո, հեքիաթ, Արևիկ, 1990, 36 էջ[5]
  • Մանկական բանաստեղծություններ, Արևիկ, 2001, 16 էջ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հոբոս Ապերի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 247-248։
  3. «Առնետ փեսացուն, [Բանաստեղծություններ]։ Կրտսեր դպրոցական տարիքի համար / Հոբոս-Ապեր; Խմբ.՝ Էդ. Ավագյան; նկ.՝ Դ. Սարգսյան։».(չաշխատող հղում)
  4. Հոբոս Ապեր; Սարգսյան, Դ. Դ (1975). Մակարյան, Է Ա (ed.). Արևի տունը։ Մանկական բանաստեղծություններ. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  5. Ապեր, Հոբոս (1990). Արևն ու ցողը։ Բանաստեղծություններ, չափածո, հեքիաթ. Արևիկ. ISBN 9785807702791.
  6. Ապեր, Հոբոս (2001). Մանկական բանաստեղծություններ. Արևիկ. ISBN 9785807706218.