Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգ
| Առաջարկվում է այս և Հայաստանի պետական համակարգ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է:
Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Նախագահ
Տես` Հայաստանի Հանրապետության Նախագահ
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։
[խմբագրել] Կառավարության լիազորությունները
Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով: Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Կառավարությունը՝
1) Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը.
2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով.
3) կառավարում է պետական սեփականությունը.
4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը.
4.1) իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը.
5) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում.
6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը.
7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ.
8) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ գործառույթներ և լիազորություններ:
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության նախարարություններ
- ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- ՀՀ Առողջապահության նախարարություն
- ՀՀ Արդարադատության նախարարություն
- ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
- ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
- ՀՀ Բնապահպանության նախարարություն
- ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն
- ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
- ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
- ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
- ՀՀ Մշակույթի նախարարություն
- ՀՀ Պաշտպանության նախարարություն
- ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
- ՀՀ Սփյուռքի նախարարություն
- ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն
- ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն
- ՀՀ Քաղաքաշինության նախարարություն
- ՀՀ Ֆինանսների նախարարություն
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մարմիններ
- Ազգային անվտանգության ծառայություն
- Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
- ՀՀ Ոստիկանություն
- Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
- Պետական գույքի կառավարման վարչություն
- Պետական եկամուտների կոմիտե
- Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Մարզպետարաններ
- ՀՀ Արագածոտնի մարզպետարան
- ՀՀ Արարատի մարզպետարան
- ՀՀ Արմավիրի մարզպետարան
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
- ՀՀ Լոռու մարզպետարան
- ՀՀ Կոտայքի մարզպետարան
- ՀՀ Շիրակի մարզպետարան
- ՀՀ Սյունիքի մարզպետարան
- ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան
- ՀՀ Տավուշի մարզպետարան
[խմբագրել] Դատական իշխանությունը
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարաններ
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան
[խմբագրել] Ընդհանուր իրավասության դատարաններ
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության դատախազություն
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է։ Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։
Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը։
Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված խնդիրները և գործառույթներն իրականացնելիս անկախ է։
Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել կենտրոնական բանկի նախագահ:
Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Հանրապետության Նախագահի առաջարկությամբ կարող է պաշտոնանկ անել կենտրոնական բանկի նախագահին:
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատ
- Իշխան Սերժիկի Զաքարյան - ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ (2007-ից)
- Լևոն Սուրենի Յոլյան - ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ (2007-ից)
Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի խորհրդի անդամներ
- Գագիկ Սևանի Մկրտումյան - ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (2007-ից)
- Սեյրան Մարտիրոսի Ավագյան - ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (2007-ից)
- Լիլիթ Մարտունի Գևորգյան - ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (2007-2010, 2010-ից)
- Գագիկ Շավարշի Ոսկանյան - ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (2007-2009, 2009-ից)
- Տիտալ Հուսեինի Ջնդոյան - ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (2007-2008, 2008-ից)
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները
- Կարեն Արեսի Անդրեասյան(2011թ. մարտի 2-ից)
- Արմեն Շուրայի Հարությունյան (2006թ. փետրվարի 20 - 2011թ. մարտի 1)
- Լարիսա Ասատուրի Ալավերդյան (2004թ. մարտի 1 - 2006թ. հունվարի 4)
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը
[խմբագրել] Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը
Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով:
Պաշտպանը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։
Պաշտպանը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը:
Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին: Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի:
Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում` նաև որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի կամ փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: