Խումուշկուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խումուշկուրի
աբխ.՝ Маршаниху, վրաց.՝ ხუმუშქური
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուլրիփշի մունիցիպալիտետ
ԲԾՄ180 մ
Բնակչություն419 մարդ (1989)
Ազգային կազմհայեր
Խումուշկուրի (Աբխազիա)##
Խումուշկուրի (Աբխազիա)

Խումուշկուրի կամ Մարշանիխու (աբխազերեն՝ Маршаниху, վրացերեն՝ ხუმუშქური), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1], Գուլրիփշից 16 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 180 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով գյուղն ուներ 368 բնակիչ` հիմնականում հայեր[2][3], իսկ 1989 թվականին՝ 419 բնակիչ[4], կրկին հայեր[5]։

Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտացորենի, դափնու, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ և մեղվաբուծությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, ակումբ-կինո և բուժկայան։

Գյուղը հիմնել են Օրդուից և շրջակա գյուղերից եկած հայերը, 1897 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 101