Էնն Սեքսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Սեքսթոն
Ծնվել էնոյեմբերի 9, 1928(1928-11-09)[1][2][3][…]
ԾննդավայրՆյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1974(1974-10-04)[1][2][3][…] (45 տարեկան)
Վախճանի վայրWeston, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանՖոռեսթ Հիլլ գերեզմանատուն[5]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրթությունԲոստոնի համալսարան և Garland Junior College?
Ուշագրավ աշխատանքներLive or Die?
ԱնդամակցությունPhi Beta Kappa
ԱշխատավայրԲոստոնի համալսարան, Օբերլինի քոլեջ և Քոլգեյթ համալսարան
Պարգևներ
Կայքanne-sexton.net
 Anne Sexton Վիքիպահեստում

Էնն Սեքսթոն (անգլ.՝ Anne Sexton,նոյեմբերի 9, 1928(1928-11-09)[1][2][3][…], Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 4, 1974(1974-10-04)[1][2][3][…], Weston, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծուհի և գրող։ Հայտնի է իր չափազանց անկեղծ և նվիրական քնարերգության շնորհիվ, 1967 թվականի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է։ Նրա որոշ ստեղծագործությունների թեմատիկան եղել է նաև երկարատև դեպրեսիան, որով տառապել է բանաստեղծուհին տարիներ շարունակ։ Մի շարք փորձերից հետո Սեքսթոնն ինքնասպան է եղել 1974 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Սեքսթոնը (ծնված՝ Էնն Գրեյ Հարվի), ծնվել է Նյուտոնում (Մասաչուսեթս) Մերի Գրեյ Սթեյփլսի և Ռալֆ Հարվիի ընտանիքում։ Նա իր մանկությունն անցկացրել է Բոստոնում։ 1945 թվականին Սեքսթոնն ընդունվել է Լոուել քաղաքի Ռոջերս Հոլ (անգլ.՝ Rogers Hall Boarding School) գիշերօթիկ դպրոց, իսկ հետո ևս մեկ տարի սովորել է Հարլանդի դպրոցում (անգլ.՝ Garland School): Որոշ ժամանակ համագործակցել է Բոստոնի Hart Agency մոդելային գործակալության հետ։ 1948 թվականի օգոստոսի 16-ին Էնն ամուսնացել է Ալֆրեդ Սեքսթոնի (անգլ.՝ Alfred Sexton) հետ, որի հետ ամուսնացած է եղել մինչև 1973 թվականը։ Զույգն ունեցել է երկու երեխա՝ Լինդա Գրեյ Սեքսստոնն ու Ջոյս Սեքսթոնը։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարիների ընթացքում Էնն Սեքսթոնը տառապել է հոգեկան խանգարմամբ։ Առաջին նոպան տեղի է ունեցել 1954 թվականին։ Երկրորդ խանգարումից հետո Սեքսթոնը դիմել է բժիշկ Մարտին Թեոդոր Օրնին, որը երկար տարիներ դարձել է նրա հոգեթերապևտը։ Հենց նա էլ Էննին խորհուրդ է տվել զբաղվել պոեզիայով։

Էննն ամերիկացի հայտնի բանաստեղծ Ջոն Հոլմսից բանաստեղծական վարպետության դասեր է ստացել։ Առաջին բանաստեղծական նմուշները միանգամից հաջողություն են բերել և տպագրվել են այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են The New Yorker-ը, Harper’s Magazine-ը և Saturday Review-ն։ Ավելի ուշ Սեքսթոնը Բոստոնի համալսարանում սովորել է այնպիսի նշանավոր ամերիկացի բանաստեղծների հետ, ինչպիսիք են Սիլվիա Պլատը և Ջորջ Սթարբակը։

Սեքստոնի հետագա կայացումը՝ որպես բանաստեղծուհի, տեղի է ունեցել Սնոդգրասի տպավորությամբ, որի հետ նա ծանոթացել է 1957 թվականին՝ Գրողների համաժողովում։ Նրա «Ասեղը սրտում» (անգլ.՝ Heart’s Needle) պոեմը[10] պատմել է իր երեք տարեկան դստեր հետ բաժանվելու մասին և ոգեշնչել Սեքսթոնին, ում սեփական դուստրն այդ պահին դաստիարակվել է սկեսրոջ կողմից՝ «Կրկնակի Պատկեր» (անգլ.՝ The Double Image) պոեմը գրելու համար, որը մոր և դստեր փոխհարաբերությունների համամարդկային խնդրի մասին էր։ Սեքսթոնն ու Սնոդգրասը նամակագրվել են և ընկերներ են դարձել։

