Հոգեվիճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեվիճակ, անձի հոգեկան ակտիվության ընդհանուր բնութագիրը որոշակի ժամանակահատվածում, նրա ընթացքի յուրահատկությունը և հոգեկանի ընդհանուր ֆունկցիոնալ ակտիվացման մակարդակը։

Հոգեվիճակը կարող է լինել գրգռված, ճնշված, ծույլ, գործուն և այլն։ Այդ բնորոշումները կարող են վերաբերել մտավոր, հուզական և գործնական ակտիվությանը։

Հոգեվիճակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սթրես
  • խռովահույզ կամ անհանգիստ վիճակ
  • ֆրուստրացիա
  • ոգեշնչվածություն
  • շփոթվածություն
  • որոշակի գործունեության համար ներքին պատրաստականության վիճակ
  • հագեցվածություն
  • սպասման վիճակ
  • լքվածության զգացում
  • հանգիստ հայեցական վիճակ

և այլն։

Հոգեվիճակների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվիճակները լինում են՝

  • անհատական
  • խմբային, մասնավորապես՝ զանգվածային (օրինակ, խուճապի վիճակը)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.