Երևանի հեղափոխական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի հեղափոխական թատրոն
Տեսակթատրոն
ՌեժիսորՖ. Ռադոլին
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան, ՀԽՍՀ
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 14, 1924

Երևանի հեղափոխական թատրոնը (քաղլուսգլխվարի հեղափոխության թատրոն) բացվել է 1924 թվականի դեկտեմբերի 14-ին Կարմիր բանակի տան (հետագայում՝ Գ․ Գայի անվան սպայի տուն) թատրոնում, Ա․ Լուչարսկու «Արքայի սափրիչը» պիեսով։ Գործել է մեկ թատերաշրջան՝ տնտհաշվարկային համակարգով։ Դրամատիկական թատրոնն արձագանքել է հեղափոխական օրերի խնդիրներին[1]։ Թատրոնում հանդես են եկել Ժասմենը, Արտեմ Բերոյանը, Ա. Հովհաննիսյանը, Նինա Մանուչարյանը, Հ․ Բերոյանը, Ա․ Հովհաննիսյանը, Հ․ Գարագաշը, Հ․ Դանզասը, Լ․ Ջանիբեկյանը և այլն։ Գլխավոր ռեժիսորն էր Ֆ. Ռադոլինը, ով հրավիրվել էր Թիֆլիսից։ Բեմադրություններով հանդես է եկել նաև Լևոն Քալանթարը։ Թատրոնում բեմադրում էին միայն հայ և ռուս ժամանակակից հեղինակների պիեսներ[2]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ․ Վիննիչենկոյի «Մեղք»
  • Վ․ Կրյաժինի «Կարմիր աքաղաղ»
  • Ա․ Վարդանյանի «Գործադուլ»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, 3-րդ հատոր, էջ 575
  2. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 575