Հակոբ Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mekumyan-Mekumov Yakov.jpg

Հակոբ Արշակի Մելքումյան (ռուս.՝ Мелькумов Яков Аркадьевич, 1885թ. դեկտեմբերի12(24), Շուշի, Արցախ, - 1962թ. հուլիսի 3, Մոսկվա), հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար (1935)։ «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) գրքի հեղինակ։

Բանակ է զորակոչվել 1907 թվականին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին։ 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է բոլշևիկների կողմը։ 1918 թ. ամռանից 1-ին մոսկովյան հեծելազորային գնդի հրամանատար, որը մարտեր է մղել հարավային ուղղության վրա։ 1919 թ. վերջերից 1-ին Տուրկեստանական դիվիզիայի 1-ին բրիգադայի հրամանատար։ Մասնակցել է Բուխարայի գրավմանը։ 1920-23թթ. մասնակցել է բասմաչների խմբերի ոչնչացմանը։ 1921 փետրվարին նրա ղեկավարությամբ հեծելազորային բրիգադը գրավել է Դենաու և Յուրչի քաղաքները, ինչի համար նա արժանացել է Կարմիր Դրոշի շքանշանի։ Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թ. ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը։ 1924 թ. նշանակվել է Թուրքեստանյան հեծելազորային բրիգադայի 8-րդ բաժնի հրամանատար։ 1924-31թթ. նրա ղեկավարած ստորաբաժանումը ոչնչացրել է Տաջիկիստանում և Թուրքմենիայում բասմաչության մնացուկները։ 1934-37թթ. զբաղեցրել է Միջինասիական ռազմական օկրուգի ղեկավարի օգնականի պաշտոնը։ 1937 թ. հունիսին ձերբակալվել է։ «Ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և 5 տարով քաղաքացիական իրավունքներից զրկման։ 1954 թ. ազատ է արձակվել և ռեաբիլիտացվել է։

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]