Վերին Մաճարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վերին Մաճարա
վրաց.՝ ზემო მაჭარა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ80 մ
Բնակչություն684 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Վրացիներ
Վերին Մաճարա (Աբխազիա)##
Վերին Մաճարա (Աբխազիա)

Վերին Մաճարա (վրացերեն՝ ზემო მაჭარა, Զեմո Մաճարա), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1], Գուլրիփշից 23 կմ հյուսիս-արևելք, Մաճարա գետի ձախ ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 663 մարդ, հիմնականում հայեր և վրացիներ[2][3], իսկ 1989 թվականին, գյուղն ուներ 684 բնակիչ[4], կրկին հայեր և վրացիներ[5]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ վրացական ութամյա և հայկական տարրական դպրոցներ։

Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակա գյուղերից` 1897 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։