Աշխատելով Հոլմսի հետ՝ Սեքսթոնը ծանոթացել է Մաքսին Կումինի հետ։ Նրանք դարձել են մտերիմ ընկերներ և մնացել ընկերներ մինչև Էննի ողբերգական մահը։ Կումինն ու Սեքսթոնը քննադատական արձագանքներ են տվել միմյանց ստեղծագործությունների վերաբերյալ, ինչպես նաև համատեղ գրել են չորս մանկական գիրք։

1960-ական թնականների վերջին Սեքսթոնի հիվանդության մոլական բաղադրիչն սկսել է ճշգրտումներ մտցնել իր կարիերայի մեջ։ Նա նախկինի պես շարունակել է գրել և հրատարակել, ինչպես նաև կարդալ իր պոեզիան։ Այդ ընթացքում Սեքսթոնը սկսել է համագործակցել երաժիշտների հետ՝ դառնալով Her Kind ռոք-ջազ խմբի անդամ։ Նրա «Գթասրտության փողոց» (անգլ.՝ Mercy Street) պիեսն ավարտվել է 1969 թվականին՝ մի քանի տարիների փոփոխություններից և խմբագրումներից հետո։ Երաժիշտ Պիտեր Գեբրիելի ստեղծագործությունը Սեքսթոնին ոգեշնչել է նույնանուն «Mercy Street» անվանումով երգ գրել։

Նրա առաջին բանաստեղծության հրապարակումից հետո տասներկու տարի անց Սեքսթոնը դարձել է ԱՄՆ-ի առավել հարգված բանաստեղծուհիներից մեկը, թագավորական գրական ընկերության անդամ, ինչպես նաև Հարվարդի Phi Beta Kappa ընկերության առաջին կին անդամը[11]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի հոկտեմբերի 4-ին Սեքսթոնը ճաշել է բանաստեղծուհի Մաքսին Կումինի հետ, ճաշի ընթացքում քննարկել է «The Awful Rowing Toward God» ձեռագիրը, որը նրանք պատրաստվում էին հրատարակել 1975 թվականի մարտին։ Վերադառնալով տուն` նա հագել է մոր մորթյա վերարկուն, փակվել ավտոտնակում և աշխատեցրել սեփական ավտոմեքենայի շարժիչը՝ ինքնասպան լինելով արտանետվող գազերի միջոցով։

Հարցազրույցում, որը նա տվել է իր մահից մեկ տարի առաջ, բացատրել է, որ գրել է «The Awful Rowing Toward God»-ի առաջին սևագիրը քսան օրվա ընթացքում, որոնցից «երկու օրն անցել է հուսահատության դեմ պայքարում, իսկ ևս երեքը` հոգեբուժարանում բուժվելու վրա»[12]։ Այնուհետև նա շարունակել է հայտարարությամբ, որ թույլ չի տա հրապարակել իր քնարերգությունները մինչև իր մահը։

Էնն Սեքսթոնը թաղված է Բոստոնի Ջամայկա Փլեյն արվարձանում գտնվող Forest Hills Cemetery & Crematory գերեզմանատանը (Մասաչուսեթս

Ստեղծագործության պարունակություն և թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեքսթոնին դիտարկում են, որպես բանաստեղծի «ժամանակակից մոդել», ով ստեղծագործում է խոստովանական պոեզիայի (Confessional Poetry) ժանրում։ Մաքսին Կումինը նկարագրել է Սեքսթոնի ստեղծագործությունը հետևյալ կերպ․ «Նա բացեիբաց գրել է դաշտանի, աբորտների, ձեռնաշարժության, արյունապղծության, դավաճանությունների և թմրանյութերի կախվածության մասին այն ժամանակներում, երբ հասարակական բարքերը թույլ չէին տալիս նման թեմաներ արծարծել լիրիկական ստեղծագործություններում»[13]։ 60-ական թվականների վերջին ուրիշ քննադատներ գնահատել են նրա պոեզիան՝ որպես «սառը, հասարակ և թեթևամիտ» մի բան[14]։ Որոշ քննադատներ կարծում են, որ Սեքսթոնի ալկոհոլային կախվածությունը խանգարել է նրան աշխատել իր ստեղծագործությունների վրա։ Սակայն, այլ հետազոտողների խոսքերով, Սեքսթոնի ստեղծագործությունը ժամանակի հետ հասունություն է ձեռք բերել։ «Գրական կարիերան սկսելով որպես տիպիկ պոետ՝ նա սովորել է ամրացնել իր առանցքը… Օգտագործել պոեզիան՝ որպես գործիք ընդդեմ «բարեհամբյուրության», քաղաքականության, կրոնի և սեռական պատկանելիության»[15]։

