Հակոբ Խանլարյան
Հակոբ Խանլարյան (1885, դեկտեմբերի 7 - 1966), հայ բանաստեղծ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Ծնվել է Շուշի քաղաքում։ 1906-ին ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, այնուհետև, շուրջ 55 տարի, զբաղվել է մանկավարժական աշխատանքով, ուսուչություն է արել Շուշիում, Բաքվում, Գորիսում, Թբիլիսիում։ Աշխատակցել է Թիֆլիսի «Լումա», «Աղբյուր», «Տարազ», «Լուսաբաց», «Գեղարվեստ», «Դարբնոց», «Կարմիր աստղ», «Մարտակոչ», «Պրոլետար» պարբերականներում։ Մտերմական կապեր է ունեցել Հովհաննես Թումանյանի, Վրթանես Փափազյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Հակոբյանի հետ։
Նրա մի շարք բանաստեղծությունների տեքստերով երգեր են ստեղծել կոմպոզիտորներ Ազատ Մանուկյանը, Դանիել Ղազարյանը, Եղիշե Բաղդասարյանը, Արշակ Առստամյանը, Արշալույս Այվազյանը։
Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» ժողովածուն (Շուշի, 1919, թարգմանիչ Մ. Ջանումյան)։ Մանկավարժական երկարամյա աշխատանքի համար պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է 1966-ին։[1]
Հ. Խանլարյանի երկերի մատենագրություն [խմբագրել]
- Բանաստեղծություններ, պրակ 1, Գորիս, տպարան «Սասուն», 1916, 98 էջ։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 221-222։