Վակե (Աբխազիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վակե (այլ կիրառումներ)
Գյուղ
Վակե
աբխ.՝ Арасадаха, վրաց.՝ ვაკე
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ420 մ
Բնակչություն221 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Վակե (Աբխազիա) (Աբխազիա)##
Վակե (Աբխազիա) (Աբխազիա)

Վակե կամ Արասադախա (մինչ 1948 թվականը` Կովալևսկոյե, աբխազերեն՝ Арасадаха, վրացերեն՝ ვაკე), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1]` Խաշուփսա գետի ձախ ափին, Գագրայից 10 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 420 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 486 մարդ, հիմնականում հայեր[2][3], իսկ 1989 թվականին՝ 221 մարդ[4], կրկին հայեր[5]։

Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։

Գյուղը հիմնադրել են Օրդուից և շրջակայքից եկած հայերը` 1888 թվականին։

1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Արասադախա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 239