Լաբրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լաբրա
աբխ.՝ Лабра, վրաց.՝ ლაბრა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետՕչամչիրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ80 մ
Բնակչություն566 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+3
Լաբրա (Աբխազիա)##
Լաբրա (Աբխազիա)

Լաբրա (աբխազերեն՝ Лабра, վրացերեն՝ ლაბრა), հայաբնակ գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում։ Գտնվում է Օչամչիրայից 15 կմ հյուսիս-արևմուտք` հարթավայրային գոտում։ Վարչականորեն հանդիսանում է Լաբրայի գյուղական համայնքի կենտրոնը։ Այն Աբխազիայի ամենաարևելյան և ամենահարավային հայկական գյուղն է։

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբրայի բնակչությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, ցիտրուսային կուլտուրաների, եգիպտացորենի, դափնու մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ունի հայկական դպրոց, գրադարան և բուժկայան։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում հայեր են[1][2]։ Լաբրան Աբխազիայի ամենահին հայկական բնակավայրերից մեկն է։

Հաշվառման տարեթիվը Բնակչության թիվը Էթնիկ կազմը
1926 854 հայեր 92,9%; ռուսներ 3,6%; վրացիներ 1,1%
1959 1.380 հայեր (կոնկրետ տվյալներ չկան)
1989 1.955 հայեր (կոնկրետ տվյալներ չկան)
2011 566 հայեր 90,1%, վրացիներ 5,1%, աբխազներ 4,2%

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրել են 1890-1906 թվականներին` Օրդուի և Չարշամբայի շրջակայքից եկած համշենահայերը[3]։ Աբխազա-վրացական պատերազմի տարիներին գյուղը մեծ վնասներ է կրել։ Ներկայումս բնակչության թիվը խիստ կրճատվել է։ Գյուղում հիմնականում բնակվում են ավագ սերնդի ներկայացուցիչները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 466