Հակոբ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
||||||||||||||
Հակոբ, հայկական տարածված անձնանուն, փոխառյալ է եբրայերենից, Աստվածաշնչի միջոցով։ Բառացի նշանակում է «կրկնակոխ հետևող» եբրայերեն` יעקב, եբրայերեն` עקב «կրունկ» բառից։ Տարածված է նաև նրանով կազմված Հակոբյան ազգանունը։
Հայտնի անվանակիրներ [խմբագրել]
- Հակոբ Թերզյան (1879 - 1915) - հայ հրապարակախոս, բանասեր։
- Հակոբ Պարոնյան (Օգոստոսի 6, 1843, Ադրիանապոլիս - 1891, Կ. Պոլիս) հայ գրող-երգիծբան։
- Հակոբ Հակոբյան — 19–20 դդ. թիֆլիսահայ գրող։
- Հակոբ Հակոբյան - 1917-ին ծնված հայ բանաստեղծ, թարգմանիչ, գյոթեագիտական վայմարյան ընկերության անդամ։
- Հակոբ Հակոբյան — 20 դ. հայ գեղանկարիչ։
- Հակոբ Հակոբյան (ԱՍԱԼԱ) — Ասալա-ի հիմնադիրը։
- Հակոբ Ռաֆիկի Հակոբյան — հայ քաղաքական գործիչ։
- Հակոբ Մովսես (իսկական անուն՝ Հակոբ Մովսեսի Հակոբյան) (սեպտեմբերի 3, 1952, Աշոցքի շրջան, գյուղ Սիզավետ) — հայ բանաստեղծ, թարգմանիչ։
- Հակոբ Ղրիմեցի (1360-1426), տոմարագետ, րաբունապետ, երաժիշտ, քերական, մեկնիչ։
- Հակոբ Նորունի (Հակոբ Լևոնի Նորաշխարհյան, 1926, դեկտեմբերի 8 - 1985, հուլիսի 4) - հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։
- Հակոբ Մծբնացի (Մծբինի ս. Հակոբ հայրապետ), 4-րդ դարի եկեղեցական գործիչ։
- Հակոբ Օշական (1883-1948) - արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ։
- Հակոբ Մանանդյան (1873, նոյեմբերի 22 - 1952, փետրվարի 4) — հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ։
- Հակոբ Կոջոյան (Դեկտեմբեր 13 1883թ Ախալցխա - Ապրիլ 24 1959թ Երևան), հայ նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ։
- Հակոբ Մեղապարտ (ծննդ. և մահվ. թվակ. անհայտ են) - հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր:
- Հակոբ Մնձուրի (իսկական անունը` Հակոբ Թեմերճյան, 1886-1978) — հայ արձակագիր։
- Հակոբ Խաչատրյանց (1884, դեկտեմբեր - 1960, նոյեմբերի 1) - հայ գրականագետ, թարգմանիչ։
- Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոս, օծվել է 1655 թվականին։
- Հակոբ Արամյան (1908 - 1955, նոյեմբերի 20), հայ արձակագիր։
- Հակոբ Ջուղայեցի (17-րդ դար) — Հայաստանում գործած մանրանկարիչ։
- Հակոբ Մելքումյան (1885թ. դեկտեմբերի12(24), Շուշի, Արցախ, - 1962թ. հուլիսի 3, Մոսկվա) — հայազգի խորհրդային ռազմական գործիչ։
- Հակոբ Հովհաննիսյան (1875, դեկտեմբերի 7 - 1941, դեկտեմբերի 22) - կենսաքիմիկոս։
- Հակոբ Հակոբյան (գրող) (1866-1935)-հայ բանաստեղծ։
- Հակոբ Գուրգեն (Պիպեռճյան) (1850 - 1915) - հայ մանկավարժ, խմբագիր։
- Հակոբ Սալախյան (1922, սեպտեմբերի 1 - 1969, սեպտեմբերի 1) - հայ գրականագետ։
- Հակոբ Կարապենց հայ գրող ու վիպասան։
- Հակոբ Խանլարյան (1885, դեկտեմբերի 7 - 1966) - հայ բանաստեղծ, մանկավարժ։
- Հակոբ Անտոնյան (1887 - 1967) - հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ։
- Հակոբ Հաճյան (1828 - 1903) — հայ արձակագիր, հրապարակախոս-խմբագիր։
- Հակոբ Իշխանյան (ծնվ. հուլիսի 27 1938 թ.) - հայ ժամանակակից քանդակագործ: