Դավիթ Երևանցի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Երևանցի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1940 (83 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) |
Ստեղծագործություն(ներ) | Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, Երևանի պետական տիկնիկային թատրոն, Հայոց ցեղասպանության հուշարձան, «Ղարաբաղցի կինը» քանդակ, Կոմիտասի հուշարձան, Գրիգոր Հասրաթյանի հուշաքար, Վիլյամ Սարոյանի հուշարձան և «Վարք հավերժության» քանդակ |
Մասնագիտություն | քանդակագործ և գծանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
David Yerevantsi Վիքիպահեստում |
Դավիթ Երևանցի, իսկական անունը՝ Դավիթ Նիկոլի Բաբայան (օգոստոսի 22, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ (2014)։ Ապրում և ստեղծագործում է Փարիզում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Երևանում։ 1968 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1965 թվականից եղել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մշտական մասնակից (Բուլղարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Իտալիա, Ճապոնիա, Չեխոսլովակիա, Բելգիա և այլն)։ 1970-1973 թվականներին մասնակցել է Շախմատի տան և Տիկնիկային թատրոնի շենքերի ձևավորման աշխատանքներին։ 1974 թվականից ապրում և ստեղծագործում է Փարիզում։ 1980 թվականին կատարել է Իսի լե Մուլինոյի հայկական եկեղեցու ճակատային մասի դեկորատիվ աշխատանքները։ 2007 թվականից՝ Արվեստի և գրականության ասպետ (Ֆրանսիա, մշակույթի և կոմունիկացիաների նախարարություն)։ 2012 թվականին պարգևատրվել է Վիլյամ Սարոյանի մեդալով[1]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվո շքանշան (2009)[2]։
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2014)[3]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակներին բնորոշ են հին եգիպտական և ուրարտական արվեստի ավանդույթների արդիական վերաիմաստավորումները («Ուժ», 1984, բրոնզ, Փարիզ, «Կին», «Ղարաբաղցի կինը», երկուսն էլ՝ 1986 թ., բրոնզ, Երևան, Մեծ եղեռնին նվիրված երկու հուշարձան՝ 1980, 2000, բրոնզ, «Մարիաննա», 1995, հրակավ, երեքն էլ՝ Փարիզ, Գրիգոր Հասրաթյանին նվիրված հարթաքանդակ-կոմպոզիցիա, 2004, բազալտ, բրոնզ, Երևան)[4]։
Հեղինակ է նաև դրվագումների («Կոմիտաս», 1968, բրոնզ, «Աղջիկ», 1972, պղինձ և այլն), գեղանկարների, դիմանկարների, մեդալների, դեկորատիվ-կիրառական իրերի։
Դավիթ Երևանցու Կոմիտասի բրոնզաձույլ արձանը, «Կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1500000 հայերի հիշատակին» մակագրությամբ, 2003 թվականին տեղադրվել է Փարիզի Կանադա հրապարակում։
Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Սոֆիայի պետական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Փարիզի Հայկական թանգարանում, Փարիզի Դրամագիտության թանգարանում, Փարիզի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում, Պրահայի պետական թանգարանում, Փարիզի դրամապալատում, Երևանի Շախմատի տանը, Պրահայի Կիրառարական արվեստիի թանգարանում և այլ թանգարաններում ու մասնավոր պատկերասրահներում։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985 – Բելգիա, «AZUR» պատկերասրահ
- 1993 – Փարիզ, Բասմաջյան պատկերասրահ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968 – որպես երիտասարդ քանդակագործ արժանացել է հատուկ մրցանակի (Սոֆիա, Բուլղարիա)։
- 1975 – «Խեցեգործությունը ճարտարապետության մեջ» համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է III աստիճանի դիպլոմի (Լեհաստան)։
Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983 - Հայ-ֆրանսիական հուշարձան (բազալտ, Փարիզ)
- 1985 - Ղարաբաղցի կինը (Երևան)
- 1986 - Խաղաղություն և մայրություն խորհրդանշող բրոնզե քանդակ (Լիդիցե, Չեխոսլովակիա)
- 2000 - Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան (Լիլաս քաղաքի գերեզմանատանը, Ֆրանսիա)
- 2003 - Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Կոմիտասի հուշարձանը (Փարիզ)
- 2004 - «Խաղաղություն» քանդակ (Շուազի լե Ռուա)
- 2004 - Սայաթ-Նովային նվիրված կոթող (Երևան)
- 2004 - Գրիգոր Հասրաթյանի հուշաքար (Երևան)
- 2005 - Օպերայի հիմնադրին նվիրված կոթող (Երևան)
- 2009 - Վիլյամ Սարոյանի արձանը (Երևան)
- 2012 - «Վարք հավերժության» քանդակ (Երևան)
- 2018 - Գրիգոր Նարեկացու հուշարձան (Վատիկան)
ինչպես նաև մի շարք հուշարձաններ աշխարհի տարբեր երկրներում[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Ղարաբաղցի կինը» քանդակը Երևանում
-
Վիլյամ Սարոյանի արձանը Երևանում
-
«Վարք հավերժության» քանդակը Երևանում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Դավիթ Երևանցին պարգևատրվել է Վիլյամ Սարոյանի մեդալով
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Ով ով է Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005
- ↑ «Դավիթ Երևանցու մասին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Երևանցի» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- ՀՀ ժողովրդական նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ստեղծագործական կեղծանուններ