Նրա բանաստեղծությունների ութերորդ ժողովածուն ստացել է «The Awful Rowing Toward God» անունը։ Անվանումը կապված է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգևորականի հետ ունեցած հանդիպման հետ, որն արդյունքում չէր ցանկացել կատարել հիվանդաց կարգ և այդ պատճառով ասել է․ «Աստված է քո գրամեքենան»։ Հենց դա է նրան տվել կյանքը շարունակելու ու ստեղծագործելու ցանկություն և ուժ։ «Մահվան տետրեր» (The Death Notebooks) և «The Awful Rowing Toward God» գրքերը Սեքսթոնի վերջին ստեղծագործություններից են, որոնց մեջ հիմնական թեման մահն է։

Սեքսթոնի ստեղծագործությունը սկսվել է ինքնակենսագրություններով, սակայն հետզհետե, ստեղծագործական ուղու զարգացման հետ մեկտեղ, նա փորձել է լիրիկական ստեղծագործություններում հեռանալ իր կյանքի իրականություններից[16]։ Գրիմ եղբայրների հեղինակային աշխատանքի տարբերակ հանդիսացող նրա «Կերպարանափոխում» աշխատանքը (Transformations) (1971) նման մի ստեղծագործություն է[17]։ Ավելի ուշ Սեքսթոնի ստեղծագործությունների համար հիմք են հանդիսացել Քրիսթոֆեր Սմարթի «Jubilate Agno» գիրքը և Աստվածաշունչը։

Էննի վրա մեծ ազդեցություն են թողել գրելու, անձնական կյանքի և դեպրեսիայի հետ կապված խճճված ապրումները, ինչն իր սցենարով նման է եղել 1963 թվականի Սիլվիա Պլատի ինքնասպանությանը։ Ռոբերտ Լոուելը, Ադրիենա Ռիչն ու Դենիս Լևրետովն առանձին մեկնաբանել են մահախոսականների հատուկ դերն Էննի ստեղծագործությունում․ Լևերտովը նշում էր․ «Մենք պարտավոր ենք պարզել ստեղծագործության և ինքնակործանման միջև եղած այդ սահմանը, քանի որ նա դա անել չէր կարող»[18]։

