Վերին Մծարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վերին Մծարա
վրաց.՝ ზემო მწარა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուդաութայի մունիցիպալիտետ
ԲԾՄ280 մ
Բնակչություն144 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Վերին Մծարա (Աբխազիա)##
Վերին Մծարա (Աբխազիա)

Վերին Մծարա (վրացերեն՝ ზემო მწარა, Զեմո Մծարա), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 20 կմ հյուսիս-արևելք, Աափսթա գետի ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 280 մ բարձրության վրա։ Մտնում է Մծարայի գյուղական խորհրդի կազմի մեջ։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 99 մարդ, հիմնականում հայեր[1], իսկ 1989 թվականին՝ 144 մարդ[2], կրկին հայեր[3]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ունի հայկական տարրական դպրոց։

Հայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից` 1879 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։