Վերին Խևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վերին Խևի
աբխ.՝ Цангура, վրաց.՝ ზემო ხევი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ100 մ
Բնակչություն262 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Վերին Խևի (Աբխազիա)##
Վերին Խևի (Աբխազիա)

Վերին Խևի կամ Ցանգուրա (աբխազերեն՝ Цангура, վրաց.՝ ზემო ხევი, Զեմո Խևի), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 8 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 297 մարդ, հիմնականում հայեր[2][3], իսկ 1989 թվականին՝ 262 մարդ[4], հիմնականում կրկին հայեր, նաև աբխազներ և վրացիներ։

Բնակիչները զբաղվում են ցիտրուսային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ, ինչպես նաև այգեգործությամբ։ Գյուղն ունի հայկական տարրական դպրոց։

Հայերը եկել են Սամսունի շրջակայքից` 1915 թվականին։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1944-1948 թվականներին, գյուղը կոչվել է Հայկական Հովիտ (Սոմխուր Խեոբա - სომხურ ხეობა), 1948 թվականից` Զեմո Խևի, իսկ 1992 թվականին վերանվանվել` Ցանգուրա[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По законам Грузии — в Гагрском муниципалитете Автономной Республики Абхазия
  2. Гагрский район 1959 г. Сёла и преобладающая национальности
  3. Этнокарта Абхазской АССР 1959
  4. Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
  5. «Официальный интернет-ресурс Национального Новоафонского историко-культурного заповедника "Анакопия"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։