Երվանդ Մանարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Մանարյան
ԱԱՀ՝ Երվանդ Մանարյան
Ծննդյան օր՝ օգոստոսի 10, 1924
Ծննդավայր՝ Արաք, Իրան

Երվանդ Մանարյանը (ծնվ. 1924, օգոստոսի 10), հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ։

Ծնվել է Արաքում (Իրան)։ 1946-ին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952-ին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-59-ին եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-61-ին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորն է։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։[1]

Ֆիլմադարան[խմբագրել]

Տարի Անվանում Դերը
1961 Տժվժիկ սցենարի հեղինակ
1975 Հարսնացուն հյուսիսից Երվանդ
1977 Խոհարարները եկել են մրցույթի Երվանդ

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող», էջ 284։