Արսաուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արսաուլ
վրաց.՝ არსაული
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուդաութայի մունիցիպալիտետ
ԲԾՄ80 մ
Բնակչություն903 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր

Արսաուլ ( վրացերեն՝ არსაული, նախկինում՝ Պրիմորսկոյե, մինչ 1948 թվականը` Գոգիրդծղալի (გოგირდწყალი կամ მესამე ქარხანა - Մեսամե (Երրորդ) Քարխանա), գյուղ և երկաթուղային կայարան Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 10 կմ հարավ-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին գյուղն ուներ 214 բնակիչ, հիմնականում հայեր[1], իսկ 1989 թվականին, գյուղում ապրում էր 903 մարդ[2][3]` հիմնականում կրկին հայեր։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և արևադարձային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան և մանկապարտեզ։ Խորհրդային տարիներին, գյուղում գործում էր ճանապարհանորոգման ու ծովափի ամրացման վարչությունը։

Հայերը ներգաղթել են 1920 թվականին, Սամսունից և նրա շրջակայքի գյուղերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 113