Ազանթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ազանթա
աբխ.՝ Азанта
վրաց.՝ აზანთა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ640 մետր
Բնակչություն10 մարդ (1989)[1]
Ազգային կազմՀայեր, Վրացիներ
Ժամային գոտիUTC+3
Ազանթա (Աբխազիա)##
Ազանթա (Աբխազիա)

Ազանթա ( աբխազերեն՝ Азанта, վրացերեն՝ აზანთა), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 42 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 640 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին գյուղն ուներ 121 բնակիչ, հիմնականում հայեր և վրացիներ[2]։ 1968 թվականին՝ 584 բնակիչ` հիմնականում հայեր, իսկ 1989 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 10 մարդ[3][4]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, ակումբ, գրադարան և բուժկայան։

Ազանթան վերաշինել են Տրապիզոնից և Օրդուից ներգաղթած հայերը` 1902 թվականին։

Տարի Բնակչություն
1959 121 մարդ
1968 584 մարդ [5]
1989 10 մարդ [1]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 95