Թուրք-ֆրանսիական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրք-ֆրանսիական հարաբերություններ
Ֆրանսիա և Թուրքիա

Ֆրանսիա

Թուրքիա

Թուրք-ֆրանսիական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլեյման I-ի նամակը Ֆրանցիսկոս I-ին՝ իր պետությունում քրիստոնյաների պաշտպանության վերաբերյալ։ Ֆրանսիայի Ազգային արխիվը Փարիզում։

Ֆրանս-օսմանական միությունը, որը նաև հայտնի է որպես ֆրանս-թուրքական միություն, ձևավորվել է 1536 թվականին Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոսի I-ի և Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I-ի միջև։ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ը բանտարկվել է Մադրիդում, երբ առաջին անգամ փորձեր են արվել Օսմանյան կայսրության հետ դաշինք ստեղծելու համար։ Առաջին ֆրանսիական առաքելությունը Սուլեյման I-ի նկատմամբ իրականացվել է Պավիայի ճակատամարտից անմիջապես հետո Ֆրանցիսկոս I-ի մոր՝ Լուիզա Սավոյսկայայի կողմից, սակայն այն անհաջողություն է կրել Բոսնիա գնալու ճանապարհին։ 1525 թվականի դեկտեմբերին ուղարկվել է Ժան Ֆրանժիպանիի գլխավորած երկրորդ առաքելությունը, որին հաջողվել է հասնել Կոստանդնուպոլիս՝ գաղտնի նամակներ հասցնելով թագավոր Ֆրանցիսկոսի I-ի ազատ արձակման և Հաբսբուրգների վրա հարձակման խնդրանքով։ 1526 թվականի փետրվարի 6-ին Ժան Ֆրանժիպանին Ֆրանսիա է վերադարձել Սուլեյման I-ի պատասխանով[1]։

1839 թվականից մինչև 1876 թվականը շարունակվել է Օսմանյան կայսրությունում արդիականացված բարեփոխումների շրջանը, որը Թուրքիայի պատմության մեջ կոչվել է Թանզիմաթ։ Մոդեռնիզացման գործում մեծ դեր է խաղացել ֆրանսերենը. բացի քաղաքական գործիչներից ու դիվանագետներից, գրողներն ու նրանց անմիջական հանրությունը ժամանակակից թուրքական գրականության տարբեր փուլերում ճնշող մեծամասնությամբ ֆրանսերենն օգտագործել են որպես հիմնական արևմտյան կողմնորոշիչ։ Թուրքիայի դպրոցներում ֆրանսերենի գերակայությունը, որպես առաջին օտար լեզու, փաստացի շարունակվել է մինչև վերջերս։ Ներկայումս անգլերենն ավելի տարածված ընտրություն է դարձել օտար լեզու սովորող թուրքերի շրջանում՝ դուրս մղելով ֆրանսերենը[2]։

2004 թվականին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հայտարարել է, որ Ֆրանսիան հանրաքվե կանցկացնի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ և Եվրամիության հետագա ցանկացած ընդլայնում նույնպես համաժողովրդական քվեարկության առարկա կլինի[3]։ 2007 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ «Թուրքիան տեղ չունի Եվրամիության ներսում» և շարունակել. «Ես ուզում եմ ասել, որ Եվրոպան պետք է իր սահմանները պահպանի, և որ ոչ բոլոր երկրներն ունեն անդամ դառնալու հնարավորություն՝ սկսած Թուրքիայից, որը տեղ չունի Եվրամիության կազմում»[4]։ 2018 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ ակնհայտ է, որ վերջին իրադարձություններն ու կայացված որոշումները ոչ մի առաջընթաց չեն արձանագրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում»[5]։

2020 թվականի հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բոլոր թուրքերին և իսլամական աշխարհին բոյկոտել ֆրանսիական ապրանքները՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ֆրանսիական հասարակության մեջ արմատական իսլամի դեմ կատարած արտահայտությունների հետ, որոնք արվել են Սամուել Փաթիի սպանությունից հետո։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիայում մուսուլմանները հալածանքների են ենթարկվում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Եվրոպայում հրեաների դեմ արշավի նմանությամբ[6]։

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջերս Թուրքիա էր գալիս համեմատաբար փոքր քանակությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումներ, թեև Ֆրանսիան և նրա ապրանքանիշները նկատելիորեն առկա են եղել այդ երկրում 1960-ական թվականներից։ Ֆրանսիայի օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելացել են 1980-ական թվականների երկրորդ կեսին, ինչը հետագայում ժամանակավորապես զսպվել է 2000-2001 թվականների ֆինանսական ճգնաժամերով։ 1980-2000 թվականներին Ֆրանսիան, ընդհանուր առմամբ, դարձել է առաջին օտարերկրյա ներդրողը Թուրքիայի տնտեսության մեջ՝ ներդնելով 5,6 միլիարդ ԱՄՆ դոլար։ 2003 թվականին, Թուրքիայի ֆինանսների նախարարության տվյալներով, երկրում եղել է 270 ֆրանսիական ձեռնարկություն, ինչը համապատասխանել է ավտոմոբիլային և շինարարական ոլորտներում շուկայի զգալի բաժնին, հատկապես էլեկտրաէներգիայի արտադրության, ցեմենտի, ապահովագրական և դեղագործական ոլորտներում[7]։

