«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիա
Տեսակթատերախումբ և տիկնիկագործություն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան
Հիմնադրման ամսաթիվ1988

«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիա, տիկնիկային թատրոն Երևանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն-ստուդիան 1988 թվականին հիմնադրել է Երվանդ Մանարյանը։ Առաջին բեմադրությունն եղել է «Վայ, ագահ, վայ» («Ագահ փայտահատը») ներկայացումը (ռեժիսոր` Երվանդ Մանարյան)։ Հետագայում խաղացանկը համալրել են «Պոչատ աղվեսը» և «Երեք խոզուկները», տասնյակից ավելի մանկական ներկայացումներ։ Ձմռանը՝ Նոր տարվա տոներին, բեմադրվում են տոնական ներկայացումներ։

Ագուլիս տիկնիկային թատրոնի բոլոր ներկայացումների անմիջական մասնակիցը հենց հանդիսատես երեխաներն են։ Երեխաներն արտասանում, երգում են, որպեսզի ներկայացումը սկսվի, կանչում են Մանչուկին, պատասխանում տիկնիկների հարցերին, օգնում նրանց «դժվար պահերին»[2]։

Չգիտեմ նման այլ թատրոն, միայն սեփական ուժերին ապավինող։ «Ագուլիսն» ինքն է եղել իր գլխի տերը, առանց աջակցության։ Եվ միշտ էժան տոմսեր է վաճառել, որպեսզի բոլորը կարողանան գալ և ներկայացումներ դիտել. սա Երվանդ Մանարյանի մոտեցումն է։
- Քրիստ Մանարյան[3]

2017 թվականին ՀՀ կառավարությունն «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով թատրոնին տարածք է հատկացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցում[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]