Հիպնոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպնոսը հոգեկանոի հատուկ վիճակ է, որի մեջ մարդուն կարելի է դնել որոշակի մեթոդների օգնությամբ: Հիպնոս (հուն. Հիպնոս բառից, որ նշանակում է քուն) անունն առաջացել է Հին Հունաստանի դիցարանի քնի աստված Հիպնոսի անունից: Սակայն հիպնոսացված մարդու վիճակը միայն արտաքնապես է քնի նման: Երբ մարդուն հասցնում են հիպնոսացված վիճակի, նա շարունակում է լսել հիպնոսացնողին և ենթարկվել նրա ներշնչումներին: Նրանց միջև պահպանվում է հատուկ տեսակի կապ, որի շնորհիվ հիպնոսացողը հիպնոսացվածին կարող է ներշնչումներ կատարել և մղել տարբեր գործողությունների, նրա մեջ կարող է տարբեր հոգևվիճակներ ստեղծել: Հիպնոսացնելով և համապատասխան ներշնչումներ կատարելով կարելի է ուժեղացնել կամ թուլացնել մարդու հիշողությունն ու մյուս իմացական ընդունակություննեըր: Եթե հիպնոսացվածն իսկապես քնած լինի, ապա այլևս չի պատասխանի հոգեբանի ազդեցություններին:

Հիպնոսը և ներշնչումը ներկայումս օգտագործվում են ինչպես բուժման նպատակներով, այնպես էլ որպես հետազոտության մեթոդ:

Հիպնոսը կարող է ներշնչման ահռելի ուժ ունենալ:

Դեռևս 19-րդ դարում Ռուսաստանում այսպիսի փորձ են կատարել. մահվան դատապարտված հանցագործին հայտնում են, որ նա մահապատժի է թենարկվելու՝ զարկերակը կտրելու միջոցով: Ապա նրան բերում են մահապատժի վայրը և գործիքները ցույց տալով կապում են աչքերը: Այնուհետև ձևացնում են, թե կտրեցին զարկերակը, իսկ մերկ թևին գոլ ջուր են լցնում «արյունը հոսեց»: Մի քանի րոպե անց սկսվում է հոգեվարքը, և հանցագործը մահանում է: Դիահերձումը ցույց է տալիս որ մահը վրա է հասնում սրտի կաթվածից: Ներշնչումը սպանեց մարդուն: Նման երևույթ կարողանում են առաջ բերել նաև աֆրիկյան ցեղերի շամանները: Ներշնչման ուժի մասին վկայող բազմաթիվ փորձեր է նկարագրում ամերիկացի բժիշկ և ճանապարհորդ Հարրի Ռայլը իր «Կախարդության վկան» գրքում:

Բովանդակություն

[խմբագրել] Այցելեք նաև

[խմբագրել] Աղբյուրներ

Հոգեբանության ներածություն Ա. Նալչաջյան, Ս. Մկրտչյան (8-րդ դասարանի դասագիրք), երեւան 2001թ

[խմբագրել] Գրականություն

g

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով