Լիլիթ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիլիթ (1892), Ջոն Կոլլիեր

Լիլիթը միջագետքյան առասպելներում եղել է փոթորիկների չար ոգին, որը կապ ուներ քամու հետ և բերում էր հիվանդություն և մահ։ Շումերական «Գիլգամեշ» անունով էպիկական պոեմում նա ոչնչացնում է աստվածուհի Իշթառի սուրբ ծառը։ Նա կոչվել է «Լիլիթու» անունով մինչև մ.թ.ա. 7-րդ դարը։ Այդ ժամանակվանից հրեական առասպելներում նա նշվել է «Լիլիթ» անունով։

Բովանդակություն

[խմբագրել] Լիլիթը Ավետարանի մեջ

Ավետարանի մեջ Լիլիթ անունը մի անգամ է նշվում, երբ նկարագրվում է Էդոմի անմարդաբնակ լինելը։

[խմբագրել] Լիլիթը Հրեական գրականության մեջ

Լիլիթը օգտագործվել է հրեական առասպելներում որպես գիշերվա չար ոգի։ Նրա անունը հրեական համայնքներում մոռացվել էր դարերով։ Միջնադարում հրեական ռաբայները փորձում էին պարզել պաճառը, թե ինչու է «Լիլիթ» անունը շեշտվել հին կտակարանում։ Միջնադարյան «Բեն Սիրայի Այբուբեն» գրի մեջ Լիլիթը ներկայացվում է որպես Ադամի առաջին կինը։

[խմբագրել] Լիլիթը Հայկական գրականության մեջ

[խմբագրել] Ավետիկ Իսահակյանի Լիլիթը

Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» պոեմը հիմված է հրեական առասպելի վրա։ Նա գրել է պոեմը Վենետիկում՝ 1921 թվականին։ Իսահակյանի «Լիլիթ»-ում Ադամը ստեղծվում է հողից (ինչպես՝ հրեական առասպելում), իսկ Լիլիթը՝ հուրից։ Ադամը սիրահարված է լինում Լիլիթին, իսկ Լիլիթը Ադամի նկատմամբ անտարբեր էր և հակակրանք էր տածում Ադամի նկատմամբ, քանի որ նա հողից էր և ոչ թե հուրից, ինչպես ինքը՝ Լիլիթը։