Հակոբ Հաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Հաճյան
Ծնվել է1828
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1903
Մասնագիտությունհրապարակախոս, խմբագիր և արձակագիր
Լեզուարևմտահայերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱշխատավայրՄիմոս, Ծաղիկ և Մանզումեի էֆքյար
Հակոբ Հաճյան Վիքիդարանում

Հակոբ Հաճյան (1828, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1903), հայ արձակագիր, հրապարակախոս-խմբագիր։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ Գրական-հրապարակախոսական ասպարեզ է մտել 1860-ականների կեսերից, աշխատակցելով պոլսահայ մամուլին։ 1875-1877 թվականներին խմբագրել է «Միմոս» երգիծաթերթը, 1897-1898 թվականներին՝ «Ծաղիկ» պարբերականը[1][2]։ 1901 թվականից մինչև մահը եղել է «Մանզումեի էֆքյար» թերթի օգնական խմբագիրը։ 1869 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Հեղինե կամ գաղտնիք մը ի Կոստանդնուպոլիս» վեպը, որը հետագայում արժանացել է մի քանի տպագրությունների (Բ տպ., 1909, Գ տպ., 1925)։ 1886 թվականին տպագրել է «Բերայի գիշերները» արկածային վեպը, որը նույնպես վերահրատարակվել է 1914 և 1927 թթ.։ Նրա «Կորուսյալ կտակը» վեպն էլ որպես թերթոն տպագրվել է «Ծաղիկ» պարբերականում, 1896 թվականին։ Սրանցից բացի՝ 1897-1898 թվականներին մաս-մաս լույս է ընծայել «Մոզաիգ 999 հատիկներով» ստվար ժողովածուն, որը պարունակում է մանրապատումներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԻՄՈՍ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
  3. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 150-151.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 696