Էլֆիք Զոհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էլֆիք Զոհրաբյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1979(1979-12-26)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎՊՀ (2001)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ և դերասան

Էլֆիք Նշանի Զոհրաբյան (դեկտեմբերի 26, 1979(1979-12-26)[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հեքիաթագիր, դրամատուրգ, թարգմանիչ, արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու[2], թատերական մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլֆիք Զոհրաբյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 26-ին Վանաձորում։ Մինչև 1995 թվականը սովորել է Վանաձորի թիվ 15 միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Վանաձորի Սողոմոն Աբովյանի անվան թիվ 1 ազգային վարժարանի անգլիական հոսքում։ 1993-1995 թվականներին սովորել և ավարտել է Վանաձորի դրամատիկական ստուդիան, իսկ 1998-2000 թվականներին դասավանդել նույն ստուդիայում։ 1995 թվականից աշխատում է նաև Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնում։ 1997-2001 թվականներին սովորել և ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը։ 2001-2003 թվականներին ծառայել Հայաստանի ազգային բանակում` որպես ավագ սերժանտ։ 2003 թվականից մինչ այսօր, որպես անգլերենի և «Դրամայի տեսության» դասախոս, աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում։ 2005 թվականին ընտրվել է որպես ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի երիտասարդական թևի նախագահ։ 2005 թվականից դարձել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ։ 2008 թվականին մասնակցել է Հայաստանի Մշակույթի նախարարության կազմակերպած «Վիլյամ Սարոյան համաշխարհային գրականություն և ազգային ինքնություն» միջազգային գիտաժողովին` հանդես գալով Վիլյամ Սարոյանի կարճ պիեսները՝ «սարոյանականը» զեկուցմամբ։ Հեղինակ է գրականագիտական հոդվածների, պիեսների, հեքիաթների, ինչպես նաև հանրապետական գրական մամուլում` «Դրամատուրգիա», «Գրական թերթ», «Նարցիս», «Գարուն», «Գրեթերթ», «Երկունք» և այլն։ 2009-2014 թվականներին նշանակվել է Հայաստանի թատերական գործիչների Լոռու մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար և դրամատիկական ստուդիայի ղեկավար։ 2009 թվականին մասնակցել է երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջանին` հանդես գալով զեկուցմամբ՝ «Գրական ազդեցությունները Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններում»։ 2009 թվականին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոնում, իսկ 2010 թվականին Շուշիում, 2013 թվականինին Գորիսի, 2015 թվականին Երևանի Պատանի հանդիսատեսի, 2016 թվականին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական թատրոնները բեմադրեցին Էլֆիք Զոհրաբյանի «Ա՜խ, այդ Վհուկը» հեքիաթ-պիեսը, իսկ Գորիսի թատերական ինստիտուտում` նրա «Սոխակը» հեքիաթ-պիեսը։ 2015 թվականին, որպես անտրեպրիզային ներկայացում, բեմադրվեց Էլֆիք Զոհրաբյանի «Թեթև տարեք» տրագիկոմեդիան[3]։ Թարգմանել է Վիլյամ Սարոյանի, Օսկար Ուայլդի, Լիա Կարավիայի, Արամ Սարոյանի, Սեմյուել Բեքեթի և այլ գրողների երկեր, որոնք տպագրվել են հանրապետական մամուլում և հանդեսներում։ Ստեղծագործությունները տպագրվել են նաև սփյուռքի մամուլում` ԱՄՆ-ում («Կռունկ» հանդես), Ռուսաստանում («Գործ Արար» հանդես) և Իրանում։ 2012 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ 2017-ին «Սմբակներ» աբսուրդի դրաման թարգմանվել է ռուսերեն և հրատարակվել Մոսկվայի «Երիտասարդական թատերական ֆորում-3» լավագույն պիեսների միջազգային ալմանախում։ 2017-ին Մասնակցել է Վ. Ռիժակովի «Դրամատուրգ-բեմադրիչ համագործակցությանը» վերաբերող միջազգային վարպետության դասերին։ 2018-ին Գերմանիայում մասնակցել է միջազգային վարպետության դասերին՝ ներկայացնելով Հայաստանը («Դրամայի և սցենարի տեխնիկա»)։  2018-ին  Թբիլիսիում մասնակցել է «Արդի դրամայի» վարպետության միջազգային դասերին։ 2017-2019 թթ. եղել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի գրական մասի վարիչը։ Լոռու մարզում ասմունքի միջմարզային փառատոնների ժյուրիի անդամ է, 2018-ից հայերենով և անգլերենով վարում է Հայաստանի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի համերգները։ 2019 թվականից աշխատում է Վանաձորի պետական համալսարանում որպես դասախոս։ 2019 թ. Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրնում բեմադրվեցին Է. Զոհրաբյանի «Սմբակներ» աբսուրդի դրաման, ինչպես նաև «Սե՞ր, թե՞ քուանշ» ռոմանտիկ կոմեդիան[4]։ 2019 թվականին նշանակվեց ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն։ Է. Զոհրաբյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն ու լեհերեն[5]։ Հեղինակի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գիրքը պահանջարկի շնորհիվ վերահրատարակվեց երկրորդ անգամ, Հայաստանի բազմաթիվ դպրոցներում հեքիաթները դարձան ամառային պարտադիր ըներցանության նյութ, բեմադրվեցին, գրադարաններում ևս կազմակերպվեցին հանդիպումներ հեքիաթագրի հետ, որոշ բուհերում «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գիրքը ներառված է արդի մանկապատանեկան գրականության հանձնարարվող ցանկում, համարվեց ամենապահանջարկ ունեցող հեքիաթների գրքերից[6]։ 2022-ից Է. Զոհրաբյանի «,Ամոթի գույնը,, հեքիաթը ներառվեց 7-րդ դասարանի դպրոցական քրեստոմատիայում։ 2022-ին նրա «Ամենակարևոր գրքերը» հեքիաթի հիման վրա նկարահանվել է 2D անիմացիոն ֆիլմ։