Հետագա տարաձայնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնասպանության բազմաթիվ փորձերից և մանիական կամ դեպրեսիվ ընկալումներից հետո Սեքսթոնն այցելել է թերապևտ բժիշկ Մարտին Օրնին[14]։ Նա ախտորոշել է այն, ինչը ներկայումս կոչվում է երկբևեռ աֆեկտիվ խանգարում, սակայն հոգեթերապիայի ոլորտում Օրնեի մասնագիտական իրավասությունը հարցականի տակ է դրվում՝ հաշվի առնելով նրա հոգեթերապիայի ենթադրյալ չհիմնավորված մեթոդների վաղ փորձը[19]։ Էնն Սեքթոնի հետ նստաշրջանների ընթացքում նա օգտագործել է հիպնոս և տիոպենտալ նատրիում՝ ճնշված հիշողությունները վերականգնելու նպատակով։ Ենթադրվում է, որ Օրնան այդ առաջարկն օգտագործել է իր հոր չարաշահման հիշողությունները ետ բերելու համար[20]։ Հարցազրույցի ընթացքում այս վճիռը մերժվել է Սեսքթոնի մոր և այլ հարազատների կողմից։ Բժիշկ Օրնեն գրել է, որ մեծահասակների դեպքում հիպնոսը կարող է մանկությունից կեղծ հիշողություններ առաջացնել. հակառակ դրան, պնդում են, որ «հիպնոսի տակ գտնվող մեծահասակները հիշողությունից չեն ազատում վաղ մանկության հիշողությունները բառացիորեն, նրանք ընկալում են նրանց հասունության պրիզմայով»[21]։ Բժիշկ Օրնի համաձայն՝ Էնն Սեքսթոնը հեշտությամբ ենթարկվել է ներշնչման և նմանակել է այն հիվանդների ախտանիշները, որոնք նրա կողքին են եղել հոգեբուժարաններում։ Սեքսթոնի կենսագրության մեջ Դիանա Միդլբրուկը նշել է Էլիզաբեթ անունով մի անհատի, որը «լույս է տեսել» հիպնոթերապիայի սեանսի ժամանակ։ Դոկտոր Օրնը չի դատապարտել այս կրթությունը, և հետագայում այդ մարդն անհետացել է։ Արդյունքում Սեքսթոնի մոտ ախտորոշվել է հիստերիա։ Միդլբրուկի կենսագրության ստեղծման ժամանակ[22] Սեքսթոնի դուստրը՝ Լինդա Գրեյ Սեքսթոնը, պնդել է, որ սեռական բռնության է ենթարկվել մոր կողմից[20][23]։ 1994 թվականին նա հրապարակել է ինքնակենսագրություն, որը վերնագրված է «Գթասրտության փողոցի որոնումներով». Իմ ճանապարհորդությունը դեպի մորս՝Էնն Սեքսթոնի անցյալ (անգլ.՝ Searching for Mercy Street: My Journey Back to My Mother, Anne Sexton), որը նկարագրում է դաժան վերաբերմունք[24][25]։ Միդլբրուկը հրապարակել է իր հակասական կենսագրությունը Էնն Սեքսթոնի դստեր՝ Լինդայի թույլտվությամբ՝ լինելով գրողի գրական ժառանգության տնօրինողը[22]։ Դոկտոր Օրնեն տրամադրել է թերապևտիկ նստաշրջանների ձայնագրությունների մեծ մասը՝ այս գործի ընթացքում օգտագործման համար։ Ըստ New York Times-ի, այդ գրառումների օգտագործումը դատապարտված էր «որոտ դատապարտման»[14]։ Միդլբրուկը ձայնագրությունները ստացել այն բանից հետո, երբ գրել է կենսագրության առաջին հատվածի ուրվագիծը, և որոշել է ամեն ինչ վերսկսել։ Չնայած նրան, որ Լինդա Գրեյ Սեքսթոնը համագործակցել է Միդլբրուկի հետ կենսագրության ստեղծման գործում, Սեքսթոնի ընտանիքի մյուս անդամները կտրականապես դեմ են եղել գրքին․ նրանք մի քանի խմբագրական և վերանայման հոդվածներ են հրապարակել «Նյու Յորք Թայմս»-ում և «Նյու Յորք Թայմս բուք ռևյու» ամսագրի շաբաթական հավելվածում։

Հակասությունները շարունակվել են սեանսների ձայնագրությունների հետմահու թողարկումից հետո (ինչն իր էությամբ բժշկական գաղտնիքի և գաղտնիության առարկա էր)[25][26]։ Նրանք պնդում են, որ բացահայտել են Սեքսթոնի արյունահեղ ոտնձգությունը դստեր՝ Լինդեի նկատմամբ, երկու դուստրերի ֆիզիկական բռնությունը և ամուսնու հետ նրա կռիվը[23]։

Հետագա վեճերը պայմանավորված են այն փաստարկներով, որ Էնն Սեքսթոնը սիրավեպ է ունեցել իր թերապևտի հետ, որը դոկտոր Օրնեին փոխարինել է 1960-ական թվականներին[27]։ Այնուամենայնիվ, չի կատարվել գրողի երկրորդ թերապևտին դատապարտելու կամ պատժելու որևէ փորձ։ Բժիշկ Օրնեն Միլբրուկից և Լինդա Սեքսթոնից «Օլի Ցվայցունգ» կեղծանունը ստացած բժշկի հետ սիրավեպը դիտարկել է, որպես կատալիզատոր, որը, ի վերջո, հանգեցրել է բանաստեղծուհու ինքնասպանությանը[18]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա և արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անավարտ պատմություն (սկսված 1960-ական թվականներին)
  • 1960` To Bedlam and Part Way Back
  • 1961`The Starry Night
  • 1962` All My Pretty Ones
  • 1966` «Ապրիր կամ մեռիր» (անգլ.՝ Live or Die)` Պուլիցերյան մրցանակ, 1967 թվական
  • 1969` Love Poems
  • 1969` Mercy Street, пьеса в двух актах (բեմադրվել է American Place Theatre բեմում)
  • 1971`Transformations
  • 1972` The Book of Folly
  • 1974` The Death Notebooks
  • 1975` The Awful Rowing Toward God (հետմահու)
  • 1976` 45 Mercy Street (հետմահու)
  • 1977` «էնն Սեքսթոն. Ինքնադիմանկար նամակներում»՝ խմբագրված Լինդա Գրեյ Սեքսթոնի և Լուիս Էյմսի կողմից (անգլ.՝ Anne Sexton: A Self Portrait in Letters, հետմահու)
  • 1978` Words for Dr. Y. (հետմահու)
  • 1985` No Evil Star (ընտրված շարադրություններ, հարցազրույցներ և արձակ, որը խմբագրվել է Սթիվեն Քոլբուրնի կողմից, հետմահու)

Գրքեր երեխաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսին Կումինի (անգլ.՝ Maxine Kumin) հետ համատեղ
  • 1963 Eggs of Things (Լեոնարդ Շորտոլլի նկարազարդումներով, անգլ.՝ Leonard Shortall)
  • 1964 More Eggs of Things (Լեոնարդ Շորտոլլի նկարազարդումներով)
  • 1974 Joey and the Birthday Present (Էվալին Նեսսի նկարազարդումներով, անգլ.՝ Evaline Ness)
  • 1975 The Wizard’s Tears (Էվալին Նեսսի նկարազարդումներով)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 969.
  5. Find A Grave — 1996.
  6. LIBRIS — 2008.
  7. http://www.gf.org/fellows/all-fellows/anne-sexton/
  8. http://www.pulitzer.org/awards/1967
  9. https://psa.fcny.org/psa/awards/frost_and_shelley/shelley_winners/
  10. Snodgrass W. D. «Heart's Needle». Academy of American Poets. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  11. «The Death Is Not the Life». The New York Times. Aug. 18, 1991.
  12. «two days out for despair and three days out in a mental hospital»
  13. Steven E. Anne Sexton. — University of Michigan Press, 1988. — ISBN 9780472063796
  14. 14,0 14,1 14,2 Katha Pollitt "The Death Is Not the Life" // The New York Times.
  15. Jerome Rothenberg Poems for the Millennium. — University of California Press, 1995. — ISBN ISBN 978-0-520-07225-1
  16. Alicia Ostriker Writing like a woman. — University of Michigan Press, 1983. — ISBN 978-0-472-06347-5
  17. Dana Del George The Supernatural in Short Fiction of the Americas: The Other World in the New World // Greenwood Publishing Group. — 2001.
  18. 18,0 18,1 James Carroll "Review: 'Anne Sexton: A Biography" // Ploughshares. — 2007. Архивировано из первоисточника 4 Նոյեմբերի 2007.
  19. K.R. Jamison "Manic-depressive illness and creativity" // Scientific American. — 1995.
  20. 20,0 20,1 Gale Swiontkowski "Imagining Incest: Sexton, Plath, Rich, and Olds on Life with Daddy" // Susquehanna University Press. — ISSN 9781575910611.
  21. Eric Nagourney "Martin Orne, 76, Psychiatrist and Expert on Hypnosis, Dies" // The New York Times. — 2000.
  22. 22,0 22,1 Middlebrook
  23. 23,0 23,1 Ken Hausman "Psychiatrist Criticized Over Release Of Poet's Psychotherapy Tapes" // The Psychiatric News. — 1991. Архивировано из первоисточника 21 Մարտի 2009.
  24. Linda Gray Saxton Searching for Mercy Street: My Journey Back to My Mother, Anne Sexton. — Little Brown & Co. — С. 1994. — ISBN 0-316-78207-6
  25. 25,0 25,1 A Daughter Revisits Sexton's Bedlam // New York Times. — 1994.
  26. Alessandra Stanley (1991 թ․ հուլիսի 15). «Poet Told All; Therapist Provides the Record».
  27. Lance Morrow "Pains of The Poet - And Miracles" // TIME. — 1991.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էնն Սեքսթոն հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Սեքսթոն» հոդվածին։