Հայոց ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի օրինագծի ընդունումից հետո, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կճանաչվի մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք, թուրքական կառավարությունը սառեցրել Է Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններն ու քաղաքական հանդիպումները։ Թուրքիան նաև չեղարկել է ֆրանսիական ռազմանավերի միացման և Թուրքիայում ռազմական ինքնաթիռների վայրէջքի թույլտվությունը, որոնք պետք է թույլտվություն խնդրեն երկրի օդային տարածքում յուրաքանչյուր թռիչքի համար[8][9]։ Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ ֆրանսիական կառավարությանը նախազգուշացրել էին, որ Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրինագծի ընդունումն անուղղելի վնաս կհասցնի երկկողմ հարաբերություններին[10]։

Այն բանից հետո, երբ Թուրքիան փակել է իր օդային տարածքն ու ծովային ուղիները ֆրանսիական զորքերի համար, Փարիզը խնդիրներ է ունեցել ռազմական լոգիստիկայի կազմակերպման և իր զորքերը Աֆղանստան ու հակառակ ուղղությամբ տեղափոխելու դժվարությունների հետ, քանի որ ցանկացած այլ ուղի համարվում էր միաժամանակ ինչպես ռիսկային, այնպես էլ չափազանց թանկ՝ ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեի[11]։

2012 թվականի փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշել է, որ Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրենքը հակասահմանադրական է և անվավեր է ճանաչել այն[12]։ Սակայն ավելի վաղ Ֆրանսիան 1990 թվականին Գեսոյի օրենք էր ընդունել, որում նշված էր, որ անօրինական է կասկածի տակ դնել մարդկության դեմ հանցագործությունների գոյությունը, որոնք կապված են Հոլոքոստի հետ[13]։

Քուրդ ակտիվիստների սպանություն Փարիզում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը մեղադրել են Փարիզում քուրդ ակտիվիստուհիների եռակի սպանության մեջ[14]։

«Ծովային պաշտպան» օպերացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսի 17-ին Ֆրանսիան Թուրքիային մեղադրել է այն բանում, որ թուրքական ռազմական նավատորմը սկսել է հետապնդել ֆրանսիական ռազմանավը, որը փորձում էր ստուգել թուրքական նավը, որին կասկածում էին Լիբիայում զենքի մաքսանենգության մեջ, և որ թուրքական նավատորմն օգտագործում է ՆԱՏՕ կանչված իր նավերը՝ ուղեկցելով նավերին, որոնք կասկածվում են Լիբիային զենք մատակարարելու ՄԱԿէմբարգոյի խախտման մեջ[15]։ Ֆրանսիայի պաշտոնատար անձանց խոսքերով՝ երբ ֆրանսիական նավը փորձել է ստուգել թուրքական նավը, նրա անձնակազմն անջատել է հսկողության համակարգը, քողարկել է իր նույնականացման համարը և հրաժարվել է հայտնել, թե ուր են նրանք ուղևորվում, մինչդեռ թուրքական ֆրեգատները երեք անգամ հրկիզել են ֆրանսիական ռազմանավին, ինչը ցույց է տվել հրթիռային հարվածի անխուսափելիությունը[16]։ Մյուս կողմից՝ Թուրքիայի պաշտոնյաները ժխտել են, որ Ֆրանսիայի ռազմանավը ենթարկվել է հետապնդումների և պնդել են, որ այդ նավը կապ չի հաստատել թուրքական նավի հետ միջադեպի ժամանակ[17][18]։ 2020 թվականի հունիսի 18-ին ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ հետաքննում են այդ միջադեպը[19]։

Դիվանագիտական ներկայացուցչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Merriman, p.129
  2. [1]
  3. French public given veto on Turkey’s EU membership
  4. [2]
  5. [3]
  6. Turkey's Erdogan urges French goods boycott amid Islam row
  7. Embassy of France in Turkey
  8. ABC.net.au «French-Turkish relations on ice over Armenian killings» Rachael Brown reported this story on Friday, December 23, 2011 12:22:00
  9. «Coup Media "Turkey Freezes Relationship with France over Genocide Bill" Written by Valerie Polden, Thursday, 22 December 2011 19:08». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  10. «Arminfo.info "Turkey's parliament: The approval of the bill on penalizing the denial of the Armenian genocide in France may damage the Turkish-French relations" Wednesday, December 14, 12:50». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  11. [4]
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. «Communication No 550/1993 : France. 16/12/96. CCPR/C/58/D/550/1993. (Jurisprudence)». United Nations Office of the High Commissioner for Human Rights. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
  14. «New documents appear to link Turkish state with murder in London». The Independent. 2016 թ․ սեպտեմբերի 27.
  15. «NATO must deal with, not ignore Turkish problem: French official». reuters.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  16. «Turkey navy accused of harassing French frigate in Med». aroundworld24.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  17. «Turkey navy accused of harassing French frigate in Med». middleeastmonitor.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  18. «Turkish Military Official Denies French Claim That Warship Was Harassed». nytimes.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  19. «NATO to investigate Mediterranean incident with Turkey». reuters.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  20. [5]
  21. [6]