2023-ից դարձել է Հյուսիսային Ամերիկայի գրողների միության անդամ։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիբալտ (Վիլյամ Շեքսպիր՝ «Ռոմեո և Ջուլիետ»)
  • Կորնվոլի դուքս (Վիլյամ Շեքսպիր՝ «Լիր արքա»)
  • Ալեքսանդր Շիրվանզադե (Ալեքսանդր Շիրվանզադե՝ «Արտիստը»)[7]
  • Իվան Վասիլևիչ (Անտոն Չեխով, «Առաջարկություն»)
  • Հովիկ (Հրանտ Մաթևոսյան՝ «Ալխո»)
  • Բորիս Գրիգորիչ (Օստրովսկի՝ «Ամպրոպ»)
  • Կոտե (Ա. Ցագարելի՝ «Խանումի արարքները»)
  • Աղեքսանդր երեց (Ա. Պետրոսյան «Աբգար դպիր»)
  • Արքայազն (Գուրգեն Մահարի՝ «Կուզիկն ու Ոսկեմազիկը»)
  • Վարդան Արամազդ (Ս. Խալաթյան՝ «40 օր համբառնալուց առաջ»)
  • Կոշկավոր կատու (Հ. Կալաու՝ «Կոշկավոր կատուն»)
  • Մաուրիսիո (Ա. Կասոնա՝ «Ծառերը կանգնած են մահանում»)
  • Համտուն (Մուրացան՝ «Ռուզան»)
  • Գրիգոր Մագիստրոս[8] (Դ. Դեմիրճյան՝ Երկիր հայրենի)
  • Սպարապետ Մուշեղ Մամիկոնյան (Լ. Միքայելյան, Ստ. Զորյան՝ Վարազդատ)
  • Արտավազդ Ա արքա (Ս. Խալաթյան՝ «Արտավազք«)

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոլագար` «Այդ ես չեմ»
  • Գերմանացի դոկտոր Դելիուս՝ «Գարեգին Նժդեհ»
  • Մերուժան՝ «Մեր գյուղը»
  • Ռուս կապիտան՝ «Վերջին բնակիչը»
  • Ընկեր՝ «Հայրեր» ռուսական բազմասերիանոց ֆիլմում
  • Կարո՝ «Վայրենին» կարճամետրաժ գեղ. ֆիլմում
  • Ryan Popa` Purgatory - հայ-ամերիկյան բազմ. ֆիլմ անգլերենով

