Տիկնիկային թատրոն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիկնիկային թատրոնում գործող անձինք տիկնիկներն են, որոնց խաղացնում են դերասան-տիկնիկավարները։
Թատրոնի այս տեսակը սկզբնավորվել է հնագույն ժամանակներում, ակունքներով կապված է հեթանոսական ծիսակատարությունների, կրոնական-միստերիալ ներկայացումների հետ։
Տիկնիկային թատրոններ կային դեռևս մ.թ.ա. Հին Եգիպտոսում, Չինաստանում, Հնդկաստանում, Հունաստանում և հին աշխարհի մյուս երկրներում։ Տիկնիկային արվեստն ակտուալ է նաև այսօր։
[խմբագրել] Դաստիրակչական նշանակությունը
Մեջբերենք Երվանդ Մանարյանի խոսքերը տիկնիկային թատրոնի վերաբերյալ.
«Տիկնիկավարը հենց ձեռքը դրեց տիկնիկի մեջ ու բռնեց տիկնիկի թելերը, տիկնիկն արդեն կենդանի արարած է, թողեց թելերը` իր է, առարկա է։ Մեծ հրաշք է, երբ երեխան խաղում կամ շփվում է տիկնիկի հետ։ Երեխան հարցեր է առաջադրում, տալիս է տիկնիկին իբրև թե այդ հարցերը տիկնիկից է լսում ու ինքն էլ սկսում է պատասխանել իր տված հարցին։ Այսպիսով, տիկնիկի միջոցով շատ բարդ ու համակողմանի վերլուծություններ են տեղի ունենում երեխայի գիտակցության ու հոգեբանության մեջ։ Տիկնիկը երեխայի համար դառնում է կյանքի հետ շփվելու, շատ հարցերի պատասխանները այդ շփման միջոցով գտնելու միջոց։ Այնպես որ, այն ծնողները, որոնք իրենց երեխաներին հաճախ են բերում տիկնիկային թատրոն, նախ ազատվում են երեխաների բարձրացրած շատ հարցերի պատասխանները տալուց, միաժամանակ օգնելով հետագա կյանքում ինքնուրույն հաղթահարել շատ խոչընդոտներ։ Տիկնիկայինում դաստիարակված երեխան փառավոր պատկերացումներ ունի, հավատ ունի իր գործի նկատմամբ և գիտի, որ իր կողքին կան իր նման մտածող այլ երեխաներ»։
[խմբագրել] Հայաստանում գործող տիկնիկային թատրոններ
- Ագուլիս - Երևան, գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Մանարյան։
- ԵՊՏԹ - Երևան, գեղարվեստական ղեկավար` Ռուբեն Բաբայան
- Խամաճիկների Պետական Թատրոն - Երևան, գեղարվեստական ղեկավար` Արմեն Էլբակյան:
