Սուլևո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սուլևո
աբխ.՝ Пшоухуа, վրաց.՝ სულევო
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ220 մ
Բնակչություն880 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Էստոնացիներ
Սուլևո (Աբխազիա)##
Սուլևո (Աբխազիա)

Սուլևո կամ Պշոուխուա (աբխազերեն՝ Пшоухуа, վրացերեն՝ სულევო), գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Փսոու գետի ափին, Գագրայից 22 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 220 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 1050 մարդ` էստոնացիներ, հայեր և վրացիներ[1][2], իսկ 1989 թվականին՝ 880 մարդ[3][4]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, բանջարեղենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան։

Գյուղը հիմնադրվել է 1882 թվականին։ Հայերը եկել են Սամսունի շրջակայքից, 1922 թվականին։

1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Պշոուխուա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 184