Քննարկում:Հայաստանի պետական կառավարման համակարգ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իմ կարծիքով, հոդվածի ներկա անվանումը՝ «Հայաստանի պետություն» կարող է թյուրիմացության մեջ գցել, քանի որ նման եզրույթ գոյություն չունի։ Առաջարկում եմ վերանվանել հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետություն (պետական կարգ և պետական կառավարման համակարգ)» --Rob 18։15, 18 Հունիսի 2011 (UTC)

Մի քիչ երկար է: Միգուցե՞ կարելի է օգտագործել նախկին անվանման անորոշ ձևը՝ «Հայաստանի պետական կարգ և կառավարման համակարգ» եթե ուրիշ ավելի կարճ տարբերակներ չկան: Ի՞նչ մտքեր կան: Chaojoker 18:44, 18 Հունիսի 2011 (UTC)[reply]
Դեմ չեմ :) Կարելի է այլ տարբերակներ էլ «ՀՀ պետական կարգ» «ՀՀ պետական կառավարման համակարգ»: Փակագծեր առաջարկել եմ, քանի կարծում եմ, որ առանց դրանց հոդածի անվանումը ը որոշիչ հոդ ա պահանջելու: Այսինքն՝ «ՀՀ պետական կարգը» և այլն --Rob 19:39, 18 Հունիսի 2011 (UTC)[reply]
«ՀՀ պետական կարգ» կամ «ՀՀ պետական կառավարման համակարգ» տարբերակներն էլ նորմալ եմ գտնում, եթե մեկնումեկը բավական է հոդվածի էությունն ամբողջապես նկարագրելու համար, եթե ոչ և այլ տարբերակներ էլ չկան, «Հայաստանի պետական կարգ և կառավարման համակարգ» կարելի է գրել: Որոշիչ հոդը միայն ստեղծագործությունների անունում օգտված լինելու ժամանակ ենք գրում, օր.՝ «Թշվառները», այլ պարագաներում նկարագրման ժամանակ որոշիչ հոդից չենք օգտվում (ինչքան էլ ավելի լավ կհնչեր որոշիչ հոդով), օր.՝ «Թուրքմենչայի պայմանագիր» և ոչ «Թուրքմենչայի պայմանագիրը»: Պատճառը որոնումների հեշտացնել և համատեղելիացնելն է :) Chaojoker 20:21, 18 Հունիսի 2011 (UTC)[reply]
Ես գերադասություն կտայի «ՀՀ պետական կարգ» տարբերակին, նկատի ունենալով, որ կառավարման համակարգը պետական մաս է կազմում միայն։ --vacio 08:13, 19 Հունիսի 2011 (UTC)[reply]
պետական կարգ՝ 958 հղում, որից նշանակալից մասը՝ Վիքիի վրա [1] պետական համակարգ՝ 9070 հղում /[2]/: Հայերենում առավել կիրառելին «պետական համակարգ» եզրն է, որը ռուսերեն государственная система բառակապակցության թարգմանությունն է --Rob 13:02, 19 Հունիսի 2011 (UTC)[reply]
Օկ, դեմ չեմ համակարգին :) Իմ նկատառումը վերաբերում էր միայն նրան, որ պետական (համա)կարգը արդեն իսկ ներառում է կառավարման համակարգը ու որպես այդպիսին առաջինը ավելի լայն հասկացություն է, քան երկորդը։ Քանի որ կառավարման համակարգը վերաբերում է ՀՀ միայն գործադիր մարմնի կառուցվածքին։ --vacio 07:01, 20 Հունիսի 2011 (UTC)[reply]

Հոդվածի ավելացման ժամանակ ես այն անվանել էի "ՀՀ պետական կարգը և պետական կառավարման համակարգը", որպեսզի այն կապ ունենա "Հայաստան" պորտալի վերնագրերի "Պետական կարգ" բաժնի հետ։ Կարծում եմ, ճիշտ կլինի, որ 2 տեղում էլ այն կոչվի "ՀՀ պետական կառավարման համակարգը"։ Այս տեսակետից պորտալի "Հայաստանի տոները" բաժինը առաջարկում եմ վերանվանել "Հայաստանի տոները և հիշատակի օրերը"։