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին լույս տեսավ Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսների ժողովածուն (Երևան, ՀԳՄ հրատարակչություն) Էլֆիք Զոհրաբյանի ծանոթագրություններով ու թարգմանությամբ[9][10]։

2013 թվականին լույս տեսավ «Հոգեվիճակ 13» պատմվածքների և սատիրաների գիրքը (Երևան, Տիր հրատարակչություն)[11][12]։

2017 թվականին լույս տեսավ «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գիրքը (Երևան, «Անտարես» հրատարակչություն)[13]

2019 թվականին լույս տեսավ «Թեթև տարեք» պիեսների գիրքը (Երևան, «Անտարես» հրատարակչություն)[14]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականին Վանաձորի «Դարավերջի համաքաղաքային փառատոնների» դափնեկիր
  • 2003 թվականին՝ ասմունքի միջմարզային փառատոնի դափնեկիր
  • 2006 թվականին «ՀԱՅԱՍՏԱՆ-2020» գրական համահայկական մրցույթի հաղթող
  • 2006 թվականին Լուի Սաբատիեի դերակատարման համար (Ռ. Լամուրե, «Ա՜խ, փարիզուհիներ, փարիզուհիներ») ՀԹԳՄ երիտասարդական թատերական փառատոնի մրցանակ
  • 2008 թվականին Գյումրու «Զարթոնք» երիտասարդական գրական մրցույթի հաղթող
  • 2011 թվականին «թատերարվեստին մատուցած ծառայությունների համար» ՀԹԳՄ Ոսկե մեդալ
  • 2012 թվականին Հայաստանի մարզերում «Նարցիս» հանդեսի 2011-2012 թթ. հայտարարված մրցույթի մրցանակ
  • 2014 թվականին Վանաձորի քաղաքապետարանի «2013 թվականին «Արվեստի և մշակույթի ոլորտում երիտասարդ ստեղծագործողներին տրվող ամենամյա մրցույթի» «Գրականություն» անվանակարգում մրցանակ՝ «Հոգեվիճակ 13» գրքի համար
  • 2015 թվականին՝ մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության (IBBY Armenia) գրական մրցույթի հաղթող
  • 2016 թվականին «Գրական մրցանակաբաշխություն - 21-րդ դար» համահայկական մրցանակաբաշխության մրցանակ «Հեքիաթների» համար
  • 2017 թվականին որպես դրամատուրգ արժանացավ («Հայ ժամանակակից դրամատուրգիա» խորագրով) «Հովհ. Աբելյանի անվան հանրապետական թատերական փառատոնի» մրցանակին՝ Հ. Աբելյանի անվան պատվավոր հուշամեդալի և դիպլոմի
  • 2017 թվականին Yerevan Book Fest գրքի առաջին փառատոնի մրցանակ մանկապատանեկան անվանակարգում («Հեքիաթներ») և հավաստագիր[15][16]։
  • 2018 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատորների և անսամբլեայի պատվոգրեր՝ որպես շնորհաշատ դերասան։
  • 2019 թվականին Լ. Շանթի անվան մրցանակ «Թեթև տարեք» պիեսների գրքի համար (Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն դրամատուրգիա» անվանակարգ[17])
  • 2021 թվականին Թատերական Լոռի միջազգային փառատոնի դիպլոմ և արձանիկ
  • 2021 թվականին ԿԳՄՍ նախարարության պատվոգիր
  • 2023 թվականին Արմմոնո միջազգային թատերական փառատոնի հուշամեդալ՝ որպես դրամատուրգ (թատերականացված ընթերցանություն՝ Pro max, ռեժ.՝ Տաթև Ղազարյան)։
  • 2023 թվականին Ս. Պետերբուրգի Ա. Բրյանցեվի XXIV թատերական միջազգային փառատոնի դիպլոմ[18] ևՎանաձորի քաղաքապետի շնորհակալագիր՝ միջազգային փառատոնում Հայաստանը բարձր մակարդակով ներկայացնելու համար։
  • 2023 թվականին ԱՄՆ-ում արժանացել է Մարկ Տվենի անվան միջազգային գրական մրցանակի ՛՛Բյուրեղապակե մարդը՛՛ հեքիաթի համար[19]։
  • 2023 թվականին Տրոյա Կրեդո ընկերության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա հեքիաթագիր[20],:
  • 2023-ին արժանացել է Հայաստանի գրողների միության հայտարարած 21-րդ դար համահայկական գրական մրցանակաբաշխության խրախուսական մրցանակի և դրամական պարգևի իր հեքիաթների համար «Մանկապատանեկան գրականություն անվանակարգում[21]։
  • 2023-ին արժանացել է Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայտարարած Վիլյամ Սարոյանի անվան միջազգային գրական մրցույթի առաջին մրցանակի իր ՛՛Ձուկը ցամաքում՛՛ տրագիֆարսի համար ՛՛Դրամատուրգիա՛՛ անվանակարգում[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://wua.am/en/zohrabyan-elfik/
  2. ՔԱՌԱՉԱՓ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԸ(չաշխատող հղում)
  3. Դանիելյան, Սամվել (23․12․2015). «Առավոտ». Երևի ԿԳԲ-ն վերջում մեզ կտանի….
  4. Դանիելյան, Սամվել (2019 թ․ օգոստոսի 8). «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակերպ». Առավոտ. Ն. Լալայան.
  5. Արծվի Բախչինյան. «ՀԱՅ ԹԱՏԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԼԵՀԵՐԵՆ».
  6. Արմինե Գրիգորյան. ««Տաղանդավոր գրողներին թողած՝ կարդում են «քաղքենիական ցուցակի» հայտնի վերնագրերը, որ երևան «գլամուր-կարդացող» են»».
  7. Դանիելյան, Սամվել (Հունիս 25,2015 12:30). «Արտիստը բեմականացնելը պատասխանատու գործ է». Առավոտ. Նարեկ Լալայան.
  8. Մարտիրոսյան, Տիգրան (26.10.2021). «Ճակատագրի անվով շղթայված երկիր վայրենի». Թատերակետեր.
  9. «Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» գրքի արտասովոր շնորհանդեսը». HARTAK.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. Թաթոյան, Մարինե. «Գրեթերթ». Սարոյանի լույսը մեր մեջ.
  11. ««Երբ շներն սկսում են ժպտալ, լուսինը հաչում է… » | Գրական Թերթ». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. Դանիելյան, Սամվել (12․06․2015). «Առավոտ». Էլֆիք Զոհրաբյանի հոգեվիճակներն աուդիոգիրք են դարձել.
  13. Ազնվության հաղթանակին «նաիվորեն» հավատացող մարդ պետք է լինի հեքիաթագիրը - Հրապարակ
  14. Դաինելյան, Սամվել (Օգոստոս 08,2019 13:30). «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակերպ». Առավոտ. Նարեկ Լալայան.
  15. «Հայտնի են Գրքի երևանյան փառատոնի ստեղծագործական մրցույթի հաղթողները. մրցանակները հանձնեց Արմեն Ամիրյանը». Արմենպրես.
  16. Yerevan book fest-ի հաղթողները
  17. Ղազարյան, Էլինա (2020 թ․ փետրվարի 14). «ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները մրցանակներ են ստացել». www.aravot.am.
  18. Դանիելյան, Սամվել (Հունիս 09,2023). «Միջազգային փառատոնում թուրքերն առաջարկով դիմել են հայ դրամատուրգին». Առավոտ.
  19. Ավետիսյան, Ն. (01.12.2023). «Էլֆիք Զոհրաբյանի հեքիաթն ԱՄՆ-ում արժանացել է Մարկ Տվենի անվան մրցանակի». LoriTV. Մունետիկ.
  20. Գրիգորյան, Մ. (13.04.2024). «Վանաձորցի հեքիաթագիրը մղում է ՛՛աշխարհին մի ուրիշ հայացքով նայել՛՛». Հայրենիք լրատվական. Վերցված է 13.04.2024 03:23-ին.
  21. Դանիելյան, Սամվել (Դեկտեմբեր 16,2023 12:00). «Մարկ Տվենի անվան գրական մրցանակի առաջին հայ հաղթողը». Առավոտ. Վերցված է 16.12.2023-ին.
  22. Lori, TV (29.12.2023). «ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՊԻԵՍՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ». Lori TV. Մունետիկ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]